Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3012-17.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի  «համայնքի ղեկավար» եւ «համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) Վերնագրում «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,

2) 1-ին մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,

3) 3-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) Վերնագրում «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով,

2) 1-ին մասի «Եթե» բառից հետո ավելացնել «մեծամասնական ընտրակարգով ընտրված» բառերով,

3) 2-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով:

Հոդված 4. Օրենքի հոդված 64-ը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 64. Ավագանու առաջին նստաշրջանի անցկացումը

1. Նորընտիր ավագանու առաջին նստաշրջանն իրավունքի ուժով գումարվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում, եթե նախորդ ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է մինչեւ դատական ակտի պաշտոնական հրապարակումը, նորընտիր ավագանու առաջին նստաշրջանը իրավունքի ուժով գումարվում է դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 3-րդ օրը: Մինչեւ համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը բացում եւ վարում է համայնքի ավագանու ընտրություններում առավել կողմ ձայներ ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

2. Ավագանու առաջին նիստի բացվելուց հետո ավագանիները երդվում են՝ «Ստանձնելով (նշվում է համապատասխան համայնքի անվանումը) համայնքի ավագանու պաշտոնը՝ երդվում եմ. Համայնքի ավագանու անդամի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել ավագանու անդամի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին»:

3. Նիստից բացակայող կամ ավագանու կազմը հետագայում համալրած ավագանու անդամը երդվում է ավագանու՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

4. Ավագանու անդամների երդումից հետո նիստը նախագահողը ներկայացնում ավագանու անդամներին՝ կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը:

5. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Համայնքի ղեկավարի ընտրություն:

6. Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն իրավունքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

7. Եթե իրավունքի ուժով համայնքի ղեկավար ընտրված անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է փակ քվեարկության միջոցով:

8. Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու:

9. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները:

10. Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

11. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է համայնքի ավագանու ընտրություններում առավել կողմ ձայներ ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի)  խմբակցության անդամ թեկնածուին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

12. Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

13. Համայնքի ղեկավարը Ընտրվելուց անմիջապես հետո ստանձնում է իր լիազորությունները եւ նախագահում է նիստը:

14. Առաջին նստաշրջանն ավարտվում է համայնքի ղեկավարի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

15. Հաշվիչ հանձնախումբը կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը եւ ավագանուն է ներկայացնում դրանց արդյունքները:

1) Հաշվիչ հանձնախումբը ստեղծվում է առաջին նստաշրջանը նախագահողի առաջարկությամբ՝ ավագանու որոշմամբ, որով սահմանվում է անդամների թիվը եւ անվանական կազմը: Հանձնախմբի անդամների տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված ավագանինների թվի համամասնությամբ: Առաջարկը ներկայացվում է նիստի ընթացքում եւ քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

2) Հաշվիչ հանձնախմբի լիազորությունները պահպանվում են մինչեւ ավագանու լիազորությունների ավարտը:

3) Խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված հանձնախմբի անդամի տեղում նշանակվում, ինչպես նաեւ հանձնախմբի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ:

4) Հաշվիչ հանձնախմբի կազմում փոփոխությունները հաստատում է համայնքի ղեկավարը:

5) Հաշվիչ հանձնախումբն իր կազմից՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնախմբի նախագահ եւ քարտուղար:

6) Հաշվիչ հանձնախմբի նիստերը հրավիրում է հանձնախմբի նախագահը: Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնախմբի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնախմբի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ հանձնախմբի քարտուղարը կամ հանձնախմբի կողմից որոշված անդամը:

7) Գաղտնի քվեարկության կազմակերպման, ինչպես նաեւ գաղտնի քվեարկության քվեաթերթիկն անվավեր ճանաչելու վերաբերյալ հաշվիչ հանձնախմբի որոշումներն ընդունվում են հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8) Գաղտնի քվեարկության արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնախմբի նախագահը եւ մյուս անդամները:»:

Հոդված 5. Օրենքում ավելացնել 64.1 հոդվածը:

«Հոդված 64.1. Ավագանու նիստերը

1. Ավագանու նիստերը հրավիրում եւ վարում է համայնքի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:

2. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

3. Ավագանու որոշումները, հայտարարությունները եւ ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

4. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաեւ պատասխանելու հարցերին: Ավագանու նիստերին համայնքի ղեկավարի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ եւ պատասխանել հարցերին նաեւ այլ անձինք:»:

Հոդված 6. Օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Գործող համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր համայնքի ղեկավարը քվեարկությունից անմիջապես հետո ստանձնում է իր լիազորությունները:»:

Հոդված 7 . Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ» բառերը փոխարինել «սույն օրենքի 64-րդ» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում համայնքի ղեկավար չի ընտրվում կամ համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում:».

3) 6-րդ մասում երկրորդ նախադասության «նիստը հրավիրում է» բառերը փոխարինել «առաջին նստաշրջանն անցկացվում է» բառերով.

4) 6-րդ մասը «հետո՝ 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

Հոդված 9. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ տրվում է համապատասխան կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:»:

Հոդված 10. Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «նիստի» բառը փոխարինել «նստաշրջանի» բառով:

2) 2-րդ մասում «նիստը» բառը փոխարինել «նստաշրջանը» բառով:

3) 2-րդ մասը «հետո՝ 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 11. Օրենքի հոդված 74-ը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում «համայնքի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «ավագանու» բառով:

Հոդված 13. Օրենքը ավելացնել 76.1.-րդ հոդվածով՝ հետեւյալ շարադրությամբ՝

«Հոդված 76.1.. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը

1. Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո յոթերորդ օրն անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն՝ համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրության ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենքի 64-րդ հոդվածի 6-13-րդ մասերով սահմանված կարգով:

4. Համայնքի ղեկավարը, անկախ իր ընտրության ժամկետից, պաշտոնավարում է մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն