Հոդված 1© «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9¬ի ՀՕ¬97 օրենքի ¥այսուհետ՝ Օրենք¤ 26¬րդ հոդվածում՝
1¤ 4¬րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ©
«4© Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ« ինչպես նաև մշակութային« ուսումնական« գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան նշել տեղեկություններ ¥հովանավորություն¤»:
2¤ լրացնել հետևյալ բովանդակությամբ 4©1¬ին մաս©
«4©1© Մշակութային« ուսումնական« գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի ¥հովանավորություն¤ վրա չի տարածվում հանրային հեռուստատեսությամբ գովազդի հեռարձակման համար սույն օրենքով սահմանված ժամանակային սահմանափակումը: Մշակութային« ուսումնական« գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորի մասին տեղեկությունների հիշատակումը չպետք է գերազանցի տվյալ հաղորդման ընդհանուր տևողության 2«5 տոկոսը»:
3¤ լրացնել հետևյալ բովանդակությամբ 4©2¬րդ մաս©
«4©2© Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով: Ժամը 00:00¬ից մինչև 18©00¬ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00¬ից մինչև 00:00¬ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով»:
Հոդված 2© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: