ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2022 թվականի ապրիլի 12-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-211-25.03.2022-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2) ա. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-076-27.10.2021,07.02.2022-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0761-27.10.2021,07.02.2022-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0762-27.10.2021,07.02.2022-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0763-27.10.2021,07.02.2022-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0764-27.10.2021-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3) ա. Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-119-14.12.2021-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1191-14.12.2021-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-125-27.12.2021,25.02.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-126-27.12.2021,25.02.2022-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-093-17.11.2021-ՊԻ-011/1
Հեղինակ` Վիլեն Գաբրիելյան
7) «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-150-31.01.2022,15.03.2022-ՖՎ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8) «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին
231-08.04.2022--012/0

9) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-135-14.01.2022,25.02.2022-ՊԱ-011/1
Հեղինակ` Հայկ Սարգսյան
10) «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-189-07.03.2022-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-152-02.02.2022-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Պ-172-23.02.2022-ՏՏԳՇ-011/0
Հեղինակներ` Խաչատուր Սուքիասյան, Վաղարշակ Հակոբյան
13) ա. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-164-14.02.2022,06.04.2022-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-1641-14.02.2022,06.04.2022-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-165-14.02.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15) «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-185-04.03.2022-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
16) ա. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Պ-180-02.03.2022,11.04.2022-ՖՎ-011/0
Հեղինակներ` Գեւորգ Պապոյան, Ծովինար Վարդանյան
բ. «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Պ-1801-02.03.2022,11.04.2022-ՖՎ-011/0
Հեղինակներ` Գեւորգ Պապոյան, Ծովինար Վարդանյան
17) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-199-15.03.2022-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
18) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդում
197-14.03.2022-ՊԻ

19) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում
206-22.03.2022-ԳԿ

20) «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-086-09.11.2021-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի (176-28.02.2022-) քննարկումը կսկսվի չորեքշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:

3. Սույն որոշման երկրորդ մասում նշված հարցի քննարկման ավարտից հետո հաջորդաբար կքննարկվեն հետևյալ հարցերը.

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն (202-18.03.2022-).

2) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրություն (215-25.03.2022-).

3) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրություն (218-29.03.2022--).

4) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրություն (228-05.04.2022-):




ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, ապրիլի 11
Երեւան
ԱԺԽՈ-027-Լ