Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «ա» ենթակետից հանել «պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» օրենքի 25.1-ին հոդվածի 1-3-րդ մասերով, 26-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով եւ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-12-րդ կետերում նշված պաշտոններն զբաղեցրած անձի`  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 12-րդ մասի «Քննչական կոմիտեի մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» բառերով.

2) 12-րդ մասի 2-րդ կետի «14-րդ հոդվածով» բառերը փոխարինել «13-րդ կետով» բառերով.

3) 13-րդ մասի «2-րդ հոդվածի 1-ին, 8-12-րդ մասերում» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.06.2022
Երեւան
ՀՕ-265-Ն