Armenian      
Ոստիկանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.10.2025
  Հոդված 1.  ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-433-Ն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող «Ոստիկանության մասին» օրենքի  5.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11.Ոստիկանության ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:»:

Հոդված 2.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.  Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հիսուն օրվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.10.2025
Երեւան
ՀՕ-324-Ն