Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 58.1-ին եւ 58.2-րդ կետերով.

«58.1) 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը եւ ազատ շրջանառության նպատակով բացթողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը:

58.2) 2026 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող եւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը եւ ազատ շրջանառության նպատակով բացթողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.12.2025
Երեւան
ՀՕ-487-Ն