ՕՐԵՆՔԸ
««ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-395-Ն օրենքի 6.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը «չափից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձեւով, եթե՝
1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը.
2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով.
3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում եւ ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաեւ վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը գործում է մինչեւ 2028 թվականի հունվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.12.2025
Երեւան
ՀՕ-516-Ն