Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2025

Հոդված 1. 2016  թվականի  հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից ստացվող անշարժ գույքի սեփականատիրոջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված անշարժ գույքի կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից ստացվող եկամուտների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը «(այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի եւ (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները,» բառերից հետո լրացնել «ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցողները,» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքը կառավարման հանձնելը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.12.2025
Երեւան
ՀՕ-391-Ն