ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի՝ պարտապանի հարկային պարտավորությունների հետ կապված հարկային հարաբերությունների մասով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասում եւ 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերում «երկու միլիոն դրամը» բառերը փոխարինել «հինգ միլիոն դրամը» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածը չի կիրառվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սնանկության վարույթում գտնվող հարկ վճարողների նկատմամբ? Վերջիններիս նկատմամբ կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերի կարգավորումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.07.2026
Երեւան
ՀՕ-257-Ն