Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1026-18.11.2010-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

Հոդված 2. Փառքի շքանշանով պարգեւատրվում են օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները):

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 



ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Փառքի շքանշանի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացված դիտողությունների եւ առաջարկությունների

Առաջարկության հեղինակը
Առաջարկության   բովանդակությունը
Եզրակացություն
ՀՀ Կառավարություն «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «գործող եւ նախկին» բառերը: Ընդունվել է եւ նախագծի 2-րդ հոդվածից հանվել են «գործող եւ նախկին» բառերը :