ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ կետով.
«27) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) եւ դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում՝
1) «բ» ենթակետից հանել ««բ2»,» բառը.
2) «բ2» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) «բ3» ենթակետից հանել «՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.03.2026
Երեւան
ՀՕ-61-Ն