ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:
Հոդված 2. Փառքի շքանշանով պարգեւատրվում են օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները):
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ Կառավարություն | «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «գործող եւ նախկին» բառերը: | Ընդունվել է եւ նախագծի 2-րդ հոդվածից հանվել են «գործող եւ նախկին» բառերը : |