Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2025

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»» բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին»» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 3.1-ին մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով, իսկ «մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում» բառերը՝ «բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում եւ ռեզիդենտուրայում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով, իսկ «մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում» բառերը՝ «բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում եւ ռեզիդենտուրայում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

09.10.2025
Երեւան
ՀՕ-291-Ն