ՕՐԵՆՔԸ
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12.1) Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձը՝
ա. որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ
բ. որի ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերը «9-12.1-ին կետերում նշված մասնագիտական» բառերից հետո լրացնել «եւ ծառայության» բառերով, իսկ 10-րդ մասի «(մասնագիտական» բառից հետո՝ «եւ ծառայության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.06.2026
Երեւան
ՀՕ-225-Ն