Armenian ARMSCII Armenian
-473-07.02.2020--011/2ٵ

вڲ вڲ

вڲ вڲ β ڲ ܺ ܺ β ز

Հոդված 1   Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1ի ՀՕ248 քրեական դատավարության օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 132րդ հոդվածի 1ին մասը լրացնել նոր՝ 4րդ կետով

4 սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 2րդ մասի 27րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:: 

Հոդված 2   Օրենսգրքի 134րդ հոդվածում՝

1 3րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

3 Կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:

2 4րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

4 Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված բացառությամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի որը կարող է կիրառվել սույն հոդվածի 2րդ մասի 2րդ 4րդ և 5րդ կետերով նախատեսված խափանման միջոցների հետ կապակցված:: 

Հոդված 3   Օրենսգրքի 136րդ հոդվածում՝

1 1ին մասը լրացնել նոր նախադասությամբ

Գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ նշում է գրավի գումարի չափը կամ գրավի առարկան:

2 2րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

2 Կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ իսկ դատարանում քրեական գործը քննելիս մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ::

Հոդված 4   Օրենսգրքի 137րդ հոդվածի 4րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

4 Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է եթե սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 1ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:: 

Հոդված 5   Օրենսգրքի 138րդ հոդվածի 5րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

  Հոդված 6   Օրենսգրքի 139րդ հոդվածում՝

1 2րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

2 Դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժում է եթե սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 1ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:

2 4րդ մասը ճանաչել ուժը կորցրած: 

Հոդված 7   Օրենսգրքի 141րդ հոդվածի 11րդ և 12րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ

11 ապահովել այն անձանց ծանոթացումը կալանավորման և սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 2րդ մասի 2րդ 4րդ և 5րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ նշանակելու մասին որոշումներին որոնք ցանկություն են հայտնել գրավը կամ երաշխավորության գումարը մուծելով մեղադրյալին ազատել կալանքից

12 կալանքից անմիջապես ազատել անձին եթե սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 2րդ մասի 27րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են:: 

Հոդված 8   Օրենսգրքի 142րդ հոդվածի 1ին մասի 6րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

6 անձին կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 2րդ մասի 27րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են::

Հոդված 9   Օրենսգրքի 143րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ

1 Գրավը դրամի արժեթղթերի այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

2 Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:

3 Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից: Գրավը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում:

4 Մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

5 Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:

6 Սույն օրենսգրքի 151րդ հոդվածի 1ին մասին համապատասխան՝ որպես խափանման միջոց ընտրված գրավը չմուծելու հետևանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելու դեպքում դատարանն իրավասու է նաև նվազեցնել գրավի չափը:

7 Սույն հոդվածի 6րդ մասով նախատեսված դեպքում դատարանի կողմից գրավի չափը նվազեցնելու և այն փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո մեղադրյալը երկօրյա ժամկետում պարտավոր է մուծել դատարանի կողմից սահմանված գրավը իսկ չմուծելու դեպքում քրեական հետապնդման մարմնի միջնորդության հիման վրա կարող է կալանավորվել:

8 Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135րդ հոդվածի 1ին մասով նախատեսված արարք գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ՝ դատախազի միջնորդության հիման վրա իսկ քրեական գործը դատարանում քննելիս՝ նաև դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

9 Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135րդ հոդվածի 1ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ::

Հոդված 10   Օրենսգրքի 147րդ հոդվածը՝

1 լրացնել նոր՝ 21րդ  և 22րդ մասերով

21 Երաշխավորողի կողմից դրամական գումարը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի ամապատասխան որոշման կայացման պահից երկօրյա  ժամկետում դատարանի կամ դատախազության դեպոզիտ:

22 Մինչև երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:

2 3րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

3 Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը դատարանի որոշմամբ՝ մինչդատական վարույթում դատախազի միջնորդության հիման վրա իսկ քրեական գործը դատարանում քննելիս՝ նաև դատարանի նախաձեռնությամբ վերածվում է պետության եկամուտի եթե երաշխավորողը`

1 չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու իր պարտավորությունը

2 ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:

2 5րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

5 Երաշխավորողի մուծած դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:: 

Հոդված 11   Օրենսգրքի 151րդ հոդվածում՝

1 1ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ

Սույն օրենսգրքի 135րդ հոդվածի 1ին մասով նախատեսված արարքներ կատարելու կամ սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 2րդ մասի 27րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կիրառել սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 1ին մասով նախատեսված նպատակներն ապահովելու համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդման մարմինները կարող են դիմել դատարան՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:

2 3րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

3 Կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազի կողմից:

Դատարանի կողմից ընտրված սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 2րդ մասի 27րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող են վերացվել դատախազի կողմից:: 

Հոդված 12   Օրենսգրքի 259րդ հոդվածի 2րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

2 Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու անձին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշումների պատճենները հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը ինչպես նաև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման պատճենը եթե այդպիսին առկա է:: 

Հոդված 13   Օրենսգրքի 285րդ հոդվածում`

1 7րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

7 Կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացնելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ քանի դեռ կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134րդ հոդվածի 2րդ մասի 27րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չեն:

2 լրացնել նոր՝ 8րդ մասով

8 Սույն հոդվածի 7րդ մասով սահմանված դեպքերում գրավը կամ երաշխավորության գումարը մուծվում է դատարանի դեպոզիտ:: 

Հոդված 14   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: