Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.11.2008

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի  դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ  հոդվածից հանել  «եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի»  բառերը:

Հոդված 2. Օրենքի  4-րդ  հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի» բառերը:

Հոդված 3. Օրենքի  5-րդ  հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի» բառերը:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.1-րդ հոդվածով.

«2.1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 680000 դրամ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի  անդամի պաշտոնային դրույքաչափը`  600000 դրամ:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Հայաստանի  Հանրապետության  ընդհանուր  իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:»:

Հոդված 6. Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ եւ դրանով կատարված փոփոխությունները եւ լրացումը ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի 1-ից եւ գործելու են մինչեւ 2009  թվականի դեկտեմբերի 31-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2008
ՀՕ-206