ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

սահմանել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի ապրիլի 10-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1 «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-288-26.03.2018-ԱՀ,ԵԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2 «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Պ-214-14.12.2017,05.03.2018-ՊԻՄԻ-012/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ֆելիքս Ցոլակյան, Հակոբ Բեգլարյան, Կարինե Աճեմյան, Ալիկ Սարգսյան, Մուրադ Մուրադյան, Ռուզաննա Մուրադյան
3 ա) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Կ-233-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-2331-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2332-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Կ-2333-22.12.2017,09.04.2019-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2334-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4 «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-266-13.02.2018,05.04.2018-ԱՍ-011/0
Հեղինակներ` Հակոբ Հակոբյան, Աղվան Վարդանյան, Արսեն Միխայլով, Մարինա Մարգարյան, Մարգարիտ Եսայան, Ջեմմա Բաղդասարյան
5 «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-283-16.03.2018-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6 «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում
287-22.03.2018-ՊԻՄԻ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. Բաբլոյան
2018թ. ապրիլի 9
քաղ. Երեւան
ԱԺԽՈ-028-Լ