Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ ենթակետ
«44) Սույն օրենքի 126-րդ հոդվածի 1-ին կետի առաջին ենթակետով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը։»։
Հիմնավորում
ՀՀ օրենսդրության համաձայն գյուղացին գյուղմթերքի իրացման դեպքում ազատված է ԱԱՀ վճարումից: Այսօր պարտադրվում է, որ առեւտրային ցանցերը որոնք ՀՀ-ում համարվում են տեղական գյուղմթերքների եւ մսամթերքների ամենամեծ սպառողները այդ ապրանքները վաճառեն ԱԱՀ-ով, որը բերել է վերը նշված ապրանքների նվազագույնը 20-30 տոկոս թանկացմանը: Ստեղծված իրավիճակից ՀՀ ում աճել է Բելառուսիայից եւ ՌԴ-ից մսամթերքի ներկրումը, քանի որ ներկրման ժամանակ ներկրողների կողմից վճարվում է ԱԱՀ, իսկ հետագայում վաճառքի ժամանակ այն հաշվանցվում է: Արդյունքում ստացվում է, որ մեր տեղական մսամթերքը վաճառվում է սուպերմարկետներում նվազագույնը 3.600ից 3700 դրամով, իսկ բելառուսականը 2800-2900 ՀՀ դրամով: Նույն պատկերը տիրում է նաեւ հայկական միրգ բանջարեղենի շուկայում: Ելնելով վերոգրյալից այսօր փոքր եւ միջին ձեռներեցները ինչպես նաեւ գյուղացիները հիմք ընդունելով սուպերմարկետում ձեւավոեւված գները իրենց գյուղմթերքների գները նույնպես բարձրացնում են (սուպերմարկետում ձեւավորված գներից մոտավորապես 5-ից 10 տոկոս պակաս): Արդյունքում ունենք առաջնային օգտագործման ապրանքատեսակների գնաճ, որին հետեւում է տեղական արտադրանքի փոխարինումը ներմուծվող էժան ապրանքատեսակներով, ինչն էլ իր հերթին խոչնդոտում է տեղական արտադրության զրգացմանը։