Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-211-25.03.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1 կետից հանել «թափուր պաշտոնում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 9.1 կետից հանել «թափուր պաշտոնում» բառերը:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «թափուր» բառը:

Հոդված 4. Օրենքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերից հանել «թափուր պաշտոնում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 146-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «թափուր պաշտոնում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մինչեւ թափուր տեղի առաջացումը» բառերը.

2) 2-րդ մասում «անդամի թափուր պաշտոնում» բառերը փոխարինել «անդամի պաշտոնում» բառերով, իսկ «համապատասխան թափուր պաշտոնում» բառերը փոխարինել «համապատասխան պաշտոնում» բառերով.

3) 3-րդ մասից հանել «թափուր» բառը.

4) լրացնել 6-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«6. Մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալը ինքնավար մարմնի նոր անդամ նշանակվելու դեպքում ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետը սկսվում է այդ պաշտոնը թափուր մնալու օրվանից:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում է ինքնավար մարմինների անդամների նշանակման կարգը, մասնավորապես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով ինքնավար մարմինների անդամների նշանակումը նախատեսվում է միայն ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում:

Նման կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո մինչեւ նոր անդամի ընտրությունը ինքնավար մարմինն ունենա նիստի եւ որոշումների ընդունման իրավազորության խնդիր: Ավելին, նման պայմաններում իրավիճակը կարող է ավելի բարդանալ միեւնույն ժամանակահատվածում ինքնավար մարմնի անդամների արձակուրդում գտնվելու, գործուղման մեջ լինելու, ժամանակավոր անաշխատունակության կամ այլ պատճառով բացակայության դեպքում:

Ուշագրավ է, որ նման իրավիճակ նախատեսվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (այսուհետ նաեւ՝ Հանձնաժողով), երբ երեք անդամի լիազորությունները 2022 թվականին միաժամանակ դադարեն:

Իհարկե, Հանձնաժողովի դեպքում այս հարցի լուծումը կարելի է գտնել գործող իրավական կարգավորումներում, մասնավորապես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են Սահմանադրությամբ, Կանոնակարգով եւ այլ օրենքով սահմանված կարգով: Իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ եւ 29-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները թույլ են տալիս մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտը այդ պաշտոնում նոր անդամի նշանակել: Այնուամենայնիվ խնդիրն ունի համակարգային լուծման անհրաժեշտություն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի մակարդակում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առկա է անհրաժեշտություն ինքնավար մարմինների անդամների պաշտոնում ընտրության կարգը սահմանող հիմնական օրենքում կատարելու փոփոխություն՝ մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտը այդ պաշտոնում նոր անդամի նշանակման կարգի հստակեցման վերաբերյալ, ինչպիսի կարգավորումներ նման խնդիրներից խուսափելու համար նախատեսված են որոշ այլ մարմինների դեպքում: Մասնավորապես՝ մինչեւ անդամի պաշտոնի թափուր մնալը նոր անդամի նշանակման հնարավորություն նախատեսված է Բարձրագույն դատական խորհրդի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նշանակման դեպքում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ հոդվածների եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ հոդվածների:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել ուղղակի կարգավորումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչեւ թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորության համար:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծն ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ՟ԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն