Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2002

Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում «մարմինների,» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ» բառերը, իսկ «սեփականության» բառը փոխարինել «կազմակերպական-իրավական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «այլ» բառը:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» եւ «բ» կետերում «իրազեկ լինելու համապատասխան իրավունք կամ սահմանված կարգով ծանոթանալու» բառերը փոխարինել «առնչվելու» բառով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասում, 7-րդ հոդվածում եւ 13-րդ հոդվածի առաջին եւ չորրորդ մասերում «մակագրությունները» եւ «մակագրություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «դրոշմագրերը» եւ «դրոշմագիր» բառերով:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի`

ա) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) 3-րդ կետի «ե» ենթակետում «որոշումներ է ընդունում պետական» բառերից հետո լրացնել «եւ ծառայողական» բառերը.

գ) 4-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասում «ցանկերը, դրանցում» բառերը փոխարինել «գերատեսչական ցանկերում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասում «ոչնչացվում են» բառերից հետո լրացնել «սահմանված կարգով» բառերը:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի`

ա) երկրորդ մասում «կատարելու» բառից հետո լրացնել «իրավունք ունեն» բառերը, իսկ «իրազեկ լինելու համապատասխան իրավունք» բառերը փոխարինել «առնչվելու համապատասխան թույլտվություն» բառերով.

բ) չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով:».

գ) հինգերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի`

ա) վերնագրում «իրազեկ լինելը» բառերը փոխարինել «առնչվելու թույլտվություն ունենալը» բառերով.

բ) առաջին եւ երկրորդ մասերում «իրազեկ կարող են լինել» բառերը փոխարինել «առնչվել կարող են» բառերով.

գ) չորրորդ մասի «ե» եւ «զ» կետերում «պայմանագրի» բառը փոխարինել «պարտավորագրի» բառով.

դ) հինգերորդ մասում «իրազեկ լինելու իրավունք տալու երեք ձեւեր» բառերը փոխարինել «առնչվելու երեք ձեւի թույլտվություն» բառերով.

ե) վեցերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:».

զ) յոթերորդ մասում «իրազեկ լինելու իրավունք տալու» բառերը փոխարինել «առնչվելու թույլտվության ձեւակերպման» բառերով:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերում եւ 22-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետում «պայմանագիրը» բառը փոխարինել «պարտավորագիրը» բառով:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին մասում, ինչպես նաեւ 22-րդ, 23-րդ, 24-րդ եւ 26-րդ հոդվածներում «իրազեկ լինելու» բառերը փոխարինել «առնչվելու» բառով:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի չորրորդ մասը «ղեկավարները» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի աջակցությամբ» բառերով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 ապրիլի 2002թ.
ՀՕ-318