ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ա) 81 -րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«81 ) արհեստագործական ուսումնարան` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն եւ ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.».
բ) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) քոլեջ` միջին մասնագիտական կրթություն եւ ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.».
գ) 181 -րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«181 ) արհեստավոր` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին եւ (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».
դ) 19-րդ կետից հանել «կրտսեր» բառը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «մրցութային կարգով` անվճար միջին,» բառերը փոխարինել «մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը «չափորոշիչների,» բառից հետո լրացնել «պետական հավատարմագրման չափանիշների,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հիմնարկի կամ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը «մանկավարժական խորհուրդը» բառերից հետո լրացնել «, գործադիր մարմինը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասը «Պետական» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13.08.2005
ՀՕ-165