ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) վերնագիրը, 1-ին եւ 2-րդ մասերը «միջնակարգ» բառից հետո լրացնել «, մասնագիտական եւ բարձրագույն» բառերով.
2) 1-ին մասից հանել «պետական» բառը.
3) 2-րդ մասի «ոլորտի» բառը փոխարինել «բնագավառի» բառով, իսկ նույն մասը «վերահսկողությունը» բառից հետո լրացնել «(ստուգման, տեսչավորման, դիտարկման եւ օրենքով սահմանված այլ ձեւերով)» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար ուսումնական հաստատությունները եւ կազմակերպությունները օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված տարեկան հաշվետվությունները ներկայացնում են կրթության ոլորտի տեսչական մարմին, որն ապահովում է դրանց հասանելիությունը լիազոր մարմնին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով լրացվող Օրենքի 37.1-ին հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 31-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.05.2025
Երեւան
ՀՕ-108-Ն