Armenian ARMSCII Armenian
Կ-293-07.06.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 7.1-րդ կետում «ընդունված» բառը փոխարինել «հաստատված» բառով:

2. Լրացնել 9.1-րդ եւ 9.2-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9.1) հիմնադրական ազգային ստանդարտ՝ Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ գործողության մեջ դրված ազգային ստանդարտ, որով սահմանվում են ստանդարտացման աշխատանքներին վերաբերվող ընդհանուր դրույթներ, ինչպես նաեւ ազգային ստանդարտների տեսակները.

«9.2) այլ պետության ազգային ստանդարտ՝ այլ պետության ստանդարտացման ազգային մարմնի կամ կազմակերպության կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ.»:

2. 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) տեխնիկական պայմաններ՝ կազմակերպության ստանդարտի տեսակ, որով սահմանվում են տեխնիկական պահանջներ որոշակի արտադրանքի, աշխատանքի (գործընթացի), ծառայության նկատմամբ.»:

3. 13-րդ կետում «պետության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

4. 17-րդ կետից հանել «Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաեւ պետական ամենամյա ծրագիրը եւ հաստատվում է ստանդարտացման խորհրդի կողմից:» նախադասությունը:

5. Լրացնել 18-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18) ստանդարտացման տեխնիկական խորհուրդ՝ ստանդարտացման ոլորտի համապատասխան մասնագետներից կազմված եւ Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի հրամանով ձեւավորվող խորհուրդ:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետում «ծառայությունների եւ գործընթացների» բառերը փոխարինել «ծառայության եւ գործընթացի» բառերով:

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) արտադրանքի, գործընթացի, ծառայության որակի եւ մրցունակության բարձրացման խթանումը, այդ թվում հայկական արտադրանքի.»:

3. 5-րդ կետում «խոչընդոտների» բառից հետո լրացնել «նվազեցումը կամ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 2-րդ կետում հանել «մշակում եւ» բառերը, իսկ «ընդունում» բառից հետո լրացնել «եւ գործողության մեջ դնում» բառերը:

2. 6-րդ կետում «(այդ թվում՝ եվրոպական)» բառերը փոխարինել «, տարածաշրջանային (այդ թվում՝ եվրոպական եւ միջպետական)» բառերով, իսկ «արդյունքների» բառը փոխարինել «ուղեցույցների» բառով:

3. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում.»:

4. 9-րդ կետում «տեխնիկական հանձնաժողովների» բառերից հետո լրացնել «կամ դրանց բացակայության դեպքում աշխատանքային խմբերի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, հիմնադրական ազգային ստանդարտներով» բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կիրառվում են» բառերից հետո լրացնել «միջազգային» բառը:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում «ձեւավորում» բառը փոխարինել «մշակում» բառով:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. «լիազորված պետական» բառերից հետո լրացնել «կառավարման» բառը,

2. հանել «տեխնիկական» բառը:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

2. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը.»:

3. Լրացնել նոր 3.1 կետ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու եւ շնորհելու մասին կարգը»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «սահմանվում է» բառերը փոխարինել «ճանաչվում է» բառերով:

2. 2-րդ մասում՝

1) 1-ին կետում «ստանդարտները» բառից հետո լրացնել «, դրանց փոփոխությունները, ուղղումները» բառերը.

2) Լրացնել 2.1 կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) ընդունում եւ գործողության մեջ է դնում հիմնադրական ազգային ստանդարտները.»

3) 5-րդ կետում «ստեղծում» բառից հետո լրացնել «, վերակազմավորում եւ լուծարում» բառերը.

4) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) ստեղծում, վարում եւ արդիականացնում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.».

6) 14-րդ կետում «ստանդարտների» բառից հետո լրացնել «, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի».

7) 15-րդ կետում «կանոնակարգող» բառից հետո լրացնել «կամ համակարգող» բառերը.

8) 17-րդ կետում «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «միջակետ» կետադրական նշանով:

9) լրացնել 18-րդ, 19-րդ, 20-րդ եւ 21-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18) հաստատում, հրապարակում եւ լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.

19) կազմակերպում է այլ պետությունների ստանդարտների հրապարակումը եւ տարածումը՝ այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան.

20) իրականացնում է տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննություն եւ հաշվառում.

21) ստեղծում եւ հաստատում է ստանդարտացման տեխնիկական խորհրդի կազմն ու աշխատակարգը:»:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից եւ 9 անդամներից՝ ստանդարտացման եւ չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված պետական մարմիններում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող եւ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի 5 եւ ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:»:

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է: Խորհրդի քարտուղարը քվեարկության ձայնի իրավունք չունի եւ չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:»:

3. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաեւ հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով (առցանց): Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:»:

4. 8-րդ մասի՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.».

2) 3-րդ եւ 12-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «ձեւավորմանը» բառից հետո լրացնել «եւ ներկայացնում է առաջարկություններ» բառերը:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 6-րդ կետում «կազմակերպության ստանդարտները» բառերից հետո լրացնել «եւ տեխնիկական պայմանները» բառերը:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասից հանել «, ինչպես նաեւ դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ» բառերը:

2. 4-րդ մասից հանել «հավանության եւ վերահրատարակման» բառերը:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Ռազմական արտադրանքի ազգային ստանդարտների համար կիրառվում է «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը եւ «ՀՍՏ Ռ» դասիչը:»

Հոդված 15. Օրենքի 15.2-րդ հոդվածի 1-ին մասում «ընդունում» բառը փոխարինել «հաստատում» բառով:

Հոդված 16. Օրենքը լրացնել 15.3-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 15.3. Տեխնիկական պայմանները

1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք եւ (կամ) անհատ ձեռնարկատերերը: Տեխնիկական պայմանները եւ դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն գործող ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների: Տեխնիկական պայմանները եւ դրանց փոփոխությունները փաստաթղթային փորձաքննության ներկայացնելիս՝ ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաեւ համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):

2. Տեխնիկական պայմանները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:»:

Հոդված 17. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «կանոնակարգերով» բառից հետո լրացնել «կամ նորմատիվ իրավական ակտերով» բառերը:

Հոդված 18. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «ընդունում» բառից հետո լրացնել «, գործողության մեջ դնում» բառերը:

Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի՝

1) 1-ին կետում «ստանդարտացման ամենամյա պետական» բառերը փոխարինել «պետական ստանդարտացման ամենամյա» բառերով:

2) 3-րդ կետում «մուծումը» բառը փոխարինել «վճարումը» բառով:

2. 2-րդ մասի 3-րդ կետում «սերտիֆիկացումից» բառը փոխարինել «համապատասխանության գնահատումից» բառերով:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 21. Անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 1 ամսվա ընթացքում Լիազորված պետական կառավարման մարմինը հաստատում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված իրավակարգավորումները: