Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2002

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 400.000 դրամ:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 340.000 դրամ:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 310.000 դրամ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 300.000 դրամ:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության նախարարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 300.000 դրամ:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ ամսական լրավճարը սահմանել 5000 դրամ:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության մարզպետի պաշտոնային դրույքաչափը սահմանել 230.000 դրամ:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 264.000 դրամ:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի, տնտեսական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 242.000 դրամ:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանել 220.000 դրամ:

Հոդված 10. Դատավորների եւ դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները սահմանվում են «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի, Երեւան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 220.000 դրամ:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի, Հայաստանի Հանրապետության մարզպետի (Երեւանի քաղաքապետի) տեղակալի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի եւ Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 180.000 դրամ:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 140.000 դրամ:

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 120.000 դրամ:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը սահմանել 15.000 դրամ:

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում քաղաքացիական (պետական) ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված եւ սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջեւ դրույքաչափերի համապատասխանությունը:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջեւ դրույքաչափերի համապատասխանությունը:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մարմիններում մաքսային ծառայողի պաշտոնային դրույքաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված եւ սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական եւ առաջին ատյանի դատարանների՝ սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25. Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք հայտարարագրում են իրենց եկամուտները եւ ծախսերը՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունվարի 2003թ.
ՀՕ-505




14.12.2004 «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
25.12.2006 «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
28.11.2007 «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
30.04.2008 «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
27.11.2008 «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
10.12.2009 ««ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
16.11.2010 «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
26.05.2011 «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
08.12.2011 «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
13.11.2012 Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենք