Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2025

Հոդված 1.   2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 103-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «դրամի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում  ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը «դրամի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները» բառերով:

Հոդված 4.   Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.12.2025
Երեւան
ՀՕ-471-Ն