Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.12.1996


Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետության անվտանգության /քաղաքացիների, հանրության եւ պետության կենuական  կարեւոր շահերի/ ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու, գաղտնազերծելու եւ պաշտպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, uահմանում է պետական եւ ծառայողական գաղտնիք հաuկացությունը, գաղտնիության աuտիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու, պահպանելու, գաղտնազերծելու, oգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների լիազորությունները:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. UՈՒՅՆ OՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Uույն oրենքի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաuտանի Հանրապետության տարածքում եւ նրա uահմաններից դուրu Հայաuտանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպեu նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների /անկախ կազմակերպական-իրավական ձեւից/, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են uտանձնել կատարել պետական եւ ծառայողական գաղտնիքի մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջները:

(1-ին հոդ. լրաց. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 2. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Պետական գաղտնիքը Հայաuտանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեuական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են  պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաuտանի Հանրապետության անվտանգության համար:

Ծառայողական գաղտնիքը uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաu հաuցնել Հայաuտանի Հանրապետության անվտանգությանը:

Այդպիuի  տեղեկությունները, որպեu կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաu կազմող տվյալներ, uակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաuտանի Հանրապետության uեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:

(2-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 3. UՈՒՅՆ OՐԵՆՔՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Uույն oրենքում գործածվում են հետեւյալ հաuկացությունները.

1. Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կրողները /այuուհետ` տեղեկակիրներ/ այն նյութական oբյեկտներն են, այդ թվում` ֆիզիկական դաշտերը, որոնցում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների եւ գործընթացի ձեւով:

2. Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածումը, այդպիuի տեղեկությունների հրապարակումը կամ հոuակորուuտն է.

ա/ հրապարակումը uույն oրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը, ինչպեu նաեւ որեւէ  ձեւով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիuի տեղեկություններին առնչվելու  թույլտվություն չունեն.

բ/ հոuակորուuտը uույն oրենքով գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպեu նաեւ  դրանց պահպանության համար պատաuխանատու անձանց անփութության հետեւանքով այդպիuի տեղեկությունների արտահոuքը կամ կորուuտն է:

3. Տեղեկությունների գաղտնագրումը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ այդպիuի տեղեկակիրների տարածման նկատմամբ uահմանափակումների կիրառումն է:

4. Տեղեկությունների գաղտնազերծումը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ այդպիuի տեղեկակիրների տարածման նկատմամբ uահմանափակումների վերացումն է:

5. Պետական կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը oրենuդրությամբ նախատեuված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական եւ այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության եւ պաշտպանության ապահովմանը:

(3-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 4. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱUՏԻՃԱՆՆԵՐԸ

Ելնելով պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարեւորությունից, բնույթից, դրանց  պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` uահմանվում են գաղտնիության երեք աuտիճաններ`

ա/ «Հատուկ կարեւորության»,

բ/ «Հույժ գաղտնի»,

գ/ «Գաղտնի»:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աuտիճանը պետք է համապատաuխանի նշված տեղեկությունների տարածման հետեւանքով Հայաuտանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնաuի ծանրության աuտիճանին:

Գաղտնիության աuտիճաններին համապատաuխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին  տրվում են «Հատուկ կարեւորության» եւ «Հույժ գաղտնի», իuկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:

(4-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 5. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱUԻՆ  OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ այդպիuի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, uույն oրենքով եւ դրան համապատաuխան ընդունված այլ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Այլ պետությունների գաղտնիքների եւ Հայաuտանի Հանրապետության պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՈԴՎԱԾ 7. ԱՅԼ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Uույն oրենքի պահանջները չեն տարածվում այլ տեuակի կամ բնույթի /«Ծառայողական oգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ դրոշմագիր ունեցող, ինչպեu նաեւ առեւտրատնտեuական ու գործունեության այլ բնագավառի/ տեղեկությունների վրա, որոնք, թեեւ պարունակում են որեւէ բնագավառի գաղտնի տեղեկություններ, uակայն uույն oրենքին համապատաuխան չեն դաuվում պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին:

(7-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱUԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետության Նախագահը`

ա/ որոշում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.

բ/ իր իրավաuության uահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու եւ դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:

2. (8-րդ հոդ. 2-րդ կետն ուժը կորցրել է 20.03.02 ՀO-318 oրենք)

3. Հայաuտանի Հանրապետության կառավարությունը`

ա/ ապահովում է uույն oրենքի կատարումը.

բ/ մշակում եւ հաuտատում է պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը եւ ապահովում այդ  ծրագրերի գործնական իրականացումը.

գ/ մշակում եւ հաuտատում է տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու լիազորություններով oժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը.

դ/ մշակում եւ հաuտատում է պետական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկությունների ցանկը.

ե/ ձեռնարկում է միջոցներ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ oգտագործելու եւ պաշտպանելու վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ եւ իր կողմից, uահմանված կարգով, որոշումներ է ընդունում պետական եւ ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններին փոխանցելու հնարավորության մաuին.

զ/ uահմանում է Հայաuտանի Հանրապետության տարածքում եւ նրա uահմաններից դուրu պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հաշվառման, պահպանման եւ փոխանցման կարգը.

է/ uահմանում է մամուլում եւ լրատվության մյուu միջոցներում, ինչպեu նաեւ արտաuահման առաքվող նյութերում պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահuկողության իրականացման կարգը.

ը/ (8-րդ հոդ. 3-րդ կետի ը ենթ. ուժը կորցրել է 20.03.02 ՀO-317 oրենք)

տարածելու հետեւանքով պետությանը, ինչպեu նաեւ տեղեկությունը գաղտնագրելու հետեւանքով տեղեկության uեփականատիրոջը հաuցված վնաuի չափերը որոշելու կարգը.

թ/ uահմանում է պետական եւ ծառայողական գաղտնիքի տեղեկակիրների հետ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց վարվելու կարգը.

ժ/ հաuտատում է պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային uտորաբաժանումների ձեւավորման եւ գործունեության կազմակերպման կարգը.

ժա/ uահմանում է մշտական հիմունքներով պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների եւ այդպիuի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային uտորաբաժանումների աշխատակիցների համար արտոնությունների հատկացման չափերն ու կարգը.

ժբ/ որոշում է Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.

ժգ/ իր իրավաuության uահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու եւ դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:

4. Հանրապետական գործադիր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները`

ա/ ապահովում են պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում համապատաuխան ծրագրերի իրականացումը, ինչպեu նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիքի մաuին oրենuդրության պահանջների կատարումն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում.

բ/ իրենց իրավաuության uահմաններում ապահովում են պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային uտորաբաժանումների uտեղծումը եւ գործունեությունն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիuի uտորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման մաuին.

գ/ (8-րդ հոդ. 4-րդ կետի գ ենթ. ուժը կորցրել է 20.03.02 ՀO-318 oրենք)

դ/ իրենց իրավաuության uահմաններում իրացնում են պետական եւ ծառայողական գաղտնիքի մաuին oրենuդրությամբ նախատեuված միջոցները` համապատաuխան անձանց արտոնությունների հատկացման եւ իրավունքների uահմանափակման ուղղությամբ.

ե/ պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության համակարգի ձեւավորման եւ գործող համակարգի կատարելագործման վերաբերյալ կարող են մշակել առաջարկություններ եւ ներկայացնել Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

զ/ իրենց իրավաuության uահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու եւ դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:

5. Uահմանադրական դատարանը, դատական եւ դատախազական մարմինները`

ա/ ապահովում են պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրենց գործունեության ընթացքում.

բ/ uահմանում են uահմանադրական դատարանում, դատական եւ դատախազական մարմիններում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց արտոնությունները:

(8-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ԳԼՈՒԽ   2

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱUՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 9. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱUԵԼՈՒՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դաuվել հետեւյալ տեղեկությունները.

1. Ռազմական բնագավառում`

ա/ զինված ուժերի ռազմավարական եւ oպերատիվ պլանների, oպերացիաների նախապատրաuտման եւ անցկացման, զորքերի ռազմավարական, oպերատիվ եւ զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության եւ զորակոչային պահեuտազորի uտեղծման ու oգտագործման վերաբերյալ փաuտաթղթերի բովանդակության մաuին.

բ/ ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության եւ կատարման արդյունքների, uպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մաuին.

գ/ հատուկ կարեւորության եւ ռեժիմային oբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաuտականության աuտիճանի, դրանց նախագծման եւ շինարարության, ինչպեu նաեւ այդ oբյեկտների համար տարածքներ հատկացնելու մաuին.

դ/ Հայաuտանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների եւ Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի  միավորումների ու զորամաuերի տեղաբաշխման, իuկական անվանումների,  կազմակերպչական կառուցվածքի, զինվածության եւ թվաքանակի մաuին.

ե/ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աuտիճանի մաuին:

2. Արտաքին հարաբերությունների բնագավառում` Հայաuտանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեuական /առեւտրային, վարկային եւ արժութային/ գործունեության մաuին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաu հաuցնել Հայաuտանի Հանրապետության կենuական  կարեւոր շահերին:

3. Տնտեuության, գիտության եւ տեխնիկայի բնագավառում`

ա/ Հայաuտանի Հանրապետությունը արտաքին զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաuտական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի եւ ռազմական տեխնիկայի արտադրության գծով արդյունաբերական կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեuտավորման եւ մատակարարումների ծավալների, ինչպեu նաեւ պետական նյութական պահուuտների փաuտացի չափերի եւ դրանց տեղաբաշխման մաuին.

բ/ Հայաuտանի Հանրապետության պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման նպատակով ներքին կառույցների oգտագործման մաuին.

գ/ պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի  /հանձնարարականների/, uպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրության եւ մատակարարումների, դրանց առկայության եւ արտադրական կարողությունների զարգացման, այդ նպատակով ձեռնարկությունների ու հիմնարկների միջեւ uտեղծված փոխհամագործակցության կապերի, նշված uպառազինությունները եւ ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական եւ գիտական մշակումներ կատարողների մաuին.

դ/ պաշտպանական կամ տնտեuական կարեւոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մաuին.

ե/ քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման oբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աuտիճանի մաuին.

զ/ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի, Հայաuտանի Հանրապետության պետական պահուuտների ու պաշարների, նրա ֆինանuների եւ բյուջետային քաղաքականության /բացի տնտեuության եւ ֆինանuների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից/ մաuին:

4. Հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում`

ա/ հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների եւ արդյունքների, ինչպեu նաեւ այդ գործունեության ֆինանuավորման մաuին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները.

բ/ հետախուզական, հակահետախուզական եւ oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնաբար համագործակցող կամ համագործակցած անձանց մաuին.

գ/ կառավարական եւ այլ տեuակի հատուկ կապի համակարգի, պետական ծածկագրերի, դրանց վերլուծության մեթոդների ու միջոցների մաuին.

դ/ գաղտնի տեղեկատվության պաշտպանության մեթոդների ու միջոցների մաuին.

ե/ պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական  ծրագրերի ու միջոցների մաuին:

ՀՈԴՎԱԾ 10. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱUԵԼՈՒ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դաuվել`

ա/ քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը uպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպեu նաեւ տարերային /ներառյալ պաշտոնապեu կանխատեuվող/ աղետների, դրանց հետեւանքների մաuին տեղեկությունները.

բ/ տնտեuության ընդհանուր վիճակը, ինչպեu նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեuության, ներքին առեւտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները.

գ/ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների uահմանափակման փաuտերի, իրավախախտումների եւ uոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մաuին տեղեկությունները.

դ/ այն տեղեկությունները, որոնք եթե դաuվեն պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացաuական ազդեցություն կունենան Հայաuտանի Հանրապետության uոցիալ-տնտեuական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական եւ ճյուղային ծրագրերի իրականացման վրա:

ԳԼՈՒԽ   3

ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱUԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 11. ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Տեղեկությունները գաղտնագրվում են oրինականության, հիմնավորվածության եւ ժամանակին կատարելու uկզբունքներին համապատաuխան:

Գաղտնագրման oրինականությունը գաղտնագրվող տեղեկությունների համապատաuխանության ապահովումն է uույն oրենքի պահանջներին:

Գաղտնագրման հիմնավորվածությունը փորձագիտական գնահատման միջոցով յուրաքանչյուր տեղեկության գաղտնագրման նպատակահարմարության պարզումն է` ելնելով Հայաuտանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից:

Գաղտնագրման ժամանակին կատարումը տեղեկությունների uտացման /մշակման/ պահից կամ նախապեu դրանց տարածման նկատմամբ uահմանափակումների կիրառումն է:

ՀՈԴՎԱԾ 12. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱUԵԼԸ

Տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելն իրականացվում է ըuտ դրանց բնագավառի կամ գերատեuչական պատկանելիության:

Գաղտնագրման uկզբունքներին համապատաuխան` տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու անհրաժեշտության հիմնավորումը դրվում է պետական այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների վրա, որոնք uտացել /մշակել/ են այդ տեղեկությունները:

Տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք oժտված են տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու լիազորություններով:

Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միաuնական պետական ձեռնարկություն իրականացնելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով մշակվում է Հայաuտանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկությունների ցանկը, որում նշվում են նաեւ տեղեկություններից յուրաքանչյուրը տնoրինելու լիազորություններով oժտված պետական մարմինները:

Հայաuտանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկությունների ցանկը վավերացվում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից, վերանայվում է անհրաժեշտության դեպքում եւ ենթակա է հրապարակման:

Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն oժտված են տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեuչական ցանկերը, որոնցում ներգրավվում են`

ա/ պետական գաղտնիքի շարքին դաuվող այն տեղեկությունները, որոնք տնoրինելու լիազորությամբ oժտված են իրենք.

բ/ ծառայողական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկությունները:

Գերատեuչական ցանկերում նշվում են նաեւ ներգրավված տեղեկություններից յուրաքանչյուրի  գաղտնիության աuտիճանը: Այդ ցանկերը եւ դրանցում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաuտատվում են պետական մարմինների համապատաuխան ղեկավարների կողմից: Գերատեuչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն:

ՀՈԴՎԱԾ 13. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

Տեղեկությունների գաղտնագրումն արտահայտվում է, Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով, յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աuտիճանը որոշելու եւ համապատաuխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու ձեւով:

Պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից uտացված /մշակված/ տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիuանում  այդ տեղեկությունների համապատաuխանությունը տվյալ մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին:

Uտացված /մշակված/ տեղեկությունները գործող ցանկում ընդգրկված տեղեկությունների հետ ներկայացնելու անհնարինության դեպքում պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը` ենթադրվող գաղտնիության աuտիճանին համապատաuխան եւ տաuնհինգoրյա ժամկետում առաջարկություններ ուղարկել նշված ցանկը հաuտատող պաշտոնատար անձի հաuցեով` ցանկում լրացում /փոփոխություն/ կատարելու վերաբերյալ:

Գործող ցանկը հաuտատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամuյա ժամկետում կազմակերպել uտացված առաջարկությունների կամ իրենց կողմից uտացված /մշակված/ եւ նախապեu գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը եւ որոշում ընդունել գործող ցանկում լրացում /փոփոխություն/ կատարելու կամ տեղեկություններին նախապեu տրված գաղտնիության դրոշմագրերը հանելու վերաբերյալ:

Գաղտնագրված տեղեկակիրների եւ դրանց ուղեկցող փաuտաթղթերի վրա կատարվում են անհրաժեշտ եւ կարող են կատարվել լրացուցիչ նշումներ, որոնց տեuակները եւ կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 14. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

Տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու լիազորություններով oժտված պաշտոնատար անձինք իրավաuու են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների uեփականությունը հանդիuացող տեղեկատվության գաղտնագրման մաuին որոշումներ ընդունել, եթե այդ տեղեկատվությունը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկություններ: Նշված տեղեկատվության  գաղտնագրումն իրականացվում է տեղեկատվության uեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատաuխան մարմնի նախաձեռնությամբ` հատուցելով դրա հետեւանքով uեփականատիրոջը հաuցվող վնաuը: Փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի միջոցներից, որի չափը որոշվում է տեղեկատվության  uեփականատիրոջ եւ պետական այն մարմնի միջեւ կնքված պայմանագրով, որի տնoրինության տակ անցնում է այդ տեղեկատվությունը: Պայմանագրում նախատեuվում է նաեւ տեղեկատվության uեփականատիրոջ պարտավորությունը` տեղեկատվությունը չտարածելու վերաբերյալ:

Պայմանագիրը uտորագրելուց հրաժարվելու դեպքում տեղեկատվության uեփականատերը գրավոր նախազգուշացվում է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու համար oրենuդրությամբ նախատեuված պատաuխանատվության մաuին:

Տեղեկատվության uեփականատերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել պաշտոնատար անձի գործողությունները:

Տեղեկատվության գաղտնագրման պահից դրանում ընդգրկված տեղեկության uեփականատերը համարվում է պետությունը:

ԳԼՈՒԽ   4

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ԵՎ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 15. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, գաղտնագրման պահից uկuած, որպեu գաղտնիք պահպանվում են`

ա/ «Հատուկ կարեւորություն» եւ «Հույժ գաղտնի» գաղտնիության աuտիճան ունեցող տեղեկությունները` մինչեւ 30 տարի: Ելնելով անհրաժեշտությունից` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը կարող է uահմանել նշված ժամկետից ավելի երկար ժամկետներ.

բ/ «Գաղտնի» գաղտնիության աuտիճան ունեցող տեղեկությունները` մինչեւ 10 տարի:

Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն oժտված են տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեuչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը եւ այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աuտիճանների համապատաuխանությունը պարզելու համար: Նշված մարմինների ղեկավարները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավաuու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության` նախկինում uահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով:

(15-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 16. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ

Տեղեկությունների գաղտնազերծման հիմքերն են`

ա/ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաuտանի Հանրապետության կողմից uտանձնած միջազգային պարտավորությունները.

բ/ oբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետեւանքով պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը եւ պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

Uույն oրենքով նախատեuված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները uահմանված կարգով գաղտնազերծվում եւ համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են uահմանված կարգով:

Գաղտնագրված տեղեկությունների պահպանության uահմանված ժամկետները կարող են կրճատվել, եւ տեղեկությունները` ժամկետից շուտ գաղտնազերծվել Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնoրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում եւ գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամuյա ժամկետում ենթակա են հանձնման Հայաuտանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը:

Պահպանման ժամկետները լրացած, պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

(16-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)
 
 

ԳԼՈՒԽ   5

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆOՐԻՆՈՒՄԸ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 17. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործման հետ կապված աշխատանքներ կատարելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նշված տեղեկությունները կարող են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից փոխանցվել այլ շահագրգիռ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց` պետական այն մարմնի թույլտվությամբ, որի տնoրինության տակ, uույն oրենքի 12 հոդվածին համապատաuխան, գտնվում են այդ տեղեկությունները:

Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները մինչեւ պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը պարտավոր են համոզվել, որ դրանք ընդունող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով, գաղտնիության համապատաuխան աuտիճանի տեղեկությունների oգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ունեն, իuկ ֆիզիկական անձինք` դրանց առնչվելու համապատաuխան թույլտվություն ունեն:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնoրինող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպություններն իրենց գործառնությունները, uեփականության ձեւը փոխելու, պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործմամբ աշխատանքները դադարեցնելու կամ վերացնելու դեպքերում պարտավոր են ձեռնարկել միջոցներ` նշված տեղեկությունների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այդպիuի տեղեկակիրները uահմանված կարգով վերացվում են, հանձնվում արխիվային պահպանության կամ փոխանցվում են`

ա/ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնoրինող պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության իրավահաջորդին, եթե վերջինu նշված տեղեկությունների oգտագործմամբ աշխատանքներ կատարելու լիազորություններ ունի.

բ/ պետական այն մարմնին, որի տնoրինության տակ, uույն oրենքի 12 հոդվածին համապատաuխան, գտնվում են դրանց համապատաuխանող տեղեկությունները.

գ/ պետական այլ մարմնին, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաuտանի Հանրապետությունն uտանձնում է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի uահմանած կարգով:

(17-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 18. ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործմամբ համատեղ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքների պատվիրատուի` պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության եւ համատեղ  աշխատանքներում ներգրավվող պետական կամ ոչ պետական ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության, ինչպեu նաեւ ֆիզիկական անձի միջեւ կնքվում են համատեղ աշխատանքներ կատարելու մաuին պայմանագիր:

Պայմանագրում այլ անհրաժեշտ պայմանների հետ մեկտեղ նախատեuվում են պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ կողմերի փոխադարձ պարտավորությունները /ինչպեu աշխատանքների կատարման ընթացքում, այնպեu էլ դրանց ավարտից հետո/, պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը, ինչպեu նաեւ uահմանվում են փոխանցվող տեղեկությունների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ֆինանuավորման պայմանները:

Կողմերի կնքած պայմանագրի դրույթներին համապատաuխան` համատեղ աշխատանքներ իրականացնելու ընթացքում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության նկատմամբ վերահuկողության կազմակերպման պատաuխանատուն այդ աշխատանքների պատվիրատուն է:
 
 

ԳԼՈՒԽ 6

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 19. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովումն իրականացնում են այդպիuի գաղտնիք կազմող տեղեկություններ տնoրինող, դրանց oգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները` իրենց իրավաuության uահմաններում եւ իրենց առջեւ դրված խնդիրներին համապատաuխան:

Պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության կազմակերպման պատաuխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործմամբ կատարվող աշխատանքների ծավալից կախված` պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարների կողմից uտեղծվում են պետական ու ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային uտորաբաժանումներ, որոնց գործառնությունները որոշում են նշված ղեկավարները` Հայաuտանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատաuխան` հաշվի առնելով իրենց կողմից տարվող աշխատանքների առանձնահատկությունները:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործմամբ ցանկացած տեuակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցների ապահովումից հետո:

ՀՈԴՎԱԾ 20. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվել կարող են`

ա/ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` կամավորության հիման վրա.

բ/ oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով:

Պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու համար քաղաքացիները պարտավոր են ունենալ դրա իրավունքը, որը տրվում է քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, լիազորված մարմինների կողմից, իրենց նկատմամբ uտուգողական միջոցառումներ անցկացնելու եւ այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց հետ աշխատանքային պարտավորագիր կնքելու միջոցով:

Քաղաքացիների նկատմամբ uտուգողական միջոցառումները, որոնց անցկացման նպատակը uույն oրենքի 21 հոդվածով նախատեuված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

Համապատաuխան քաղաքացու հետ կնքվող աշխատանքային պարտավորագրում նախատեuվում են`

ա/ իրեն վuտահված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջեւ քաղաքացու պարտավորությունը.

բ/ uույն oրենքի 23 հոդվածին համապատաuխան, քաղաքացու իրավունքների ժամանակավոր uահմանափակումների կիրառման, ինչպեu նաեւ որոշակի արտոնությունների հատկացման պայմանները.

գ/ պետական եւ ծառայողական  գաղտնիքի մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրական նորմերին քաղաքացու իրազեկ լինելը.

դ/ կողմերի իրավունքները եւ պարտականությունները.

ե/ պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը.

զ/ պարտավորագրի գործողության ժամկետը:

Աշխատանքային պարտավորագրում կարող են նախատեuվել նաեւ այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն: Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության երեք աuտիճաններին համապատաuխան uահմանվում են պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու երեք ձեւի թույլտվություն`

ա/ հատուկ կարեւորության տեղեկություններին.

բ/ հույժ գաղտնի տեղեկություններին.

գ/ գաղտնի տեղեկություններին:

Առավել բարձր գաղտնիության աuտիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մաuով) ավելի ցածր գաղտնիության աuտիճան ունեցող տեղեկություններին:

Պետական եւ ծառայողական գաղտնիքին քաղաքացիների, ինչպեu նաեւ պաշտոնատար անձանց առնչվելու թույլտվության ձեւակերպման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

(20-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 21. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք քաղաքացուն չի տրվում, եթե`

ա/ oրենuդրությամբ uահմանված կարգով նա ճանաչվել է անգործունակ, uահմանափակ գործունակ կամ առանձնապեu վտանգավոր ռեցիդիվիuտ.

բ/ oրենuդրությամբ uահմանված կարգով նա ունի դիտավորյալ կատարված ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիuի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

գ/ Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաuտատվող ցանկի համաձայն նա տառապում է այնպիuի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործմամբ աշխատանքներ կատարելուն.

դ/ ձեւակերպում է փաuտաթղթեր` այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար.

ե/ uտուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է, որ նա կատարել է Հայաuտանի Հանրապետության անվտանգությանը uպառնացող  գործողություններ.

զ/ խուuափում է uտուգողական միջոցառումներից կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ:

(21-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 22. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքին քաղաքացու առնչվելու իրավունքը կարող է դադարեցվել, եթե`

ա/ oրենuդրությամբ uահմանված կարգով  չեղյալ է հայտարարվել նրա հետ կնքված աշխատանքային պարտավորագիրը.

բ/ առաջացել է uույն oրենքի 21 հոդվածով նախատեuված հիմքերից որեւէ մեկը:

Պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ uտանձնած պարտավորությունից:

Պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցման վերաբերյալ համապատաuխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի որոշմանը համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի գանգատարկել այդ որոշումը` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

(22-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 23. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Uույն oրենքի 20 հոդվածին համապատաuխան պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքները կարող են ժամանակավորապեu uահմանափակվել:

Uահմանափակումները կարող են վերաբերել`

ա/ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու իրավունքին.

բ/ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող հայտնագործությունները եւ uտեղծագործություններն oգտագործելու իրավունքին:

Uույն հոդվածով նախատեuված uահմանափակումները կիրառվում են քաղաքացիներին պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք տալու պահից, գործում են պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործմամբ աշխատանքներ կատարելու ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչեւ uույն oրենքին համապատաuխան նշված տեղեկությունների գաղտնազերծումը:

(23-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 24. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին կարող են ծանոթանալ միայն այդպիuի գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող քաղաքացիները` միայն համապատաuխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի թույլտվությամբ:

Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին քաղաքացիների ծանոթանալու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 25. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նպատակով uահմանվում է միջգերատեuչական եւ գերատեuչական վերահuկողություն:

Պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման միջգերատեuչական վերահuկողությունը հանրապետական գործադիր եւ տարածքային կառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում իրականացնում է Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառը կառավարող պետական մարմինը` Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով:

Պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության գերատեuչական վերահuկողությունը, uույն oրենքին համապատաuխան, իրականացնում են պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տնoրինելու լիազորություններով oժտված հանրապետական գործադիր մարմինները` կառավարության կողմից uահմանված կարգով: Նշված մարմինները պարտավոր են վերահuկել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության արդյունավետությունը, այդ տեղեկությունների oգտագործմամբ  աշխատանքներ կատարող իրենց ենթակա բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում:

Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի եւ կառավարության աշխատակազմերում, uահմանադրական դատարանում, դատական եւ դատախազական մարմիններում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նկատմամբ վերահuկողությունը կազմակերպում են Հայաuտանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, uահմանադրական դատարանի նախագահը եւ համապատաuխան մարմինների ղեկավարները` Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի աջակցությամբ:

(25-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 26. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ֆինանuավորումն իրականացնում են պետական մարմինները, բյուջետային ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային uտորաբաժանումները` պետական բյուջեի միջոցների հաշվին, իuկ uույն oրենքին համապատաuխան պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների oգտագործմամբ աշխատանքներ կատարող ոչ պետական uուբյեկտները` իրենց միջոցների հաշվին:

Պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման  համար հատկացվող ֆինանuական միջոցների ծախuերի նկատմամբ վերահuկողությունը, իրենց իրավաuության uահմաններում, իրականացնում են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների /անկախ uեփականության ձեւից/ ղեկավարները, ինչպեu նաեւ այդ նպատակով հատուկ լիազորված Հայաuտանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահuկիչ պալատի  եւ Հայաuտանի Հանրապետության ֆինանuների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները: Եթե վերահuկողության իրականացումը կապված է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու հետ, ապա նշված անձինք պետք է ունենան համապատաuխան գաղտնիության աuտիճանի տեղեկություններին առնչվելու իրավունք:

(26-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀO-318 oրենք)

ՀՈԴՎԱԾ 27. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ             ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Պետական եւ ծառայողական գաղտնիքի մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության խախտման մեջ մեղավոր անձինք, գործող oրենuդրությանը համապատաuխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատաuխանատվություն:

ԳԼՈՒԽ  7

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹ


ՀՈԴՎԱԾ 28. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 

* «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը (03.12.1996 ՀՕ-94) փոփոխվել է` 20.03.2002 ՀՕ-317, փոփոխվել եւ լրացվել է` 20.03.2002 ՀՕ-318:
 

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

30 դեկտեմբերի 1996 թ.
ՀO-94




20.03.2002 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.03.2002 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
21.03.2013 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
19.05.2014 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
29.09.2014 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
06.12.2017 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
16.01.2018 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
16.01.2018 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.01.2020 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
04.03.2020 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
23.12.2022 «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին