Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1052-14.12.2010-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հուլիuի 24-ի ՀO-200 oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 14.1.-րդ հոդվածով.

«Հոդված 14.1.  Տեղական ինքնակառավարման օր`  նշվում է նոյեմբերի 10-ին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից: 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման վերաբերյալ

«Հայաuտանի Հանրապետության տոների եւ  հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 1996 թվականի նեյեմբերի 10-ին, երբ կայացան տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների անդրանիկ ընտրությունները, մեր երկրում դրվեց գաղափարական եւ քաղաքական առումով նախադեպը չունեցող տեղական ինքնակառավարման նոր ժողովրդավարական համակարգի ձեւավորման հիմքը: Դրանց տարբեր մոդելների, պատմական ավանդույթների եւ կառավարման փորձառության բացակայությունն ինքնըստինքյան  ենթադրում էր, որ համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովող շատ հարցեր ու մոտեցումներ կձեւավորվեն եւ իրենց լուծումը կստանան ոլորտի կայացմանը զուգահեռ` նկատի ունենալով, որ այդ ինստիտուտի զարգացումն անքակտելիորեն կապված է տեղական ինքնակառավարման` որպես կառավարման ապակենտրոնացված ձեւի,  տեղական ինքնակառավարման հայեցակարգի մշակման եւ ինքնակառավարման գործունեությունը կարգավորող օրենսդրության ձեւավորման հետ:

Այս տեսակետից, 1996 թվականի  հունիuի 30-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաստանի Հանրապետության  օրենքը արդեն չէր համապատասխանում հանրապետությունում ձեւավորվող ու զարգացող տնտեսական, սոցիալական, քաղաքական, գաղափարական իրողություններին, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման առկա մակարդակին, դրա համար  «Տեղական ինքնակառավարման մաuին» Եվրոպական խարտիայի սկզբունքներին, ինչպես նաեւ հանրապետության առանձնահատկություններին  համապատասխան  2002 թվականի մայիuի 7-ին  ընդունվեց  տեղական ինքնակառավարման մաuին  նոր օրենք, որում ամրագրված դրույթները, շուրջ երեք տասնյակ փոփոխություններով ու լրացումներով, նպատակ ունեն ամրապնդել տեղական ինքնակառավարման համակարգի տարածքային, տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական դերը հասարակական հարաբերությունների բնագավառում: Մասնավորապես խոսքը վերաբերում է ապակենտրոնացման քաղաքականության հետագա խորացմանը, համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունների  ընդլայնմանը, նրանց եւ պետական կառույցների փոխհարաբերություններին, տեղական նշանակության հարցերին ու համայնքի զարգացման ծրագրերի մշակմանը համայնքի բնակչության մասնակցությունը մեծացնելուն, հրապարակայնության ապահովմանը, որոշումների ընդունման թափանցիկությանն ու այլ հիմնախնդիրներին: Ի դեպ, վերը նշված խարտիայի սկզբունքներին համապատասխան 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման համակարգն ապրում է բնականոն զարգացում եւ ժողովրդավարական այս կարեւոր ինստիտուտի գոյությունը Հայաստանի Հանրապետության  915 համայնքներում` այդ թվում, նաեւ Երեւան քաղաքում արդեն  իրողություն է, մի շարք հասարակական կազմակերպություններ եւ պետական մարմիններ, թեկուզ ոչ պաշտոնապես, նոյեմբերի 10-ին կազմակերպում են տարբեր միջոցառումներ` նվիրված տեղական ինքնակառավարմանը, իսկ 2011 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունների 15 ամյակը, ուստի ներկայացված նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման օրը, որպես տոն օր, Հայաստանի Հանրապետությունում նշել յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 10-ին` այդ օրն ամրագրելով «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Հարկ է նշել, որ ներկայումս տեղական ինքնակառավարման  օրը, որպես տոն օր, նշվում են  մի շարք երկրներում, մասնավորապես` Ուկրաինայում` դեկտեմբերի 7-ին, Լիտվայում` հոկտեմբերի 10-ին, Ավստրալիայում` մայիսի 10-ին, իսկ Ղրղզստանում` հոկտեմբերի վերջին կիրակի օրը: