Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-166-20.11.2003-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՕԴԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման եւ ավիացիայի բնագավառում գործունեության կարգավորման իրավական հիմնադրույթները:

Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման եւ ավիացիայի բնագավառում գործունեության պետական կարգավորումն ուղղված է օդային փոխադրումներով քաղաքացիների եւ տնտեսության պահանջմունքների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների ապահովմանը, ինչպես նաեւ պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը, օդանավերի թռիչքների անվտանգությանը, ավիացիոն եւ բնապահպանական անվտանգությանը:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օդային տարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը

1. Հայաստանի Հանրապետության օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար եւ բացառիկ ինքնիշխանության ներքո:

2. Հայաստանի հանրապետության օդային տարածքը Հայաստանի Հանրապետության ցամաքային եւ ջրային տարածքի վրայի օդային տարածությունն է, որը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը:

Հոդված 2. Հայաստանի հանրապետության օդային օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության օդային օրենսդրությունը ներառում է սույն օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության օրենքները,Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, օդային տարածքի օգտագործման պետական կանոնները, պետական ավիացիոն կանոնները, ինչպես նաեւ դրանց համապատասխան ընդունված Հայաստանի Հանրապետության այլ չափորոշիչ-իրավական ակտերը:

2. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման պետական կանոնները եւ պետական ավիացիոն կանոնները չափորոշիչ ակտեր են, որոնք կարգավորում են հարաբերությունները օդային տարածքի օգտագործման բնագավառում եւ ավիացիայի բնագավառում, որոնք կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմիցսահմանված կարգով:

Հոդված 3.Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիռարվում են միջազգային պայմանագրերի դրույթները:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության օդային օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

Հայաստանի Հանրապետության օդային օրենսդրության խախտման մեջ մեղավոր անձինքպատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանած կարգով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության օդային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները

Հայաստանի Հանրապետության օդային օրենսդրությունը կարգավորում է օդային տարածքի օգտագործման բնագավառի, Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ավիացիայիբնագավառի գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օդանավերի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում առաջացած հարաբերությունները, եթե ժամանման երկրի օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերովայլ բան չի նախատեսվում, եւ այն հարաբերությունները, որոնք ծագում են օտարերկրյա պետությունների օդանավերով Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների իրականացման կապակցությամբ, եթե միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսվում:

Հոդված 6. Պետական լիազոր մարմինը

1. Պետական լիազոր մարմինը հիմնադրվում է որպես մասնագիտացված եւ ինքնիշխան վարչական մարմին, որը պատասխանում է սույն օրենսգրքի եւ այլ օրենքների ու միջազգային համաձայնագրերի կատարման համար:

2. Սույն օրենսգրքի եւ այլ համապատասխան օրենքների կամ միջազգային համաձայնագրերի շրջանակներում, լիազոր մարմինը իրավասու է ընդունել վարչական որոշումներ եւ կիրառել կանոններ, հրահանգներ եւ այլ չափորոշիչ ակտեր այլ կազմակերպությունների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք հարաբերություն ունեն քաղաքացիական ավիացիայի ( ՔԱ ) գործունեության հետ:

3 Պետական լիազոր մարմնի ղեկավարը նշանակվում է նվազագույնը երեք տարով վարչապետի կողմից: Պետական լիազոր մարմնի ղեկավարը կարող է աշխատանքից հետ կանչվել վարչապետի կողմից օրենքի համաձայն: Պետական լիազոր մարմնի ղեկավարը պետք է ունենա համապատասխան որակավորում ավիացիայի ոլորտում եւ իրավունք չունի զբաղվելու այլ գործունեությամբ: Պետական լիազոր մարմնի ղեկավարը նաեւ իրավունք չունի ունենալու ֆինանսական այլ շահագրգռություն ավիացիայի ոլորտում:

4. Պետական լիազոր մարմնի ղեկավարը պատասխանատու է կառավարության առջեւ լիազոր մարմնի աշխատանքի եւ սույն օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների արդյունավետ կատարման համար:

5. Պետական լիազոր մարմնի ղեկավարը պաշտոնատար անձանց աշխատանքի է ընդունում ելնելով համապատասխան որակավորումից եւ իրավասությունից: Նշանակվող պաշտոնատար անձինք իրավունք չունեն ունենալու ֆինանսական շահագրգռություն ավիացիայի ոլորտում:

6. Բյուջետային լրավճարի առկայության դեպքում պետական լիազոր մարմնի ղեկավարը իրավունք ունի կնքելու պայմանագրեր մասնավոր անձանց եւ իրավաբանական կազմակերպությունների հետ իրենց պարտականությունների իրագործման նպատակով:

7. Պետական լիազոր մարմինը ֆինանսավորվում է պետական գանձարանից: Պետական լիազոր մարմինը հավաքում է հարկեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից` թռիչքների անվտանգության վերահսկողության համար:

8. Պետական լիազոր մարմնի որոշումները չեն կարող բողոքարկվել, եթե դրանք վերաբերվում են թռիչքների անվտանգությանը, բայց շահագրգիռ կողմը իրավունք ունի վերադասի կամ դատարանի միջոցով բողոքարկել որոշումները, եթե գտնում է, որ իր շահերը ոտնահարված են:

Հոդված 7. Պետական Լիազոր մարմնի լիազորությունները եւ պարտականությունները

1. Մշակել եւ Կառավարության հավանությանը ներկայացնել քաղաքացիական ավիացիայի անվտանգության, արդյունավետության եւ օդային տարածքի օգտագործման վերաբերյալ պետական ազգային ծրագիր:

2. Արտաքին գործերի նախարարության եւ այլ համապատասխան մարմիների հետ պատրաստել եւ իրագործել միջազգային ավիացիոն պայմանագրեր:

3. Սահմանել այն համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են օդանավակայանների, օդային երթեւեկության կառավարման ձեռնարկությունների, օդերեւութաբանական ձեռնարկությունների շահագործման համար, ինչպես նաեւ սահմանել տեխնիկական եւ այլ վերգետնյա ծառայություններ եւ վերահսկողություն նրանց գործունեության նկատմամբ` քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման նպատակով:

4. Օդային տարածքի օգտագործման թույլտվությունների տրման եւ արգելքների ու սահմանափակումների հաստատման հետ կապված գործառնությունների կարգավորում:

5. Քաղաքացիական եւ պետական օդային փոխադրումների համատեղ համակարգման իրականացում զինվորական , ոստիկանական եւ իշխանության այլ մարմինների հետ:

6., Քաղաքացիական ավիացիան` նրա գործունեությանը անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու ուղղությամբ միջոցառումների համաձայնեցում:

7. Շահագործման չափօրինակների եւ կանոնների մշակում, հրապարակում եւ նորացում սույն օրենսգրքին համապատասխան:

8. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափօրինակների եւ առաջարկվող գործունեության կատարում:

9. Մշտական վերահսկողության իրագործում ՔԱ շահագործողների, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների գործունեության վրա սույն օրենսգրքինհամապատասխանության տեսակետից:

10. Հայաստանի տարածքում թռիչքներ կատարող այլ պետությունների օդանավերի եւ անձնակազմերի տեսչության իրականացում:

11. Հայաստանի քաղաքացիական օդանավերի գրանցամատյանի վարում:

12. Առաջարկվող առեւտրային օդային փոխադրումների եւ ծառայությունների անհրաժեշտության որոշում:

13. ՔԱ գործունեության բոլոր տեսակների համար վկայագրերի, արտոնագրերի եւ թույլտվությունների հանձնում:

14. Օդանավարկության միջոցների եւ այլ ավիացիոն սարքավորումների վկայագրում:

15. Հայաստանի տարածքում ավիացիոն պատահարների եւ միջադեպերի հետաքննության անցկացում եւ այլ երկրում նման հետաքննությունների անցկացմանը մասնակցություն, եթե այն կապված է Հայաստանում գրանցված կամ շահագործվող օդանավի հետ:

16. Առկա օրենքներին համապատասխան` շահագործողների կողմից ներկայացվող վիճակագրական եւ այլ տվյալների հավաքում եւ գնահատում:

17. Առեւտրային փոխադրումների եւ ծառայությունների բոլոր տեսակների տրամադրման թույլտվությունների հանձնում:

18. Պետական լիազոր մարմնիղեկավարը կարող է հաստատված իրավասության շրջանակներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ( Հատուկ լիազորված մարմիններին ) փոխանցել ՔԱ միջազգային կազմակերպության չափօրինակների եւ առաջարկվող գործունեության կատարման լիազորությունները:

Փոխանցվող լիազորությունների մեջ ընդգրկվում են օդանավերի թռիչքային պիտանիության ստուգման հսկողությունը, թռիչքներ իրականացնող աշխատակազմի որակավորման ստուգումը, Հայաստանի օրենքներ չափօրինակների եւ կանոնների կատարման լիազորությունները եւ պատահարների ու միջադեպերի հետաքննության եւ այլ լիազորությունները:

Հոդված 8. Պետական լիազոր մարմիններ հասկացությունը

1. Սույն օրենսգրքի նպատակներովպետականլիազոր մարմիններ հասկացության տակ ընդունվում են գործադիրիշխանության պետական կառավարման, ինչպես նաեւ ոչ պետական այն մարմինները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրահանգներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներովտրված ենգործադիր իշխանությանպետական կառավարման մարմնի լիազորություններ՝ գործունեության համապատասխան բնագավառի համար, եւ որոնց վրա դրված է այդ մարմնի գործունեության համար պատասխանատվությունը:

Հոդված 9. Ավիացիայի գույքի պատկանելիությունը

Քաղաքացիական եւ փորձարարական ավիացիայի գույքը՝ օդանավերը, աերոդրոմները, օդանավակայանները, տեխնիկական միջոցները եւ օդանավերի թռիչքների ապահովման համար նախատեսվածայլ միջոցները, Հայաստանի Հանրապետությանօրենսդրության համաձայն , կարող են հանդիսանալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի սեփականություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականություն, իսկ պետական ավիացիայի նույն գույքը եւ օդային երթեւեկության կազմակերպման միասնական համակարգի օբյեկտները՝ միայն պետական սեփականություն:

Ընդհանուրնշանակությանավիացիայիգույքը` օդանավերը, օդանավակայանները, տեխնիկական եւ այլ միջոցները կարող են հանդիսանալ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականություն կարող են հանդիսանալքաղաքացիական օդանավերը:

Հոդված 10. Քաղաքացիական ավիացիայում պարտադիր վկայագրումը (սերտիֆիկացումը) եւ որակավորումը

1. Պարտադիր վկայագրման առարկա են այն իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են օդանավերի եւ այլ ավիացիոն տեխնիկայի նախագծում եւ արտադրություն, օդային փոխադրումներ եւ ավիացիոն աշխատանքներ, ավիացիոն տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւնորոգում, ավիացիոն աշխատակազմի համապատասխան մասնագետների պատրաստում, կամ որոնց գործունեությունն անմիջականորեն կապված է օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման հետ, ինչպես նաեւօդադաշտերը,օդանավակայանները , օդանավերը, ավիացիոն շարժիչները, վերգետնյա եւ նավակողային ավիացիոն սարքավորումները եւ այլ կառույցները:

2. Պարտադիր վկայագրման ենթակա են նաեւ ֆիզիկական անձինք, որոնք անմիջականորենմասնակցում են թռիչքների կազմակերպմանը, ապահովմանը եւ իրականացմանը:

3. Պարտադիր որակավորման ենթակա է ավիացիոն աշխատակազմը:

4. Պարտադիր վկայագրումը եւ որակավորումն իրականացվում է քաղաքացիական ավիացիայիբնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, որի վրա դրված է պարտադիր վկայագրման եւ որակավորման կազմակերպումը եւ իրականացումը: Պետական ավիացիոն կանոններով սահմանված պարտադիր վկայագրման եւ որակավորման իրականացման պահանջները եւ դրանց իրականցման կարգը պարտադիր են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար:

5. Պարտադիր վկայագրումն իրականացվում է փոխհատուցմամբ:

Հոդված 11. Ավիացիայի բնագավառում գործունեության արտոնագրում ( լիցենզավորում )

1. Արտոնագրման ենթակա են.

ա) առեւտրային հիմունքներով ուղեւորների, ուղեբեռի, բեռի եւ փոստի օդային փոխադրումների (ներքին եւ միջազգային) իրականացմանեւ ապահովման գործունեությունը;

բ) օդային երթեւեկության, ինչպես նաեւ օդադաշտերում եւ օդանավակայաններումօդանավերի, ուղեւորների,ուղեբեռի, բեռի եւ փոստի սպասարկման ուղղությամբ գործունեությունը;

գ) քաղաքացիական ավիացիայի բնագավառի մասնագետների պատրաստումը:

դ) ավիացիայի օգտագործումըժողովրդական տնտեսությունում հատուկ աշխատանքների համար:

2. Ավիացիայի բնագավառում հասարակական կազմակերպությունների գործունեությաւն իրականացումը հետեւյալ ուղղություններով.

ա ) համապատասխան մակարդակի մասնագետների պատրաստում ` ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչքների ապահովման համար, որոնք նշանակված են մարզական, ուսումնական, գովազդային եւ այլ համանման նպատակների համար,

բ ) մարզական, ուսումնական, գովազդային եւ այլ համանման նպատակների համար նշանակված ընդհանուր նշանակության օդանավերի տեխնիկական վիճակի եւ անվտանգ շահագործման վերահսկողության իրականացում,

գ ) ավիացիոն տեխնիկայի շահագործողների եւ ավիացիոն աշխատակազմի օրինական շահերի եւ իրավունքների պաշպանություն:

3. Ավիացիայի բնագավառում արտոնագրումն իրականացնում է պետական լիազոր մարմինը՝ պետական ավիացիոն կանոններով սահմանված կարգով:

5. Իրավաբանական անձանց համապատասխան արտոնագրերի տրամադրումը կարող է պայմանավորված լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նրանց վրա ընկերային նշանակության օդային փոխադրումներիեւ/կամ ավիացիոն աշխատանքների իրականացման գծով պարտականությունների սահմանմամբ:

6. Պետական, փորձարարական եւ քաղաքացիական ավիացիայի, այդ թվում ընդհանուր նշանակության ավիացիայի բնագավառում ոչ առեւտրային գործունեությունը կարող է իրականացվել առանց արտոնագրի:

7. Գյուղատնտեսության բնագավառում կատարվող գործունեության արտոնագիրը տրվում է առանց փոխհատուցման:

8.Արտոնագրի տրամադրման կամ մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարանում:

9. Ավիացիայի բնագավառում արտոնագրումն իրականցվում է փոխհատուցմամբ:

10. Փոխհատուցումն իրականացվում է առեւտրային գործունեության ծավալներին համամասնորեն:

Հոդված 12. Վկայագրի եւ/կամ արտոնագրի գործունեության կասեցումը կամ չեղյալ հայտարարումը

1. Վկայագրի եւ/կամ արտոնագրի գործունեությունը կարող է կասեցնել, դրանց գործունեության մեջ սահմանափակումներ մտցնել այդ փաստաթղթերը տրամադրող քաղաքացիական ավիացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ պետական ավիացիոն կանոններով սահմանված կարգով:

2. Վկայագիրը եւ/կամ արտոնագիրը կարող են չեղյալ հայտարարվել այդ փաստթղթերը տրամադրող քաղաքացիական ավիացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ պետական ավիացիոն կանոններով սահմանված կարգով:

3. Վկայագրի եւ/կամ արտոնագրի գործունեության կասեցումը կամ չեղյալ հայտարարումը կարող է բողոքարկվել դատարանում:

4. Համապատասխան արտոնագրի առկայության դեպքում օդանավի տերն իրավունք ունի օգտագործելու օդանավը առեւտրային նպատակներով:

ԳԼՈՒԽ 2

ՕԴԱՅԻՆՏԱՐԱԾՔԻՕԳՏԱԳՈՐԾՄԱՆՊԵՏԱԿԱՆԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 13. Օդային տարածքի օգտագործումը

1. Օդային տարածքի օգտագործումը գործունեության մի տեսակ է, որի ընթացքում օդային տարածքում իրականացվում են տարբեր նյութական առարկաների (օդանավեր, հրթիռներ եւ այլ առարկաներ) տեղափոխություններ, ինչպես նաեւ այլ գործունեություն (բարձրաբերձ կառույցների շինարարություն, գործունեություն, որի ընթացքում տեղի է ունենում էլեկտրամագնիսական եւ այլ ճառագայթում, մթնոլորտի տեսանելիությունը թուլացնող նյութերի արտանետում, պայթեցման աշխատանքների իրականացում եւ նմանատեսակ այլ գործունեություն), որը կարող է սպառնալ օդային երթեւեկության անվտանգությանը:

2. Օդային տարածքի օգտագործողներն են քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, որոնք օդային տարածքի օգտագործման պետական կանոններով սահմանված կարգով օդային տարածքի օգտագործման իրավունք են ստանում:

Հոդված 14. Օդային տարածքի օգտագործման պետական կարգավորումը

1. Օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման տակ հասկացվում է նման գործունեության իրականացման ընդհանուր կանոնների, ինչպես նաեւ դրանց պահպանման պատասխանատվության սահմանում պետության կողմից:

2. Օդային տարածքի օգտագործման պետական կարգավորումն իրականացնում են հետեւյալ մարմինները.

ա) պաշտպանությանբնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ օդային տարածքի օգտագործման ընդհանուր պետական կարգավորում,

բ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ օդային տարածքի օգտագործման հատուկ պայմանների դեպքում օդային տարածքի օգտագործման գծով գործունեության պետական կարգավորում:

Հոդված 15. Օդային տարածքի օգտագործման պետական գերակայություններ

1. Օդային տարածքից բոլոր օգտվողներն ունեն դրա օգտագործման հավասար իրավունքներ:

2. Երկու կամ մի քանի օգտագործողներիկողմից օդային տարածքի միաժամանակյա օգտագործման անհրաժեշտության դեպքում կիրառվում է օդային տարածքի օգտագործման գերակայությունների հետեւյալ հաջորդական համակարգը.

ա) Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալը, պետական սահմանի խախտման կամ զինված ներխուժման կանխարգելումը կամ խափանումը,

բ)տարերային եւ այլ աղետներիու վթարների կանխարգելումը, դրանց հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերացումը կամ նման դեպքերում մարդկանց կյանքը փրկելու նպատակով օգնության ցուցաբերումը եւ ոչ արտակարգ իրավիճակների դեպքում շտապ առողջապահականեւ բուժօգնությունը,

գ)տիեզերանավերի եւ դրանց անձնակազմերի բաց թողումը, վայրէջքը, որոնումը եւ տարհանումը,

դ) օդային տարածքի օգտագործման սահմանված կարգի խախտումների կանխարգելումը կամ խափանումը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ պետական ավիացիոն կանոններով սահմանված կարգի համաձայն կատարվող թռիչքների եւ օդային տարածքի օգտագործման հետ կապված այլ գործունեությունը,

զ) ըստ հատուկ պայմանագրերի օդանավերի թռիչքների իրականացումը կամ օդային տարածքի օգտագործման հետ կապված այլ գործունեությունը,

է)զինված ուժերի պատրաստականությանհանկարծակի ստուգման, ինչպես նաեւ պետական ավիացիայիստորաբաժանումների վերատեղակայման նպատակովիրականցվող ռազմական թռիչքները,

ը)ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացումը,

թ)պետական օդանավերի թռիչքները,

ժ) բեռների եւ փոստի կանոնավոր փոխադրումների իրականացումը,

ի)ոչ կանոնավոր օդային փոխադրումները, ավիացիոն եւ այլ աշխատանքների կատարումը,

լ)փորձնական ավիացիայի թռիչքները,

խ)ուսումնական, սպորտային, ցուցադրական թռիչքները եւ այլ միջոցառումները,

ծ)քաղաքացիների անձնական պահանջմունքների բավարարման հետ կապված թռիչքները եւ այլ գործունեությունը:

Հոդված 16. Օդային տարածքի օգտագործման կազմակերպումը

1. Օդային տարածքի օգտագօրծման կազմակերպումը նախատեսում էօդային երթեւեկության, ինչպես նաեւ օդային տարածքի օգտագործման ուղղությամբ այլ գործունեության անվտանգ, խնայողաբար եւ կանոնավոր իրականացման ապահովումը:22. Օդային տարածքի օգտագործման կազմակերպումն իր մեջ ընդգրկում է.

ա)օդային տարածքի կառուցվածքի սահմանումը,

բ) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված պետական գերակայության համաձայնօդային տարածքի օգտագործման ծրագրումը եւ համակարգումը,

գ) օդային տարածքի օգտագործման թույլտվությունների տրման կարգի ապահովումը,

դ)օդային երթեւեկության կազմակերպումը, որն իրենից ներկայացնում է՝

-օդային երթեւեկության սպասարկումը (կառավարումը),

- օդային երթեւեկության հոսքերի կազմակերպումը,

-օդային երթեւեկության սպասարկման (կառավարման) եւ օդային երթեւեկության հոսքերի կազմակերպման ապահովման նպատակով օդային տարածքի կազմակերպումը,

ե)օդային տարածքի օգտագործման սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը:

Հոդված 17. Օդային տարածքի օգտագործման կազմակերպման մարմինները

1. Օդային տարածքի օգտագործման կազմակերպումն իրականացվում է մասնագիտացված ձեռնարկության եւ օդային տարածքի օգտագործման կազմակերպման միասնական համակարգի մարմինների (այսուհետեւ՝ Միասնական համակարգ) կողմից:

2. Միասնական համակարգի դրույթները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

Հոդված 18. Օդային տարածքի կառուցվածքը

1. Օդային տարածքի կառուցվածքը ներառում է օդային երթեւեկության սպասարկման շրջանները, գոտիները եւ երթուղիները, օդադաշտերը եւ օդադաշտային հանգույցների շրջանները,օդանավերի թռիչքների հատուկգոտիները եւ հատուկ երթուղիները, առանց հայտերի թռիչքներ իրականացնելու շրջանները, արգելված, վտանգավոր եւ սահմանափակ օգտագործման գոտիները, պայթեցման աշխատանքների, հրաձգարանների շրջանները, օդային տարածքում գործունեության իրականցման նպատակներով սահմանվող այլ տարածքները:

2. Օդային տարածքի կառուցվածքի որոշման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 19. Օդային տարարածքի օգտագործման ծրագրումըեւ համակարգումը

Օդային տարածքի օգտագործման ծրագրումը եւ համակարգումը իրականացվում էօդային տարածքի օգտագործմանկազմակերպման մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի հոդված 14-ում սահմանված պետական գերակայություններին համապատասխան:

Հոդված 20. Օդային տարածքի օգտագործման թույլտվությունը

Օդային տարածքի օգտագործումն իրականացվում է օդային տարածքի օգտագործման կազմակերպման մարմինների թույլտվության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2 կետի ա-դ ենթակետերով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ առանց հայտերի թռիչքներ իրականացնելու շրջաններում համապատասխան գործունեության իրականացման ժամանակ:

Հոդված 21. Օդային երթեւեկության կազմակերպումը

Օդային երթեւեկության կազմակերպումըիրականացվում է օդային տարածքի օգտագործման կազմակերպման մարմինների, ինչպես նաեւ օդային տարածքի օգտագործողներիեւ օդային երթեւեկության սպասարկման (թռիչքների կազմակերպման) մարմինների կողմից, դրանց համար սահմանված գոտիներում եւ շրջաններում՝ օդային տարածքիօգտագործման պետական կանոններով սահմանված կարգով:

Հոդված 22. Օդային տարածքի օգտագործման սահմանափակումները եւ արգելքները

1. Օդային տարածքիկամ նրա առանձին մասերի օգտագործումը կարող է սահմանափակվելկամ արգելվել ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով:

2. Օդային տարածքի օգտագործման սահմանափակումների եւ արգելքների պայմանները պետք է նույնատեսակ լինեն օդային տարածքում համանման գործունեություն իրականացնող օդային տարածքի բոլոր օգտագործողների համար:

Հոդված 23. Օդային տարածքի օգտագործման կարգի իրականացմաննկատմամբ հսկողությունը

1. Օդային տարածքի օգտագործման սահմանված կարգիպահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում ենօդային երթեւեկության կազմակերպման միասնական մարմինները,պաշտպանության բնագավառումլիազորված պետականկառավարման մարմինը՝ օդային տարածքի օգտագործման կարգըխախտող օդանավերի հայտնաբերման գծով, ինչպես նաեւ օդային տարածքն օգտագործողներիեւ օդային երթեւեկությանսպասարկման մարմինները՝ իրենց համար սահմանված օդային գոտիներումեւ շրջաններում:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները, ինչպես նաեւ օդային տարածքի օգտագործողները պարտավոր են ընդունել ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող միջոցներ՝ օդային տարածքի օգտագործման խախտումները կանխարգելելու եւ/կամ դադարեցնելու ուղղությամբ:

Հոդված 24. Օդային տարածքի օգտագործման խախտման համար պատասխանատվությունը

Օդային տարածքի օգտագործման սահմանված կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3

ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 25. Ավիացիայի տեսակները

Ավիացիան ստորաբաժանվում է ՝ քաղաքացիականի, պետականի , ընդհանուր նշանակության եւ փորձարարականի:

Հոդված 26. Քաղաքացիական ավիացիա

1. Քաղաքացիների եւ տնտեսության պահանջմունքները բավարարելու նպատակով օգտագործվող ավիացիան վերաբերվում է քաղաքացիական ավիացիային:

2. Ուղեւորների, ուղեբեռների, բեռների, փոստի օդային փոխադրման եւ ավիացիոն աշխատանքները վարձավճարով իրականացնող քաղաքացիական ավիացիան վերաբերվում էառեւտրային քաղաքացիական ավիացիային:

3. Ոչ առեւտրային նպատակներով օգտագործվող քաղաքացիական ավիացիան` որպես կանոն, վերաբերվում է ընդհանուր նշանակության ավիացիային:

Հոդված 27. Պետական ավիացիա

1. Ռազմական, սահմանապահ, ոստիկանական, մաքսային, եւ այլ պետական ծառայության, ինչպես նաեւպաշտպանական-զորակոչային խնդիրներիհամար օգտագործվող ավիացիան վերաբերվում է պետական ավիացիային:

2. Առեւտրային նպատակներով պետական ավիացիայի օգտագործումն իրականացվում է ՀՀկառավառության որոշվամբ :

Հոդված 28 . Ընդհանուր նշանակության ավիացիա

1. Ընդհանուր նշանակությանավիացիան (այսուհետ ԸՆԱ) Կազմում է Քաղաքացիական ավիացիայյի այն մասը, որը ` որպես կանոն, օգտագորձվում է ոչ առեւտրային նպատակներով:

2. Ընդհանուրնշանակության ավիացիանիր կարուցվացքային ձեւովհանդիսանում է որպես հասարակական կազմակերպությունՀՀ գործող օրենսդրությամբ:

3. Ընդհանուր նշանակությանավիացիան ընդգրկում է գործնական եւ սիրողական ավիացիա:

4. Գործնական ավիացիան կազմում է ԸՆԱ-ի մասը, որը օգտագործվում էբեռների եւ ուղեւորների տեղափողմաննպատակով:

5. Սիրողական ավիացիան կազմում է ԸՆԱ -իմասը, որըօգտագործվում է անձնական, սպորտային, ուսումնական նպատակներով,ավիազբոսաշրջության, գովազդային, ցուցադրական, քարտեզագրության,ավիաքիմ աշխատանքների եւ ժող. տնտեսությունում այլ աշխատանքների կատարման համար:

6. Սիրողական ավիացիանկարող է զբաղվել նաեւ շահույթ հետապնդող գործնեությամբ:

Հոդված 29 . Փորձարարական ավիացիա

1. Փորձնական-նախագծային, փորձարարական, գիտահետազոտականաշխատանքների,ինչպես նաեւ ավիացիոն եւ այլ տեխնիկայի փորձարկման համար օգտագործվող ավիացիան վերաբերում է փորձարարական ավիացիային:

2. Առեւտրային նպատակներով փորձարարական ավիացիայիօգտագործումն իրականացվում է ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

Հոդված 30 . Քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեության պետական կարգավորումը

Քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեության քաղաքականությունը իրականացնում է պետեկան լիազորմարմինը:

Հոդված 31. Պետական ավիացիայի բնագավառում գործունեության պետական կարգավորումը

1. Պետական ավիացիայի բնագավառում գործունեությանկարգավորումն իրականացնում է պետեկան համապատասխան լիազորմարմինը:

Հոդված 32. Ընդհանուր նշանակության ավիացիայի գործնեության կարգավորումը

1. Ընդհանուրնշանակության ավիացիանյի գործնեությունը կարգավորում էհասարակականկազմակերպության գլխավոր մարմինը, որը ստանում էհամապատասխան լիազորություններպետական լիազոր մարմնի կողմից:

Հոդված 33. Փորձարարական ավիացիայի բնագավառում գործունեության պետական կարգավորումը

Փորձարարական ավիացիայի բնագավառում գործունեությանպետական կարգավորումն իրականացվում է պետական կառավարման մարմնի կողմից:

ԳԼՈՒԽ 4

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 34. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեության պետական վերահսկողության նպատակը

Քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեության պետական վերահսկողության նպատակը օդանավերի թռիչքների անվտանգության, ավիացիոն անվտանգության եւ աշխատանքների ու ծառայությունների որակի ապահովումն է:

Հոդված 35. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեության պետական վերահսկողության իրականացումը

Քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեության պետական վերահսկողությունն իրականացնում էքաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորմարմինը: Պետական վերահսկողություն է իրականացվում ՀՀ օդային օրենսդրությանեւմիջազգային համապատասխան ակտերի համաձայն:

Հոդված 36. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեության վերահսկողության մարմինները

1. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեության վերահսկողությունն իրականացվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր, ինչպես նաեւ ոչ պետական լիազոր մարմինների տեսչական ծառայությունների միջոցով:

2. Տեսչական ծառայությունների կառուցվածքը եւ խնդիրները սահմանվում են քաղաքացիական ավիացիայի գործող կանոններով:

Հոդված 37. Տեսուչների իրավունքները եւ պատասխանատվությունը

Տեսուչների իրավունքները եւ պատասխանատվությունը որոշվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից:

Հոդված 38.Տեսուչների եւ տեսչական ծառայությունների պահանջներիպարտադիր կատարումը

1. Ստուգումների հետ կապված տեսուչներիեւ տեսչական ծառայություների պահանջների իրականացումը պարտադիր է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:

2. Անհրաժեշտ լիազորություններ ունեցող տեսուչը իրավունք ունի շահագործողին կամ աշխատակազմին ցուցում տալու թռիչքները կասեցնելու վերաբերյալ հետեւյալ դեպքերում.

ա ) եթե օդանավը պիտանի չէ թռիչքների համար,

բ ) եթե անձնակազմը չունի անհրաժեշտ որակավորում, կամ ֆիզիկապես, կամ մտավոր ի վիճակի չէ իրականացնել թռիչքը,

գ ) եթե իր կարծիքով թռիչքի կատարումը վտանգ է ներկայացնում օդանավի, նրա մեջ կամ գետնի վրա գտնվող անձանց կամ գույքի համար:

ԳԼՈՒԽ 5

ՕԴԱՆԱՎԵՐ

Հոդված 39. Օդանավ

Օդանավը թռչող սարք է, որը մնում է մթնոլորտում ի հաշիվ օդի հետ փոխազդեցության, ինչը տարբեր է երկրի կամ ջրի մակերեւույթի հետ փոխազդեցությունից:

Հոդված 40. Օդանավերի պետական գրանցումը եւ պետական հաշվառումը

1. Թռիչքների համար նախատեսվածօդանավերը ենթակա են պետական գրանցման հետեւյալ կարգով:

1.1. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերը՝ ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական գրանցամատյանում պետական գրանցման մասին կամ էլ շահագործող պետության եւ գրանցող պետության միջեւ թռիչքային պիտանիության մասին կնքվածհամաձայնագրի պայմաններում, օտարերկրյա պետության քաղաքացիական օդանավերիպետական գրանցման մասինվկայականների տրամադրումով: Քաղաքացիական օդանավերի տվյալները մտցվում են ՀՀ քաղաքացիական օդանավերի պետականգրանցամատյան,թռիչքային պիտանիության վկայագրի առկայության դեպքում:

1.2. Պ ետական օդանավերը՝ պաշտպանության բնագավառումպետական լիազոր մարմնի կողմիցսահմանված կարգով:

2. ՀՀ քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերիպետական գրանցամատյանի վարումը դրված է քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի վրա:

3. Փորձարարական օդանավերըենթակա են պետական հաշվառման ռազմական արդյունաբերությանբնագավառում պետական լիազոր մարմնի կողմից` համապատասխան փաստաթղթերի տրամադրումով:

4. ՀՀ սահմանված կարգովգրանցված կամ հաշվառված օդանավը ձեռք է բերում ՀՀ ազգային պատկանելություն:

5. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի վերաբերյալ տվյալները հանվում են ՀՀ քաղաքացիական օդանավերիպետական գրանցամատյանից հետեւյալ դեպքերում.

ա ) օդանավի դուրս գրման կամ շահագործումից դուրս բերման,

բ ) օդանավի վաճառքի կամ էլ օրինական հիմունքներով դրա նկատմամբ սեփականության իրավունքը օտարերկրյա քաղաքացուն, կամ էլ արտասահմանյան իրավաբանական անձին անցնելու դեպքում, պայմանով , որ օդանավը դուրս է բերվումՀՀ սահմաններից,

գ ) օդանավի պետական գրանցման պահանջների խախտման:

6. ՀՀքաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի պետական գրանցամատյանից քաղաքացիական օդանավի մասին տվյալների հանման ժամանակ այդ օդանավի պետական գրանցման մասին վկայականը ենթակա է վերադարձման նշված վկայականը տրամադրող մարմնին:

7. Օդանավերի պետական գրանցմանեւ պետական հաշվառման կանոննեերը սահմանվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից:

8. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի պետական գրանցման համար փաստաթղթերի տրամադրման ժամանակ վճարվում է պետական տուրք՝պետական գրանցման ծառայությունների մատուցման համար նախատեսված չափով:Տուրքի չափըեւ դրա մուծման կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշման կարգով:

9. Օդանավի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքների պետական գրանցումը, այդ իրավունքների սահմանափակումը, դրանց ծագումը, փոխանցումըեւ դադարեցումը, ինչպես նաեւ օդանավի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու, դրա հետ կապված գործարքներիկարգի սահմանումը իրականացվում է Պետական լիազոր մարմնի կողմից ՀՀ պետական ավիացիոն կանոնների համաձայն:

10. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի գրավադրման դեպքում օդանավերի վերաբերյալ տվյալները ենթակա են մտնելու ՀՀ քաղաքացիական օդանավի պետական գրանցամատյանի մեջ:

11. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերը գրանցվում են գրանցամատյանում կամ հանվում է գրանցամատյանից սեփականատիրոջ կամ շահագործողի խնդրանքով կամ համաձայնությամբ միայն այն դեպքում, եթե

ա ) օդանավը գրանցված չէ այլ պետության գրանցամատյանում,բ ) օդանավի սեփականատերը կամ շահագործողը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի ( կամ մշտապես բնակվում է Հայաստանում ), կամ բաժնետիրական կազմակերպության հիմնական արտադրությունը գտնվում է Հայաստանում:

Հոդված 41. Օդանավի վրա նշագծումները

1. ՀՀ քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի պետական գրանցամատյան քաղաքացիական օդանավի վերաբերյալ տվյալները մուտքագրելու ժամանակ այդ օդանավին հատկացվում են պետական եւ գրանցումային տարբերանշաններ, որոնք նշագծվում են օդանավի վրա:

2. Պետական, քաղաքացիական, ընդհանուր նշանակության ավիացիայի եւ փորձարարական օդանավերի վրա արվում են հաշվառիչ ճանաչողական նշաններ:

3. Բժշկական-առողջապահական ծառայության համար նախատեսված օդանավերի վրա նշագծվում են նաեւ կարմիր խաչի պատկերը կամ կարմիր կիսամահիկի:

4. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի վրա , բացի պետական եւ գրանցումային տարբերանշաններից , պետք է պատկերվի նաեւ ՀՀ պետական դրոշը, ինչպես նաեւապրանքանիշեր,խորհրդանշաններ, անվանանշաններեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանվածայլ տարբերանշաններ:

5. Պետական եւ փորձարարական օդանավերի վրա նշագծումների կարգը սահմանվում է համապատասխանաբար պաշտպանության բնագավռում պետական լիազոր մարմնի եւ ռազմական արդյունաբերությանբնագավառում պետական լիազոր մարմնի կողմից:

6. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի պետական եւ գրանցումային տարբերանշաները , ինչպես նաեւ քաղաքացիական օդանավերի վրա այդ նշանների, ապրանքանիշերինշագծման կարգը սահմանվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից:

Հոդված 42. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի, ավիացիոն շարժիչների, օդային պտուտակներիթռիչքային պիտանիությանեւ ավիացիայիբնագավառում գործունեությունիցշրջակա միջավայրի պաշտպանությանը ներկայացվող պահանջները

Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի, ավիացիոն շարժիչների, օդային պտուտակներիթռիչքային պիտանիության եւ ավիացիայի բնագավառում գործունեությունից շրջակա միջավայրի պաշտպանությանը ներկայացվող պահանջները (այսուհետեւ` թռիչքային պիտանիության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը ներկայացվող պահանջներ) որոշվում են պետական ավիացիոն կանոններով եւ պարտադիր են պետական լիազոր մարմինների, ինչպես նաեւ քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի, ավիացիոն շարժիչների, օդային պտուտակների նախագծման, փորձարկման, շարքային արտադրության, շահագործման, նորոգման մեջ զբաղված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար:Դրանց բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում գործում են օդանավ արտադրող երկրի համապատասխան չափորոշիչ փաստաթղթերը:

Հոդված 43. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի եւ պետական օդանավերի շահագործման թույլտվությունը

1. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերը թույլատրվում են օգտագործման քաղաքացիական օդանավերի թռիչքային պիտանիության եւ շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ ՀՀ-ում գործող պահանջներին այդ օդանավերի համապատասխանությունը հաստատող քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչքային պիտանիության վկայագրերի (թռիչքների համար պիտանիության վկայագրի) առկայության դեպքում, որոնք տրվում են օդանավերի տվյալ տեսակի շահագործման ընդհանուր վկայագրի (շահագործման համար պիտանիության վկայագրի) հիման վրա:

2. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի, այդ թվում վարձակալված, շահագործման թույլտվության կարգը սահմանվում է միջազգային ավիացիայի կանոններով:

3. Պետական օդանավերի շահագործման թույլտվությունն տրվում է պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

Հոդված 44. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի, օդագնացային շարժիչների, օդային պտուտակների վկայագրումը

1. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի, օդագնացային շարժիչների, եւ նոր տեսակի օդային պտուտակների վկայագրումը իրականացվում է վկայագրման պահանջները եւ արարողակարգը սահմանող պետական ավիացիոն կանոններին համապատասխան: Վկայագրումն ավարտվում է տեսակի վկայագրի տրամադրումով, եթե վկայագրման իրականացման ընթացքում պարզվել է, որ օդանավերը, շարժիչները եւ նոր տեսակի պտուտակները համապատասխանում են թռիչքային պիտանիության եւ շրջակամիջավայրի պաշտպանությանը ներկայացվող պահանջներին եւօդանավերի շարժիչների եւ նոր տեսակի օդային պտուտակներինախագիծն ընդունված է որպես տեսակային:

2. Տեսակի վկայագիրը տրամադրվում է պետական լիազորմարմնի կողմից, որի վրա սահմանված կարգով, դրված է օդանավերի,օդագնացաին շարժիչների եւ նոր տեսակի օդային պտուտակների պարտադիր վկայագրման կազմակերպումը եւ անցկացումը:

3. Յուրաքանչյուր օդանավ, օդագնացային շարժիչ եւ օդային պտուտակ շարքային արտադրրության գործընթացում, սահմանված կարգով, ենթարկվում էփորձարկումների եւ ստուգումների, որոնք ավարտվում են օդանավին թռիչքային պիտանիության վկայագրի, իսկ օդագնացային շարժիչին կամ օդային պտուտակին` թռիչքային պիտանիության վկայագրին համարժեք փաստաթղթի տրամադրումով: Նշված փաստաթղթերը հաստատում են, որ օդանավի, օդագնացային շարժիչի եւ օդային պտուտակի նախագծերը եւ բնութագրերըհամապատասխանում են տեսակայինին , իսկ դրանց պատրաստումը` ներկայացվող պահանջներին:

4. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի, օդագնացային շարժիչի կամ օդային պտուտակի մշակման, փորձարկման եւ շահագործման (ընդհուպ մինչեւ դուրս գրումը) ժամանակ ՀՀ գործող թռիչքային պիտանիության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը ներկայացվող պահանջներինհամապատասխանության ապահովումըհամապատասխանաբար դրվում է օդանավը, օդագնացային շարժիչը կամ օդային պտուտակը նախագծողի վրա: Յուրաքանչյուրշարքային արտադրված օդանավի , օդագնացային շարժիչի կամ օդային պտուտակի տեսակի վկայագրին համապատասխանությանապահովումըդրվում է արտադրողի վրա:

5. Որոշակի տեսակի օդանավի թռիչքայինպիտանիության պահպանումը ապահովող` շահագործողականփաստաթղթերով նախատեսված թռիչքային շահագործման եւ տեխնիկական սպասարկման կանոնների պահպանումը դրվում է շահագործողի վրա:

6. Շահագործողի կողմից սույն հոդվածի հինգերորդ կետում նախատեսված կանոնների խախտման դեպքում, ինչպես նաեւ օդանավի ոչ անվտանգ վիճակի բացահայտման դեպքում , քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմինը կամ ռազմական արդյունաբերության բնագավառւմ պետականլիազոր մարմինն իրավունք ունի սահմանափակումներմտցնելու տվյալ օդանավի շահագործման վրա կամ էլ դադարեցնելու դրա շահագործումը:

7. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի, օդագնացային շարժիչների կամ օդային պտուտակների նախագծման, փորձարկման եւ շահագործման փուլերում թռիչքային պիտանիության պետական հսկողությունն իրականացվում է պետական լիազոր մարմնի կողմից , որի վրա սահմանված կարգով դրված է օդանավերի, օդագնացային շարժիչների կամ օդային պտուտակների պարտադիր վկայագրման անցկացումը:

8. Շահագործողները պարտավոր են օդանավերի, օդագնացային շարժիչների կամ օդային պտուտակների սահմանված կարգով պարտադիր վկայագրում իրականացնող պետական լիազոր մարմնին, ինչպես նաեւ ավիացիոն տեխնիկայինախագծողիններկայացնել տեղեկություններ ավիացիոն տեխնիկայի տեխնիկական վիճակի եւ դրա շահագործման առանձնահատկությունների վերաբերյալ: Տեղեկատվության կազմը եւ տրամադրման կարգը սահմանվումէ պետական ավիացիոն կանոններով:

9. Արտասահմանում արտադրված եւ ՀՀ ներմուծվող օդանավերը, օդագնացային շարժիչները եւ օդային պտուտակները ենթարկվում են վկայագրման պետական ավիացիոն կանոններին համապատասխան:

Հոդված 45. Օդանավի ռադիոկանչը

1. Ռադիոկապի միջոցներ ունեցող յուրաքանչյուր օդանավի տրվում է ռադիոկանչ, պետական ավիացիոն կանոններով սահմանված կարգով:

2. Պետական եւ փորձարարական ավիացիայում օդանավի հրամանատարին տրվում է հերթափոխային ռադիոկանչ: Պետական ավիացիոն կանոններով նախատեսված դեպքերում, պետական կամ փորձարարական օդանավի կողմից օդային մայրուղիներով կամ տեղական օդային ուղիներով թռիչքների իրականացման եւ քաղաքացիական օդադաշտերում վայրէջք կատարելու ժամանակ տրվում է չվերթի համար:

Հոդված 46. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավից օգտվելու իրավունքի սահմանափակումը

Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի օգտագործման իրավունքի սահմանափակումը(պետական կարիքների համար թռիչքների ներգրավում, օդանավերի ժամանակավոր առգրավում եւ այլ սահմանափակումներ) թույլատրվում է պատերազմական եւ/կամ ռազմական արտակարգ իրավիճակ մտցնելու ժամանակ:

ԳԼՈՒԽ6

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ, ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐ, ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Հոդված 47 Օդանավակայաններ. եւ Աերոդրոմներ

1. Օդանավակայանը հողի կամ ջրի մակերեւույթի հատված է, որտեղ տեղակայված են օդանավերի թռիչքի, վա յր էջքի, կանգառների համար նախատեսված շենքեր, շինություններ, կառույցներ եւ սարքավորումներ:

2. Օդանավակայանները ստորաբաժանվում են քաղաքացիական, ընդհանուր նշանակության, ռազմական եւ փորձարարական ավիացիա յի աերոդրոմների, որոնք իրենց հերթին դասակարգվում են մշտականի եւ ժամանակավորի:

3. Օդանավակայանը` օդանավերի ընդունման եւ առաքման, օդային փոխադրումների սպասարկման եւ այդ նպատակով հատուկ սարքավորումներ, ավիացիոն անձնակազմ եւ այլ աշխատողներ ունեցող շինությունների մի համալիր է, որի մեջ մտնում են աերոդրոմը, ուղեւորահամալիրը եւ այլ շինություններ:

4. Միջազգային օդանավակայանը օդանավակայան է, որը բաց է միջազգային օդային փողադրումներ իրականացնող օդանավերի ընդունման եւ առաքման համար եւ որտեղ իրականացվում է մաքսա յի ն, սահմանապահ, առողջապահա-կարանտինա յի ն եւ այլ տեսակի հսկողություն:

5. Միջազգա յի ն օդադանավակայանների կարգավիճակը որոշվում է լիազոր մարմնի կողմից:

6. Միջազգային թռիչքներ իրականացնելու համար օդանավակայանի կամ աերոդրոմի թույլտվությունը տրվում է տվյալ պետության ավիացիայի կանոնների համաձայն:

7. Օդանավակայանի կամ աերոդրոմի բացման կամ փակման կարգը սահմանվում էՀՀ օրենսդրությամբ:

8. Օդանավակայանի գործունեությունն իրականացվում է զանազան շահագործողների համար, սակայն առաջնահերթությունը տրվում է միջազգային կանոնավոր թռիչքների կատարմանը եւ հենակետա յի ն օդանավերի թռիչքներին:

Հոդված 48 Օդանավակայանների. եւԱերոդրոմների պետական գրանցումը

1. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի Օդանավակայանները եւ Աերոդրոմները ենթակա ենպետական գրանցման, պիտանիության մասին վկայագրի առկայության դեպքում, որոնց տվյալները համապատասխանեցված եւ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական օդանավակայանների պետական գրանցման մատյանում: Նշված գրանցամատյանների վարումը դրվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի վրա:

2. Ռազմական ավիացիայի Աերոդրոմները ենթակա են պետական գրանցման, դրանց մասին տվյալները մտցնելով ՀՀպետական ավիացիայի Աերոդրոմների պետական գրանցման մատյանում: Նշված գրանցամատյանների վարումը դրվում էպաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի վրա:

3. Փորձարարական ավիացիայի Աերոդրոմները ենթակա են են պետական գրանցման, դրանց մասին տվյալները մտցնելով ՀՀփորձարարական ավիացիայի Աերոդրոմների պետական գրանցման մատյանում: Նշված գրանցամատյանների վարումը դրվում է ռազմական պետական լիազոր մարմնի վրա:

4. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի Աերոդրոմների կամ օդանավակայանների վերաբերյալ տվյալները հանվում են համապատասխան պետական գրանցամատյանից հետեւյալ դեպքերում.

ա ) Օդանավակայանի կամ Աերոդրոմի պետական գրանցման եւ դրանց անվտանգ շահագործման պահանջների խախտման ժամանակ,

բ ) Օդանավակայանի կամ Աերոդրոմները գրանցումն իրականացնող անձի հայտարարության հիման վրա:

5. Պետական գրանցամատյաններից Օդանավակայանների կամ Աերոդրոմների վերաբերյալ համապատասխան տվյալները հանելուց հետո, Օդանավակայանի կամ Աերոդրոմի շահագործումը դադարեցվում է, եւ Օդանավակայանի կամ Աերոդրոմի պետական գրանցման վկայականը կորցնում է իր ուժը:Այն ենթակա էվերադարձման Օդանավակայանի կամ Աերոդրոմի պետական գրանցումն իրականացնող մարմնին:

6. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի Օդանավակայանի կամ Աերոդրոմի պետական գրանցման համար փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ վճարվում է պետ. տուրք: Տուրքի չափը եւ դրա գանձման կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշումով:

7. Օդանավակայանի կամ Աերոդրոմի նկատմամբ սեփականություն կամ այլ գույքային իրավունքի պետականգրանցումը, այդ իրավունքների սահմանփակումը, դրանց ծագումը, փոխանցումը եւ դադարեցումը, ինչպես նաեւ պետական գրանցման կարգը եւ պետական գրանցման մերժման համար հիմքերը եւ դրանց հետ գործարքներն իրականացվում են քաղաքացիական օրենսգրքի հիման վրա:

Հոդված 49. Օդային երթեւեկությանկազմակերպման միասնական համակարգի կառույցները

Օդային երթեւեկության կազմակերպման միասնական համակարգի կառույցներն են ` շենքերի, շինությունների համալիրները, ինչպես նաեւ օդային տրանսպորտի սպասարկման ` օդանավարի թռիչք- վայրէջքի եւ կապի միջոցների,համակարգերի վերգետնյա կառույցները, որոնք նախատեսված են օդային երթեւեկության կազմակերպման համար: Օդային երթեւեկության կազմակերպման միասնական համակարգի կառույցների ցանկը սահմանվում է օդային տարածքի օգտագործման պետական կանոններով:

Հոդված50. Հողային տարածքի կամ ջրի մակերեւույթի հատկացումը

1. Օդանավակայանի կամ Աերոդրոմի հողային տարածքի հատկացումը , օդային երթեւեկության կազմակերպման միասնական համակարգի կառույցի համար` իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ջրի մակերեւույթի հատկացումը Աերոդրոմի համար, իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 51. Համատեղ հենակետային Աերոդրոմը եւ նրա շահագործումը

1. Համատեղ հենակետային Աերոդրոմը Աերոդրոմ է , որտեղ համատեղ կայանվում են քաղաքացիական, պետական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերը: Համատեղ հենակետային Աերոդրոմների ցանկը սահմանվում է պետական ավիացիոն կանոններով:

2. Ռազմական հենակետային Աերոդրոմը պետական ավիացիայի Աերոդրոմ է , որտեղ թռիչք- վայրէջքի կանգառ են կատարում ըստ չվացուցակիքաղաքացիական օդանավերը, որոնք իրավունք չունեն հենակետ ունենալու տվյալ Աերոդրոմում: ՊԵտական ավիացիայի Աերոդրոմի համատեղ օգտագործման վերաբերյալ որոշում ընդունում է պետական լիազոր մարմնի կողմից, որի տրամադրւթյան տակ գտնվում է տվյալ Աերոդրոմը :

3. Համատեղ հենակետային Աերոդրոմների եւ համատեղ օգտագործման Աերոդրոմների շահագործումն իրականացվում է պայմանագրերի հիման վրա:

4. Քաղաքացիական, պետական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի համատեղ հենակետային Աերոդրոմները պետք է համապատասխանեն քաղաքացիական Աերոդրոմներին ներկայացվող պահանջներին:

Հոդված 52.Օդանավակայանների, Աերոդրոմների , եւ օդային երթեւեկության կազմակերպման միասնական համակարգի կառույցների շինարարությունը եւ վերակառուցումը

Օդանավակայանների եւ Աերոդրոմների , օդային երթեւկության կազմակերպման միասնական համակարգի կառույցների շինարարությունը եւ վերակառուցումը պետք է համաձայնեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 53.Շինարարությունը մերձաերոդրոմային տարածքի սահմաններում

Քաղաքային, գյուղական բնակավայրերի, ինչպես նաեւ արդյունաբերական, գյուղատնտեսական եւ այլ կառույցների նախագծումը, շինարարությունը եւ զարգացումը մերձաերոդրոմային տարածքի սահմաններում, պետք է իրականացվի աերոդրոմների անվտանգ թռիչքների ապահովման պահանջներին համապատասխան, հաշվի առնելով աերոդրոմի սարքավորումների աշխատանքի, ինչպես նաեւ օդանավերի թռիչքների հետեւանքով մարդկանց առողջության եւ իրավաբանական անձանց գործունեության վրա հնարավոր բացասական հետեւանքները եւ համաձայնեցնելով աերոդրոմի սեփականատիրոջ հետ:

Հոդված 54. Աերոդրոմի շրջանում տարբեր կառույցների տեղաբաշխումը

1. Աերոդրոմի շրջանում շենքերի, շինությունների, կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի, ռադիոտեխնիակական կամ այլ կառույցների տեղաբաշխումը, որոնք կարող են վտանգ ներկայացնել օդանավերի թռիչքների ապահովման ռադիհեռարձակման եւ ռադիոօդանավարկային սարքավորումներին կամ առաջացնել խախտումներ ռադիոտեխնիկական սարքավորումների աշխատանքում, պետք է համաձայնեցվեն աերոդրոմի սեփականատիրոջ հետ եւ իրականացվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Կապի, էլեկտրահաղորդման գծերի, տարբեր նշանակության կառույցների տեղաբաշխումը վայրէջքի համակարգի գործողության գոտու շրջանակներում, օդանավերի թռիչքների ապահովման ռադիհեռարձակման եւ ռադիոօդանավարկային կառույցների մոտակայքում, ինչպես նաեւ ռադիոճառագայթող կառույցների տեղաբաշխումը պետք է համաձայնեցվեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, պաշտպանության բնագառում լիազորված պետական կառավարման մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմնի հետ:

Հոդված 55. Քաղաքացիական ավիացիայի Աերոդրոմների , օդանավակայանների, ինչպես նաեւ օդային երթեւեկության կազմակերպման միասնական համակարգի կառույցների վկայագրումը

1. Քաղաքացիական ավիացիայի նպատակներով օգտագործվող օդանավակայանները եւ աերոդրոմները ենթակա են պարտադիր վկայագրման: Այդ օդանավակայանների եւ աերոդրոմների, դրանց սարքավորումների վկայագրման կարգը եւ այդ սարքավորումների ցանկը սահմանվում են պետական ավիացիոն կանոններով:Դրանց բացակայության դեպքում գործում են ՄԱԿ (միջպետական ավիացիոն կոմիտե) ընդունած կարգերը:

2. Քաղաքացիական, եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավակայանների եւ աերոդրոմների ներկայացվող պահանջները սահմանվում են միջազգային ավիացիոն կանոններով եւ կատարման համար պարտադիր են պետական կառավարմանեւ տեղական ինքնակառավարմանբոլոր մարմինների, ինչպես նաեւ այդ օդանավակայանների եւ աերոդրոմների նախագծմանը, շինարարությանը, ընդունմանը, շահագործմանըեւ նորոգմանը մասնակից բոլոր քաղաքացիական եւ իրավաբանական անձանց համար:

3. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի աերոդրոմներում եւ համատեղ օգտագործման աերոդրոմներում տեղաբաշխվող ռադիոտեխնիկական, ինչպես նաեւ օդային երթեւեկության կազմակերպման միասնական համակարգի կառույցները պետք է համապատասխանեն շահագործման համար պիտանիության պահանջներին, որոնք հաստատվում են պիտանիության մասին համապատասխան վկայագրով:

4. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավակայաններին եւ աերոդրոմներին ներկայացվող պահանջներին, դրանց համապատասխանության պետական հսկողությունն իրականացվում էհատուկ լիազոր մարմնի կողմից, որի վրա սահմանված կարգով դրվածէ քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավակայանների եւ աերոդրոմների պարտադիր վկայագրման անցկացումը:

Հոդված 56. Օդանավակայանների եւ Աերոդրոմներիշահագործման թույլտվությունը

1. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի նպատակով օգտագործվող օդանավակայանների եւ աերոդրոմների շահագործման թույլտվություն իրականացվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորմարմնի կողմից՝ համապատասխան վկայագրի տրամադրմամբ:

2. Ռազմական ավիացիայի եւ փորձարարական ավիացիայի աերոդրոմները թույլատրվում են շահագործման պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի եւ ռազմական արդյունաբերության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

3. Աերոդրոմի շահագործման ժամանակաշրջանում սահմանված պահանջներին, դրա համապատասխանության ապահովումը դրվում է աերոդրոմի շահագործումն իրականացնող կազմակերպության վրա:

Հոդված 57. Օդանավակայաններում եւ Աերոդրոմներում օդանավերի սպասակումը

1. Օդանավակայաններում եւ Աերոդրոմներում օդանավերի սպասարկումն իրականացվում է միատեսակպայմաններով, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

2. Օդանավակայանները եւ Աերոդրոմները կարող են փակվել օդանավերի ընդունման եւ առաքման համար, օդանավերի անվտանգ թռիչքի եւ վայրէջքի ապահովմանը վտանգող տեխնիկական եւ օդերեւութաբանական պայմանների հետ կապված, կամ էլ ռազմական ավիացիոն կանոններով սահմանված կարգով:

3. Պատերազմական ժամանակաշրջանում եւ/կամ ռազմական արտակարգ իրավիճակ մտցնելու դեպքում օդանավակայանները եւ աերոդրոմները օգտագործվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 58. Շենքերի եւ շինությունների նշագծումը

1. Շենքերի, շինությունների, կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի, ռադիոտեխնիկական սարքավորումների եւ մյուս կառույցների սեփականատերերը օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով պարտավոր են նշված կառույցների վրա, իրենց հաշվին, տեղադրել նշագծեր եւ սարքեր՝ պետական ավիացիոն կանոններով սահմանված կարգով:

2. Աերոդրոմների շրջակայքում, աերոդրոմների ճանաչման նպատակով նշագրման նշաններին եւ սարքերին նման այլ նշանների եւ սարքերի տեղադրումն արգելվում է :

3. Օդանավերի սեփականատերերը եւ շահագործողները պարտավոր են վճարել օդանավակայանի շահագործողին, օդային երթեւեկության կառավարման, օդերեւութաբանական եւ այլ ծառայություններ տրամադրողներին, միասին եւ առանձին, գանձումներ օգտվողներից օդանավարկության միջոցների եւ սպասարկման համար: Նման գանձումների չափը ենթակա է հաստատման ՔԱ լիազոր մարմնի կողմից: Օդանավակայանից օգտվողների գանձումների այլ տեսակներից ազատվում են այն օդանավերը, որոնք մասնակցում են որոնողական եւ փրկարարական աշխատանքներում, մարդասիրական օգնություն ցուցաբերելուն բնական աղետների դեպքում կամ արտակարգ իրավիճակում, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերը, բացառությամբ այն դեպքերի, երբ ՔԱ լիազոր մարմինը այլ որոշում է ընդունում:

4. Օդանավակայանի շահագործողը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունի հետաձգել ցանկացած օդանավի թռիչքը այնքան ժամանակ, մինչեւ օդանավի շահագործողը չվճարի համապատասխան օդանավակայանային գանձումները եւ վճարի այլ չվճարված հաշիվները տրամադրված ծառայությունների համար, կամ չներկայացնի համապատասխան երաշխիքներ, ընդունելի օդանավակայանի շահագործողի համար:

ԳԼՈՒԽ 7

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հոդված 59. Ավիացիոն աշխատակազմ հասկացությունը

1. Ավիացիոն աշխատակազմում ընդգրկվում են անձինք, որոնք ունեն հատուկ պատրաստվածություն եւ վկայական (սերտիֆիկատ) եւ գործունեություն են իրականացնում օդանավերի անվտանգության ապահովման կամ ավիացիոն անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ գործունեություն` օդային փոխադրումների եւ օդանավերի, ավիացիոն աշխատանքների, օդային տարածքի օգտագործման, օդային երթուղիների կազմակերպման, ապահովման եւ իրագործման բնագավառում, ինչպես նաեւ այն անձինք, որոնք պարտադիր կարգով նախատեսված են շահագործողի վկայականը ստանալու համար:

2. Ավիացիոն աշխատակազմի պաշտոնների անվանացանկը հաստատվում է քաղաքացիական ավիացիայի վերադաս մարմնի կողմից:

3. Իրավաբանական ավիացիոն ձեռնարկությունների ղեկավարներ նշանակվում են անձինք, որոնք ունեն համապատասխան ավիացիոն կրթություն եւ հինգ տարվա ղեկավար աշխատանքի փորձ քաղաքացիական ավիացիայի բնագավառում կամ ավիացիոն գիտական աստիճան եւ հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ քաղաքացիական ավիացիայի բնագավառում:

4. Ավիացիոն աշխատակազմը իրավունք ունի օգտվելու քաղաքացիական ավիացիայի համակարգում նախատեսված արտոնություններից եւ ծառայություններից:

5. Ավիացիոն աշխատակազմը իր մեջ ներառում է քաղաքացիական, ընդհանուր նշանակության, ռազմական եւ փորձարարական ավիացիայի ավիացիոն աշխատակազմը:

6. Ավիացիայի աշխատակազմի անդամին արգելվում է աշխատել, եթե նա գտնվում է թմրանյութի կամ ոգելից խմիչքի ազդեցության տակ:

Հոդված 58. Ավիացիոն աշխատակազմի անդամների գործունեության թույլտվությունը

1. Ավիացիոն աշխատակազմի անդամներին թույլատրվում է գործունեություն` համապատասխան վկայականի առկայության դեպքում:

2. Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի ավիացիոն աշխատակազմին ներկայացվող պահանջները սահմանվում են պետական ավիացիոն կանոններով:

3. Ավիացիոն աշխատակազմի գործունեության պետական հսկողություննիրականացվում է քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի, պաշտպանության կամ ռազմական արդյունաբերության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից:

Հոդված 59. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն աշխատակազմի պաշտոնների անվանացանկին համաձայն համապատասխան որակավորման մասնագետների պատրաստումը

Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայի ավիացիոն աշխատակազմի պաշտոնների անվանացանկին համաձայն համապատասխան որակավորման մասնագետների պատրաստումըիրականացվում է ուսումնական կազմակերպությունների կողմից, որոնք ունեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետակալիազոր մարմնի կողմից տրված վկայականներ եւ լիազորություններ:

Հոդված 60. Ավիացիոն աշխատակազմի բժշկական ստուգումը

Ավիացիոն աշխատակազմի բժշկական ստուգումը կատարվում է ՔԱ պետական լիազոր մարմնի նշանակած հանձնաժողովի կողմից, նշված մարմնի գլխավոր տնօրենի կողմից հաստատված որոշակի չափօրինակներին եւ կանոններին համապատասխան:

Հոդված 61. Օտարերկրյա պետության կողմիցավիացիոն աշխատակազմի անդամներին տրված վկայականի ընդունումը

Ավիացիոն աշխատակազմի անդամներին տրված օտարերկրյա պետության վկայականըՀՀ -ում ընդունվում էգործող, պայմանով, որ այդ վկայականըհամապատասխանում է ՀՀ կողմից ճանաչված միջազգային չափօրինակներին եւ պետական ավիացիոն կանոններին:

ԳԼՈՒԽ8

ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

Հոդված 62. Օդանավի անձնակազմը

1. Օդանավի անձնակազմը կազմված է թռիչքային անձնակազմից (հրամանատար, թռիչքային կազմի այլ անդամներ) եւ խցիկային անձնակազմից (թռիչքօպերատորներ եւ թռիչքուղեկցողներ): Քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության օդանավի թռիչքը չի թույլատրվում, եթե թռիչքային անձնակազմի թվաքանակը փոքր է սահմանված նվազագույնից:

2. Որոշակի տեսակի օդանավի անձնակազմի նվազագույն քանակը սահմանվում էտվյալ տեսակի օդանավի թռիչքային շահագործման պահանջներին համապատասխան:

3. Փորձարարական օդանավի փորձարկման ժամանակահատվածում դրա անձնակազմի նվազագույն թվաքանակը որոշվում էտվյալ օդանավը նախագծողի կողմից:

4. Հայաստանում գրանցված կամ շահագործվող օդանավի թռիչքային անձնակազմի անդամ կարող է լինել միայն Հայաստանի հպատակ քաղաքացի: Այդ պահանջից շեղում կարող է լինել միայն ՔԱ լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ, եթե դա համապատասխանում է պետական շահերին:

5. Ավիացիայի համապատասխան ոլորտում աշխատելու թույլտվություն ունեցող անձինք կարող են հրաժարվել աշխատանքի պարտականությունները կատարելուց, եթե իրենց կարծիքով չեն կարող կատարել պարտականությունները առողջության պատճառով:

Հոդված 63. Օդանավի հրամանատարը

1.Օդանավի հրամանատարը այն անձն է, որն ունի օդաչուի գործող վկայական, ինչպես նաեւ որոշակի տեսակի օդանավի ինքնուրույն կառավարման համար համապատասխան պատրաստվածություն եւ փորձ:

2. Օդանավի հրամանատարը ղեկավարում է օդանավի անձնակազմի աշխատանքը, պատասխանատվություն է կրում օդանավում կարգապահության պահպանման համար, ինչպես նաեւանհրաժեշտ միջոցներ է ձեռք առնում օդանավում գտնվող ուղեւորների անվտանգության ապահովման եւ նրանում եղած գույքի պահպանվածության ապահովման ուղղությամբ:

3. Օդանավի հրամանատարը նշանակվում է օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից:

Հոդված 64. Օդանավի հրամանատարի իրավունքները

1. Օդանավի հրամանատարն իրավունք ունի.

ա) ընդունել վերջնական որոշում օդանավի թռիչքի, վայրէջքի վերաբերյալ, ինչպես նաեւ օդանավի թռիչքի բացահայտ վտանգի դեպքում թռիչքի դադարեցման եւ աերոդրոմ վերադարձի կամ ստիպողական վայրէջքի վերաբերյալ` մարդկանց կյանքի փրկության եւ շրջակա միջավայրին հասցվելիք վնասը բացառելու նպատակով:Այդպիսի որոշումներ կարող են ընդունվել թռիչքի նախատեսված պլանից, օդային երթեւեկության ցուցումներից շեղումով, պարտադիր կարգով այդ մասին տեղյակ պահելով օդային երթեւեկության (թռիչքների կառավարման) սպասարկումն իրականացնող համապատասխան մարմնին եւ հնարավորության սահմաններում` թռիչքների սահմանված կանոններին համապատասխան,

բ) օդանավի թռիչքի անվտանգության ապահովման նպատակով կարգադրություններ անել օդանավում գտնվող ցանկացած անձի եւ պահանջել դրա կատարումը: Օդանավի հրամանատարն իրավունք ունի ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում եւ պարտադրող, այն անձանց նկատմամբ, որոնք իրենց գործողությամբ անմիջական վտանգ են ներկայացնում օդանավի անվտանգ թռիչքի իրականացման համար եւ հրաժարվում են օդանավի հրամանատարի կարգադրությունները կատարելուց: Մոտակա աերոդրոմում օդանավի վայրէջքից անմիջապես հետո օդանավի հրամանատարն իրավունք ունի այդպիսի մարդկանց հեռացնելու օդանավից, իսկ հանցանշան պարունակող գործողություն կատարելու դեպքում հանձնել իրավապահ մարմիններին,

գ) որոշում ընդունել վառելիքը թափելու,բեռների, փոստի, ուղեբեռի դուրս նետմանվերաբերյալ, եթե դա անհրաժեշտ է օդանավի անվտանգ թռիչքի ապահովման եւ վայրէջքի համար: Ավացիոն անվտանգության համապատասխան ծառայությունների բացակայության դեպքում, օդանավի հրամանատարն իրավունք ունի իրականացնել սույն օրենսգրքի 78 հոդվածով նախատեսված անձանց եւ կառույցների նախաթռիչքային զննում,

դ) ընդունել այլ միջոցներ օդանավի թռիչքի անվտանգ ավարտը ապահովելու համար:

2. Օդանավի վթարային վայրէջքի դեպքում օդանավի հրամանատարը ղեկավարում է օդանավում գտնվող բոլոր անձանց գործողությունները, մինչեւ որոնման եւ օդանավի փրկարարական ծառայությունների ներկայացուցիչներին իր իրավասությունների փոխանցումը:

Հոդված 65. Օդանավի անձնակազմի գործողությունները աղետի դեպքում

Եթե օդանավը ենթարկվում է կամ արդեն ենթարկվել էաղետի, օդանավի հրամանատարը եւ օդանավի անձնակազմի մյուս անդամները պարտավոր են ընդունել բոլոր հնարավոր միջոցները օդանավում գտնվող մարդկանց կյանքի եւ առողջության, ինչպես նաեւ օդանավում եղած գույքի պահպանման համար: Օդանավի հրամանատարը լքում է օդանավը վերջում:

Հոդված 66.Վտանգի մեջ գտնվող օդանավին եւ մարդկանց օգնության ցուցաբերումը

Օդանավի հրամանատարը ընդունելով աղետի ազդանշան մեկ այլ օդանավից, ծովային նավից կամ ներքին ջրային նավից, ինչպես նաեւ հայտնաբերելով աղետի ենթարկվող կամ արդեն աղետի ենթարկված նավ, բնապահպանական աղետի գոտին կամ վտանգի մեջ գտնվող մարդկանց, պարտավոր էցուցաբերել օգնություն, եթե դա ուղեկցվածչէ նրան վստահված օդանավին, անձնակազմին եւ մարդկանց սպառնացող վտանգով, քարտեզի վրա նշել աղետի տեղը եւ այդ մասին հայտնել օդային երթեւեկության սպասարկող (թռիչքների կառավարման)համապատասխան մարմնին:

ԳԼՈՒԽ 9

ԱՎԻԱՑԻՈՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 67. Ավիացիոն ձեռնարկությունը եւ շահագործողը

1. Սույն օրենսգրքի նպատակով ավիացիոն ձեռնարկության տակ հասկացվում է իրավաբանական անձը, անկախ նրա կազմակերպական, իրավական տեսակից, սեփականության ձեւից, որի գործունեության հիմնական նպատակներն են վարձավճարով ուղեւորների, ուղեբեռների, բեռի, փոստի օդային փոխադրումը կամ օդային աշխատանքների կատարումը:

2. Արտասահմանյան դրամագլխի օգտագործումը Հայաստանի տարածքում, ավիացիոն ձեռնարկությունների ստեղծումը թույլատրվում է հետեւյալ պայմաններով.

ա ) եթե արտասահմանյան կապիտալի բաժինը չի գերազանցում ձեռնարկության կանոնադրական կապիտալի 49 %-ը, նրա ղեկավարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ղեկավար մարմինների կազմում արտասահմանյան քաղաքացիների քանակությունը չի գերացանցում 1/3-ը,

3. Շահագործողը ՀՀ քաղաքացի է կամ իրավաբանական անձ, որը սեփականության իրավունքով, վարձակալական իրավունքով կամ այլ օրինական հիմունքներով ունի օդանավ եւ նշված օդանավն օգտագործում է թռիչքների համար եւ ունի շահագործողի վկայական:

4. Շահագործողին ներկայացվող պայմանները սահմանվում են պետական ավիացիոն կանոններով:

5. Քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից ռազմական ավիացիայի եւ/կամ փորձարարական ավիացիայի նպատակներով օդանավի օգտագործումը չի ենթադրում քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից շահագործողի վկայականիկամ վկայականին համարժեք փաստաթղթի ստացման պարտավորություն:

6. Շահագործողը պարտավոր է աշխատակազմի համար ապահովել հետեւյալ պայմանները.

ա ) աշխատակազմի կյանքի եւ առողջության ապահովագրություն,

բ ) առողջության պահպանում,

գ ) աշխատանքի համար նախապատրաստում եւ վերապատրաստում իր հաշվին,

դ ) կատարել կենսաթոշակառուների կենսամակարդակի հավելավճար մինչեւ միջին աշխատավարձի 75%-ի չափը:

7. Այն ավիաընկերությունները որոնք ստացել են ՀՀ շահագործողի վկայական(Պետական լիազօր մարմնի կողմից), եւ Հայաստանում գրեւանցված այլ ավիաձեռնարկությունները պարտավոր են հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ համապատասխան հիմնադրամներին, ստացված եկամուտների տոկոսային չափով:

Վճարվող տոկոսի չափը որոշում էՀՀՔԱպետական լիազոր մարմինը:

Այդ նպատկներով ստեղծվում են հետեւյալ հիմնադրամները; .

ա) Օդաչուների եւ այլ մասնագետների սկզբնական պատրաստմանեւ վերապատրաստման համար, ՀՀՔԱ պետական լիազոր մարմնում:

բ)կենսաթոշակառուների կենսամակարդակի հավելավճարմինչեւ միջին աշխատավարձի75% իչափով, ՀՀսոցիալական ապահովագրության նախարարությունում:

գ) աշխատանքի վայրում զոհվածների, խեղում ստացածների, պրոֆ.հիվանդությամբ մասնագետների եւ նրանց ընտանիքի անդամներին ՀՀ սոցիալական ապահովագրության օրենքի համապատասխան, ՀՀՔԱ պետական լիազոր մարմնում:

Հոդված 68. ՀՀ ավիացիոն ձեռնարկությունների առեւտրային գործունեությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում

Հայաստանի Հանրապետության ավիացիոն ձեռնարկություններն իրավունք ունեն իրականացնելու առեւտրային գործունեություն քաղաքացիական ավիացիայի բնագավառում սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով արտոնագրի առկայության դեպքում:

Հոդված 69. Քաղաքցիական ավիացիայի բնագավառում արտասահմանյան ավիացիոն ձեռնարկությունների, միջազգային շահագործող գործակալությունների եւ օտարերկրյա անհատ ձեռներեցների առեւտրայինգործունեությունը

1. Օտարերկրյա ավիացիոն ձեռնարկությունները, միջազգային շահագործող գործակալությունները եւ օտարերկրյա անհատ ձեռներեցները իրավունք ունեն իրականացնելու առեւտրային գործունեություն քաղաքացիական ավիացիայի բնագավառում ՀՀ օրենսդրության եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

2. ՀՀ տարածքի շրջանակներում օդային փոխադրումների իրականացման եւ/կամ ավիացիոն աշխատանքների կատարման ժամանակ օտարերկրյա ավիացիոն ձեռնարկությունները, շահագործող գործակալությունները եւ արտասահմանյան անհատ ձեռներեցները պետք էստանան համապատասխան արտոնագիր:

3. Այդպիսի արտոնագրերը տրվում են սույն օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

4. Օտարերկրյա օդագնացային ձեռնարկության նկատմամբ իսկական է համարվում օտարերկրյա լիազորված մարմնի կողմից տրված շահագործողի արտոնագիրը կամ դրան համարժեք փաստաթուղթը, եթե դրանք համապատսխանում են ՀՀ կողմից ճանաչված միջազգային չափօրինակներին եւ ՀՀ միջազգային պայմանագրերին:

5. Օտարերկրյա ավիացիոն ձեռնարկությունները կարող են բացել իրենց ներկայացուցչությունները ՀՀ տարածքում` ՀՀ օրենսդրության եւ/կամ միջազգային պայմանագրերին համապատասխան:

6. Օտարերկրյա ավիացիոն ձեռնարկությունները, միջազգային շահագործող գործակալությունները եւ օտարերկրյա անհատ ձեռներեցներն իրավունք չունեն.

ա) ՀՀ տարածքում օդանավի մեջ ընդունել ուղեւորներ, բեռ եւ փոստ օտարերկրյա պետության տարածք օդային փոխադրման համար կամ դրանք փոխադրել ՀՀ տարածք օտարերկրյա պետության տարածքից, եթե պայմանագրերով կամ սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի պետական լիազորմարմնի կողմից տրվածէ մեկանգամյա թույլտվություն:

բ) ՀՀ տարածքում օդանավի մեջ ընդունել ուղեւորներ, ուղեբեռներ,բեռ եւ փոստ` ՀՀ տարածքի շրջանակներում դրանց օդային փոխադրման համար, առանց սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորմարմնի կողմից տրված թույլտվության:

Հոդված 70. Քաղաքացիակն ավիացիայի բնագավառում սակագները եւ տուրքերը, փոխադրական փաստաթղթերի վաճառքի կանոնները

1. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում սակագների, տուրքերի, ինչպես նաեւ տոմսերի, վաճառքի բեռնագրերի եւ փոխադրման այլ փաստաթղթերի ձեւակերպման եւ կիրառման կանոնները սահմանվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից:

2. Օդանավի վարձակալման (օդային չարտեր) պայմանագրի համաձայն իրականացվող օդային փոխադրումների համար կարող են սահմանվել պայմանագրային գներ: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմինը կարող է սահմանել այդպիսի փոխադրումների նվազագույն գներ` որոշակի օդային երթուղիների համար, այդ նույն օդային երթուղիներով կանոնավոր օդային չվերթների պահպանության նպատակով:

3. Ուղեւորների, ուղեբեռների, բեռի եւ փոստի օդային փոխադրման վարձը սահմանվում է փոխադրողների կողմից:

4. Օդային գյուղատնտեսական, բնապահպանության պաշտպանության աշխատանքների կատարման համար շահագործողն ազատվում է հարկերի վճարումից:

Հոդված 71. Օդագնացային ձեռնարկությունների գործունեության հսկողությունը

1. Օդագնացային ձեռնարկությունների, այդ թվում օտարերկրյա օդագնացային ձեռնարկությունների, միջազգային շահագործող գործակալությունների եւ արտասահմանյան անհատ ձեռներեցների գործունեության հսկողությունն իրականացնում է քաղաքացիական օդագնացության բնագավառում պետական լիազորմարմինը: Հսկողությունն իրականացվում է ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, ինչպես նաեւ վկայականների եւ արտոնագրերի համապատասխան պահանջների կատարման միջոցով:

2. Օդագնացային ձեռնարկության կողմից սույն հոդվածի առաջին կետով նախատեսված պահանջները չպահպանելու, կամ համապատասխան արտոնագրի պահանջների խախտման եւ/կամ առանց համպատասխան արտոնագրի գործունեության իրականացման դեպքում, եթե դրա ստացումը պարտադիր է, նրանց նկատմամբ կարող են կիրառվել ներազդեցության հետեւյալ միջոցները.

ա ) նախազգուշացում,

բ ) համապատասխան թույլտվությունից, վկայականից, արտոնագրից զրկում կամ այդ փաստաթղթերի գործունեության սահմանափակում, դադարեցում,

3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տուգանքների կիրառում:

ԳԼՈՒԽ 10

ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ

Հոդված 72. Օդանավում գտնվող փաստաթղթերը

1. Յուրաքանչյուր քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիաի օդանավ պարտավոր է իր նավակողում ունենալ հետեւյալ փաստաթղթերը.

ա ) օդանավային փաստաթղթեր`

բ ) պետական գրանցման մասին վկայական,

գ ) շահագործողի վկայական կամ պատճենը,

դ ) թռիչքային պիտանիության վկայական,

ե ) օդանավային առողջապահական մատյան,

զ ) նավակողային ռադիոկայանի թույլտվություն, եթե օդանավը սարքավորված է ռադիոսարքավորումով,

է ) թռիչքային շահագործման կանոնագիրք, ապահովագրագիր երեք կողմերի ապահովագրության մասին,

ը ) անձնակազմի յուրաքանչյուր անդամի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր,

թ ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից նախատեսված փաստաթղթեր:

2. Ռազմական օդանավը եւ փորձարարական օդանավն իրենց մեջ պետք է ունենան փաստաթղթեր, որոնց անվանացանկը համապատասխանաբար սահմանվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից:

3. ՔԱ լիազորված մարմինը իրավունք ունի ազատելու թռիչքի պլան ներկայացնելու պարտականությունից այն դեպքերում, երբ թռիչքները կատարվում են Հայաստանի կառավարության որոշմամբ պետության եւ բնակչության շահերի պաշտպանության եւ անվտանգության նպատակով բնական աղետի , որոնողական, փրկարարական աշխատանքների իրականացման եւ այլ արտակարգ իրավիճակների դեպքում:

4. Թռիչքի պլանից հարկադրված շեղումը թույլատրվում է օդային երթեւեկության կազմակերպության ( ՕԵԿ ) իշխանություններին պարտադիր տեղեկացման պայմանով այն դեպքերում, երբ առկա է իրական սպառնալիք օդանավի, նրանում եղած մարդկանց կամ շրջակա միջավայրի համար:

Հոդված 73. Օդանավի եւ անձնակազմի պատրաստումը թռիչքի

Օդանավի եւ անձնակազմի պատրաստումը թռիչքի կատարվում է համաձայն գործող ավիացիոն չափորոշիչ փաստաթղթերի:

Հոդված 74. Օդանավերի թռիչքների ապահովումը

Օդանվերի թռիչքների ապահովումը կատարվում է համաձայն գործող ավիացիոն չափորոշիչ ակտերի, վճարովի կարգով:

Հոդված 75. Օդանավի թռիչքի պլանը

1. Օդանավի թռիչքը կատարվում է թռիչքի պլանի համաձայն, որը ներկայացվում է օդային տարացքի օգտագործողի կողմից օդային շարժման համապատասխան մարմնին, օդային տարածքի օգտագործման թույլտվության առկայության դեպքում, բացառությամբ օդային հարձակման, հետմղման պետական սահմանի կասեցման, արտակարգ իրավիճակների դեպքում:

2. Պլանից դուրս թռիչքները թույլատրվում են օդային շարժման մարմնի թույլտվության հիման վրա, բացառությամբ դեպքերի, որոնք նախատեսված են 62 հոդվածում:

Հոդված 76. Ռադիոկապը օդանավի հետ

1. Օդանավի ռադիոկապի միջոցների առկայության դեպքում պարտադիր է ռադիոկապի հաստատումը համապատասխան թռիչքների ղեկավարման մարմնի հետ:

2. Հայաստանի Հանրապետությանտարածքում կատարվող թռիչքների ռադիոկապը իրագործվում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Հոդված 77. Բնակավայրերի վրայով օդանավերի թռիչքը

Բնակավայրերի վրայով օդանավերի թռիչքը պետք է իրականացվի այնպիսի բարձրության վրա, որը թույլ կտա օդանավի անսարքության դեպքում վայրէջք կատարել բնակավայրի սահմաններից դուրս կամ բնակավայրում հատուկ այդ նպատակով նախատեսված թռիչք-վայրէջքային հրապարակներում: Տվյալ կանոններից շեղումը որոշվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 78. Օդանավի ցուցադրական թռիչքը

Օդանավի ցուցադրական թռիչքն իրականացվում է պետականլիազոր մարմնի կողմից սահմանված օդանավերի թռիչքների անվտանգության պահանջներին համապատասխան: Օդանավի ցուցադրական թռիչքների կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանվում ` ՀՀ կառավարության կողմից:

Հոդված 79. Գերձայնային արագությամբ օդանավի թռիչքը

Գերձայնային արագությամբ օդանավի թռիչքը թույլատրվում է այնպիսի բարձրությունների վրա, որտեղ բացառվում է ձայնի ուժի վտանգավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Գերձայնային արագությամբ օդանավի թռիչքի կարգը սահմանվում է պետական ավիացիոն կանոններով:

Հոդված 80. Օդանավից լուսանկարչական, կինոնկարահանման եւ երկրի հեռակառավարելի զոնդավորման այլ միջոցների օգտագործումը

Օդանավից երկրի լուսա եւ կինոնկարահանման եւ հեռակառավարելի զոնդավորման այլ միջոցների օգտագործումը թույլատրվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդավծ 81. Կապերի ալիքների վարձակալումը

1. Օդանավերի թռիչքները ապահովելու համար համապատասխան կապի մարմինները վարձակալական կարգով հատկացնում են անհրաժեշտ քանակով կապի ալիքներ:

2. Կապի մարմինները ապահովում են առաջնահերթ կապի ալիքների հատկացումը եւ ձեռնարկում են միջոցներ, նրանց փոխանակումը եւ վերականգնումը վթարի դեպքում:

Հոդավծ 82. Օդանավերի թռիչքների ռադիոտեխնիկական եւ ռադիոկապի ապահովման իրականացումը

1. Օդանավերի թռիչքների ռադիոտեխնիկական եւ ռադիոկապի ապահովման իրականացման համար պետական համապատասխան մարմինների կողմից հատկացվում են հատուկ ռադիոհաճախականություններ, որոնք պետք է պաշտպանված լինեն ռադիոխանգարումներից:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք ունեն սարքավորումներ եւ հաղորդիչներ, որոնց աշխատանքները ստեղծում են ռադիոխանգարումներ օդանավերի թռիչքների ռադիոտեխնիկական եւ կապի ապահովման միջոցների համար, պարտավոր են կապը իրականացնող հատուկ պետական լիազոր մարմինների պահանջով վերացնել անսարքությունները իրենց միջոցներով, իսկ մինչ այդ դադարեցնել տվյալ ռադիոսարքավորման աշխատանքները:

Հոդավծ 83.Օդանավերի միջազգային թռիչքները

1. Օդանավի միջազգային թռիչքը ավելի քան մեկ երկրի օդային տարածքով իրականացվող թռիչքն է :

2. ՀՀ օդային տարածքով իրականացվող օդանավերի միջազգային թռիչքները կատարվում են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու դրույթների եւ ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն:

3. Օդանավերի միջազգային թռիչքների կանոնները, միջազգային օդային երթուղիների, միջազգային օդանավակայանների եւ օդանավերի միջազգային թռիչքների համար բաց օդանավակայանների վերաբերյալ օդանավարկային տեղեկատվությունը, ինչպես նաեւ միջազգային օդային հաղորդակցությանիրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվությունը հրատարակվում է Ռուսաստանի կամ այլ երկրիօդանավարկության տեղեկատվության հավաքածուի մեջ:

4. Օդանավերի միջազգային թռիչքներն իրականացվում են ՀՀ միջազգային պայմանագրերի եւ/կամՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով տրված թույլտվությունների հիման վրա:

5. Օտարերկրյա պետությունների օդանավերի տարբերանշանները պետք էշահագործողի կողմից հայտնվեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորմարմնին մինչեւ միջազգային թռիչքի իրականացման սկիզբը:

6. ՀՀ օդային տարածքով օտարերկրյա պետությունների օդանավերի թռիչքի իրականացման համար շահագործողները պարտավոր են քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորմարմնին ներկայացնել երրորդ անձանց կամ օդանավերին վնաս հասցնելու վերաբերյալ ապահովագրման կամ այլ ապահովման տեղեկություններ: Այդպիսի ապահովագրման պայմանները սահմանվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորմարմնի կողմից:

7. Արտասահմանյան պետական օդանավը կարող է թռչել Հայաստանի տարածքի վրայով կամ վայրէջք կատարել նրա տարածքում միայն ՔԱ լիազոր մարմնի ղեկավարի հատուկ թույլտվության առկայության դեպքում եւ տվյալ թույլտվության պայմաններին համապատասխան:

Հոդված 84. Միջազգային թռիչքների իրականացման ժամանակ ՀՀ օդանավերի եւ օտարերկրյապետությունների օդանավերի թռիչքը եւ վայրէջքը

ՀՀ օդային տարածքում միջազգային թռիչքներ իրականացնող ՀՀ օդանավերի եւ օտարերկրյա պետությունների օդանավերի թռիչքը եւ վայրէջքը կատարվումէմիջազգային օդանավակայաններում եւ օդանավերի միջազգային թռիչքների համար բաց աերոդրոմներում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Հոդված 85. Արտասահմանյան պետությունների քաղաքացիական օդանավերի նավակողում եղած նավային փաստաթղթերի ճանաչումը ՀՀ տարածքում

1. Արտասահմանյան պետությունների քաղաքացիական օդանավերի նավակողում եղած նավային փաստաթղթերը գործող են ճանաչվում ՀՀ տարածքում, եթե նրանք համապատասխանում են ՀՀ կողմից ճանաչվող միջազգային օդագնացային չափօրինակներին:

2. Արտասահմանյան պետությունների քաղաքացիական օդանավերը, ՀՀ տարածքում վայրէջք կատարելիս, համապատասխան հատուկ լիազոր մարմինների լիազորված անձանց կողմից կարող են ենթարկվել զննման՝ նավային փաստաթղթերի ստուգումով:

3. Այն դեպքում, եթե արտասահմանյան պետության քաղաքացիական օդանավում բացակայում են միջազգային թռիչքների համար հաստատված փաստաթղթերը, կամ հիմքեր կան համարելու տվյալ օդանավը անսարք` քաղաքացիական ավիացիայի բնագավառում հատուկ լիազոր մարմինը կարող է դադարեցնել այդ օդանավի մեկնումը:

Հոդված 86. Անձնագրային, մաքսային եւ այլ կանոնների կիրառոմը օդանավերի միջազգային թռիչքների կատարման ժամանակ

ՀՀժամանող, ՀՀ-ից դուրս եկող եւ ՀՀ տարածքում տարանցիկ վայրէջքով անցնող օդանավերի, նրանց անձնակազմերի եւ ուղեւորների վրա, ինչպես նաեւ ՀՀ ներմուծվող եւ ՀՀ-ից արտահանվող ունեցվածքի, ուղեբեռի, բեռների եւ փոստի վրա տարածվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաստատված անձնագրային, մաքսային եւ այլ կանոնների գործունեությունը:

ԳԼՈՒԽ 11

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հոդված 87. Ավիացիոն անվտանգություն

1. Ավիացիոն անվտանգությունը քաղաքացիական եւ ընդհանուր նշանակության ավիացիայիպաշտպանվածությունն է նրա գործունեությանը անօրինական միջամտության գործողություններից:

2. Ավիացիոն անվտանգությունը ապոհովվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների, շահագործողների (օդագնացային ձեռնարկությունների), ավիացիոն անվտանգության ծառայությունների, ինչպես նաեւ ավիացիոն անվտանգության լիազորություններով օժտված հատուկ մարմինների կողմից: Օդանավակայանների ավիացիոն անվտանգությանծառայությունները եւ շահագործողների (ձեռնարկությունների) ավիացիոն անվտանգության ծառայությունները հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ ունեցող ծառայություններ:

3. Քաղաքացիական ավիացիայի գործունեությանը անօրինական միջամտությունը հակաօրինական գործողություն (անգործություն) է, որի հետեւանքով տեղի է ունենում դժբախտ պատահար մարդկանց հետ, հասցվում է նյութական վնաս, հանգեցնում է օդանավի զավթմանը կամ փախցնելուն, կամ նման հետեւանքների առաջացման սպառնալիք է ստեղծում:

Հոդված 88. Ավիացիոն անվտանգության ապահովումը

1. Օդանավերի ընդունումը, սպասարկումը եւ բացթողումը իրականացնող անձինք պարտավոր են միջոցներ ձեռնարկել ավիացիոն անվտանգության ապահովման համար:

2. Ավիացիոն անվտանգությունն ապահովվում է`

ա) կողմնակի անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքնօդանավակայանի վերահսկելի գոտիներ կանխելու միջոցով,

բ) կողմնակի անձանց մուտքն օդանավեր կանխելու նպատակով օդանավերի կանգառներում պահպանության իրականացման միջոցով,

գ) օդանավով զենքի, զինամթերքի, պայթուցիկ, ճառագայթող, թունավոր, դյուրավառ նյութերի եւ այլ վտանգավոր առարկաների ու նյութերի անօրինական փոխադրումը բացառելու եւ դրանց թույլատրված փոխադրումների ընթացքում նախազգուշական միջոցառումներ կիռառելու միջոցով,

դ) նախաթռիչքային զննումների միջոցով,

ե) անօրինական միջամտության գործողություններին հակազդող միջոցառումների իրագործմամբ, այդ թվում իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվող միջոցառումներով:

3. Ավիացիոն անվտանգության ծառայությունները իրավունք ունեն իրավապահ մարմիններին հանձնել ավիացիոն անվտանգության պահանջները խախտող անձանց, ինչպես նաեւ այն ուղեբեռները, բեռներն ու փոստը, որոնք պարունակում են օդային փոխադրումներով արգելված առարկաներ եւ նյութեր, իսկ այն դեպքերում, երբ ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում` ձեռնակել ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ: Ավիացիոն անվտանգության ձեռնարկությունների աշխատակիցներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում էկրել եւ կիրառել ծառայողական զենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ավիացիոն անվտանգության պահանջները եւ դրանց կատարման կարգը սահմանվում է պետական ավիացիոն կանոններով:

Հոդված 89. Նախաթռիչքային զննում

1. Օդանավի ուղեւորների եւ անձնակազմի անդամների անվտանգության ապահովման նպատակով պարտադիր նախաթռիչքային նախազննման են ենթակա օդանավը, օդանավային պիտույքները, անձնակազմի անդամները, ուղեւորները, ուղեբեռները, բեռները եւ փոստը:

2. Ուղեւորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանում կամ օդանավում` ավիացիոն անվտանգության լիազորված անձանց կողմից: Նախաթռիչքային զննման անցկացումը հատուկ կարեւորության դեպքում չի բացառում քրեական հետախուզական, քրեա-դատավարական եւ այլ գործողությունների իրականացման հնարավորությունը դրա համար իրավասու անձանց կողմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, համաձայնեցնելով քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորմարմնի հետ: Միջազգային թռիչքների կատարման ժամանակ նախաթռիչքային զննումն իրականացնում է սահմանապահ, մաքսային, առողջապահա-համաճարակային, գաղթի, անասնաբուժական, բուսաառողջապահական եւ այլ վերահսկողությունից հետո:

3. Նախաթռիչքային զննումից ուղեւորի հրաժարվելու դեպքում ուղեւորի օդային փոխադրման պայմանագիրը չեղյալ է համարվում:

4. Նախաթռիչքային զննման կարգը սահմանվում է պետական ավիացիոն կանոններով:

ԳԼՈՒԽ12

ՈՐՈՆՈՒՄ եւ ՓՐԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 90. Վթարի կամ աղետի ենթարկված օդանավը

1. Օդանավը ճանաչվում է վթարային, եթե այդպիսի օդանավին կամ նրանում գտնվող անձանց սպառնում է վտանգ, որը հնարավոր չէ վերացնել անձնակազմի գործողություններով, կամ օդանավի հետ կապը խզված է , կամ գտնվելու վայրն անհայտ է :

2. Աղետի ենթարկված է համարվում այն օդանավը, որըվնասվել է գետնավարման, վերելքի, թռիչքի, վայրէջքի կամ անկման ընթացքում, ստացել է լուրջ վնասվածք, կամ լրիվ ջախջախված է, ինչպես նաեւ այն օդանավը, որը կատարել է հարկադիր վայրէջք աերոդրոմից դուրս:

3. Վթարի կամ աղետի ենթարկված օդանավը ենթակա է անհապաղ որոնման եւ փրկարարական գործողությունների:

Հոդված 91. Աղետի ազդանշանները

1. Վթարային կամ աղետի ենթարկված օդանավերին, նրանց անձնակազմի անդամներին եւ ուղեւորներին ժամանակին օգնություն ցուցաբերելու նպատակով օգտագործվում են աղետային, հրատապության եւ վտանգի մասին զգուշացման համընդհանուր միջազգային ազդանշաններ (հետագայում` աղետի ազդանշաններ):

2. Աղետի ազդանշանների հաղորդման համար նախատեսված` օդանավերում պարտադիր տեղադրման ենթակա տեխնիկական միջոցների ցանկը որոշվում է պետական ավիացիոն կանոններով:

Հոդված 92. Վթարային կամ աղետի ենթարկված օդանավերի, նրանց ուղեւորների եւ անձնակազմի որոնումը եւ փրկարարությունը

1. Վթարային կամ աղետի ենթարկված օդանավերի, նրանց ուղեւորների եւ անձնակազմի որոնումը եւ փրկարարությունը կազմակերպումեւ իրականացնում են համապատասխան լիազոր մարմինները` գործադիր իշխանության մարմինների համագործակցությամբ, որոնց վրա սահմանված կարգով դրված են որոնման եւ փրկարարական ծառայությունների կատարման եւ պահպանման պարտականությունները:

2. Ավիացիոն ձեռնարկությունները կարող են ներգրավվել որոնման եւ որոնողափրկարարական աշխատանքներին եւ նրանց անցկացմանը:

3. Այդպիսի ձեռնարկություների ցանկը հաստատվում էարտակարգ իրավիճակների բնագավառի հատուկ լիազոր մարմնի կողմից` գործադիր իշխանության համապատասխան մարմինների համաձայնությամբ:

4. Որոնման եւ փրկարարական աշխատանքներում ներգրավվող ավիացիոն ձեռնարկությունները պարտավոր են պահել որոնման եւ փրկարարական ուժերն ու միջոցները մշտական պատրաստ վիճակում: Որոնման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպմանեւ իրականացման նպատակով օդագնացային ձեռնարկությունների կրած ծախսերը հատուցվում ենպետական գանձարանի եւ ոչ գանձարանային աղբյուրների հաշվին:

5. Որոնման եւ փրկարարական միջոցներով չապահովված օդանավերի թռիչքներն արգելվում են:

6. Որոնման եւ փրկարարական աշխատանքներում օդագնացային ձեռնարկությունների ներգրավման, այդ աշխատանքների վրա կատարվող ծախսերի եւ օդանավերի թռիչքներիորոնման եւ փրկարարական ապահովման կարգը սահամանվում ՀՀ կառավարության կողմից:

Հոդված 93. Որոնման եւ որոնողափրկարարական աշխատանքների ապահովումը

1. Վթարային կամ աղետի ենթարկված օդանավերի ուղեւորների եւ օդանավի անձնակազմերի որոնման եւ փրկման աշխատանքները կատարվում են անհատույց:

2. Աղետի ենթարկված օդանավի տարհանումն իրականացվում է շահագործողի ուժերով կամ այլ ուժերով` շահագործողի միջոցների հաշվին:

3. Գործադիր իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիննները, ինչպես նաեւ օդագնացային ձեռնարկություները պարտավոր են մասնակցել աղետի ենթարկված օդանավի որոնման կազմակերպմանը եւ մինչ որոնման կամ փրկարարական ուժերի ժամանումը անհետաձգելի միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկման եւ նրանց բժշկականու այլ օգնության ցուցաբերման, տվյալ օդանավի եւ նրանում գտնվող փաստաթղթերի ու գույքի պահպանության ուղղությամբ:

4. ՀՀ գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն որոնման եւ փրկարարական աշխատանքներում ներգրավել իրավաբանական անձանց, պայմանով, որ նրանց կրած ծախսերը փողհատուցվեն պետական գանձարանի եւ արտագանձարանային աղբյուրների հաշվին:

5. Օտարերկրյա պետություների վթարային կամ աղետի ենթարկված օդանավերի ուղեւորներին եւ անձնակազմին օգնություն ցուցաբերվում է նույն հիմքերով, ինչ որ ՀՀ վթարային կամ աղետի ենթարկված օդանավի ուղեւորներին ու անձնակազմին:

Հոդված 94. Աերոդրոմում եւ նրա շրջակայքում որոնողափրկարարական աշխատանքները

Աերոդրոմում եւ նրա շրջակայքում որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են օդանավակայանը կամ աերոդրոմը շահագործողի ուժերով:

Հոդված 95. Վթարի կամ աղետի ենթարկված օդանավերի, դրանց ուղեւորների եւ անձնակազմի որոնումը եւ փրկարարությունը բաց ծովում եւ արտասահմանյան պետությունների տարածքում

1. Աղետի ենթարկվող կամենթարկված օդանավերի, դրանց ուղեւորների եւ անձնակազմի որոնումը եւ փրկարարությունը բաց ծովի շրջաններում, որտեղ օդային երթեւեկության կազմակերպման պարտականությունները կրում է ՀՀ-ը, իրականացվում է հատուկ լիազորված մարմնի կողմից` սույն օրենսգրքի 90-րդ հոդվածի առաջին կետինհամապատասխան:

2. Օտարերկրյա պետության տարածքում աղետի ենթարկվող կամ ենթարկված օդանավերի, դրանց ուղեւորների եւ անձնակազմի որոնումը եւ փրկարարությունը իրականացվում է տվյալ պետության կողմից սահմանված կարգով, պահպանելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու դրույթները` համաձայն ՀՀ միջազգային պայմանգրերի:

Հոդված 96. Աղետի ենթարկվող կամենթարկված օդանավերի մասին հաղորդագրությունը

1. Աղետի ենթարկվող կամենթարկված օդանավերի մասին հաղորդագրությունները բացարձակ գերակայություն ունեցող հաղորդագրություններ են: Կապի միջոցներ ունեցող իրավաբանական անձինք, անկախ իրենց կազմակերպական, իրավաբանական ձեւից եւ սեփականության ձեւից, ինչպես նաեւ քաղաքացիները, պարտավոր են կապի միջոցներ տրամադրել աղետի ենթարկվող կամենթարկված օդանավերի մասին անհապաղ տեղեկություններ հաղորդելու համար կամ փոխանցել նման հաղորդագրություն: Կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող քաղաքացիները եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել տվյալ հաղորդագրության անհապաղ փոխանցումը:

2. Աղետի ենթարկվող կամենթարկված օդանավի մասին առաջինհաղորդագրության հաղորդման համար վարձավճար չի գանձվում: Վթարի կամ աղետի ենթարկված օդանավին, անձնակազմին, ուղեւորին օգնություն ցուցաբերելու մասին միջազգային հեռախոսային բանակացությոունները վճարվում են կապի համընդհանուր ծառայությունների սակագներին համապատասխան, իսկ հեռագրային հաղորդագրությունները` շտապ հաղորդագրության հաղորդման համար սահմանված սակագնով: Վթարի կամ աղետի ենթարկված օդանավի մասին հաղորդման նպատակով միջազգայինխոսակցությունների համար վճարում չի գանձվում:

Հոդված 97.Վթարի ենթարկված օդանավի մասին ծանուցումը

1. Աղետի ենթարկված օդանավի հրամանատարը կամ տվյալ օդանավի անձնակազմի որեւէ անդամ, ինչպես նաեւյուրաքանչյուր քաղաքացի, որին հայտնի է դարձել աղետի ենթարկված օդանավի մասին, պարտավոր է անհապաղ հայտնել այդ մասին տեղական ինքնակառավարման մոտակա մարմնին, կազմակերպությանը կամ զորամասին, որոնք իրենց հերթին պարտավոր են պատահարի մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան ավիացիոն ձեռնարկության կամ էլ քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազորմարմնին, պաշտպանության բնագավառում պետական լիազորմարմնին կամ ռազմական արդյունաբերության բնագավառում պետական լիազոր մարմնին:

2. Ավիացիոն ձեռնարկության այն պաշտոնատար անձինք, որոնց հայտնի է դարձել աղետի ենթարկված օդանավի մասին, պարտավոր են անհապաղ այդ մասին տեղեկացնել քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնին:

Հոդված 98. Աղետի ենթարկված օդանավի, նրա ուղեւորների եւ անձնակազմի որոնման դադարեցումը

1. Այն դեպքում, երբ աղետի ենթարկված օդանավի, նրա ուղեւորների եւ անձնակազմի հայտնաբերման համար ձեռնարկված որոնման միջոցառումներն արդյունք չեն տվել, տվյալ օդանավի որոնման աշխատանքների դադարեցման մասին որոշում է կայացնում այն հատուկ լիազորված մարմինը, որն իրականացրել է տվյալ օդանավի պետական գրանցումը եւ պետական հաշվառումը:

2. Օտարերկրյա պետության աղետի ենթարկված քաղաքացիական օդանավի որոնման աշխատանքների դադարեցման մասին որոշումը կայացնում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմինը: Աղետի ենթարկված օտարերկրյա պետության պետական կամ փորձարարական օդանավի որոնման աշխատանքների դադարեցման մասին որոշումը ընդունում է համապատասխանաբար պաշտպանության բնագավառումեւ ռազմական արդյունաբերության բնագավառում պետական լիազոր մարմինը:

3. Աղետի ենթարկված այն օդանավը, որի որոնման աշխատանքները պաշտոնապես դադարեցված են, համարվում է անհետ կորած:

ԳԼՈՒԽ 13

ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդավծ 99. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության նպատակները եւ կարգը

1. ՀՀ քաղաքացիական, պետական, ընդհանուր նշանակության ավիացիաի եւ փորձարարական կամ էլ օտարերկրյա պետության օդանավիհետ ՀՀ տարածքում ավիացիոն պատահարը կամ միջադեպը ենթակա է պարտադիր հետաքննության:

2. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության նպատակն է բացահայտել ավիացիոն պատահարի կամ միջադեպի պատճառները եւ հետագայում դրանց կանխարգելման համար միջոցներ ձեռնարկել: Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության նպատակը չէ պարզել որեւէ մեկի մեղքը կամ պատասխանատվությունը:

3. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննությունը, դասակարգումը եւ հաշվառումն իրականացվում է պետական լիազոր մարմնի կողմից, որի վրա դրված են այդ պարտականությունները, համապատասխանաբար քաղաքացիական, ընդհանուր նշանակության, ռազմական կամ փորձարարական ավիացիայի բնագավառում:

4. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննությունը, դասակարգումը եւ հաշվառումն իրականացվում է ՀՀ գործող չափորոշիչ փաստաթղթերի համաձայն:

Հոդված 100. Ավիացիոն պատահարը կամ միջադեպը հետաքննող հանձնաժողովի լիազորությունները

1. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննությունն իրականացնում է հանձնաժողովը:

2. Սույն հանձնաժողովը ստեղծվում է պետական լիազոր մարմնի կողմից, նաեւ իրավաբանական անձի կողմից, որն ունի համապատասխան ավիացիոն մասնագետներ:

3. Ավիացիոն պատահարի, կամ միջադեպի հետաքննության գծով հանձնաժողովն իրավունք ունի.

ա) անարգել մուտք գործել աղետի ենթարկված օդանավ, ավիացիոն պատահարի, կամ միջադեպի հանգամանքները բացահայտելու համար,

բ) հետազոտել աղետի ենթարկված օդանավը,դրա բաղկացուցիչ մասերը, աղետի ենթարկված օդանավում եղած գույքը, կամ ավիացիոն պատահարի, կամ միջադեպի առաջացման մեջ ներքաշված այլ գույք, անկախ դրա պատկանելությունից, ինչպես նաեւ օդանավերի թռիչքների ապահովման միջոցները եւ կառույցները,

գ) հանձնարարել իրավաբանական անձանց, անկախ նրանց կազմակերպական, իրավական տեսակից եւ սեփականության ձեւից, իրականացնելու հետազոտություններ եւ աշխատանքներ՝ կապված ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության հետ,

դ) գիտության եւ տեխնիկայի համապատասխան բնագավառներում գիտելիքներ պահանջող խնդիրների լուծման համար ներգրավել կազմակերպությունների աշխատակիցներին, անկախ այդ կազմակերպությունների կազմակերպական, իրավական տեսակից եւ սեփականության ձեւից,

ե) հարցաքննել ավիացիոնպատահարի կամ միջադեպի ականատեսներին, անձանց, որոնք ունեն կամ կարող են ունենալ կապ ավիացիոն պատահարի, կամ միջադեպի հետ, ստանալ անհրաժեշտ տեղեկություն իրավապահ մարմիններից,

զ) ուսումնասիրել աղետի ենթարկված օդանավի նախագծման, փորձարկման, արտադրության, շահագործման եւ նորոգման, ավիացիոն անձնակազմի անձանց նախապատրաստման, օդային երթեւեկության կազմակերպման եւ օդանավերիթռիչքների ապահովման համար պատասխանատու անձանց պատրաստման բոլոր փաստաթղթերը,է ) գործադիր իշխանության համապատասխան մարմիններից, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել եւ ստանալ տվյալ ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետ կապ ունեցող բոլոր փաստաթղթերը եւ նյութերը,

ը) անցկացնել աղետի ենթարկված օդանավի անձնակազմի անդամների, ինչպես նաեւ ավիացիոն անձնակազմի թվին համապատասխան հոգեբանական, մարմնաբանական ուսումնասիրություն:

4. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության մեջ ներգրավված անձինք, գործուղման վկայականի առկայության դեպքում, իրավունք ունեն ընդհանուր օգտագործման փոխադրամիջոցով երթեւեկության արտահերթ տոմս ձեռք բերելու, կապված ավիացիոն պատահարի, կամ միջադեպի վայր մեկնելու կամ էլ հետաքննության նպատակով տեղափոխությունների հետ:

Հոդված 101. Ապացուցող նյութերի պահպանումը

1. Աղետի ենթարկված օդանավի անձնակազմի անդամները, այլ քաղաքացիները, ինչպես նաեւ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինները, մինչեւ ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության հանձնաժողովի ժամանումը պետք է ընդունեն բոլոր հնարավոր միջոցները` պահպանելու աղետի ենթարկված օդանավը, նրա բաղկացուցիչ մասերը եւ բեկորները, առարկայական հսկողության նավային եւ վերգետնյա միջոցները, այդ օդանավի նավակողին գտնվող առարկաները կամ էլ ավիացիոն պատահարի կամ միջադեպի մեջ ներքաշված այլ գույքը, ինչպես նաեւ օդանավի նախագծմանը, փորձարկմանը արտադրությանը, շահագործմանը, նորոգմանը եւ դրա թռիչքի ապահովմանը վերաբերվող բոլոր փաստաթղթերը:

2. Ավիացիոն պատահարը կամ միջադեպը, դրա մասին տեղեկությունները աղավաղող, առարկայական հսկողության նավային եւ վերգետնյա միջոցները եւ ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետ կապված արտացոլող նյութերը վնասող կամ ոչնչացնող անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 102. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի վայրում աշխատանքների ապահովումը

1. ՀՀ գործադիր իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, անկախ նրանց կազմակերպական, իրավական տեսակից եւ սեփականության ձեւից, զինվորական մասերի հրամանատարությունը, պարտավոր են համակողմանի համագործակցություն ցուցաբերել ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննող հանձնաժողովին, այդ թվում` առանձնացնել եւ հանձնաժողովի տրմադրության տակ դնել անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ, միջոցներ ձեռնարկել ավիացիոն պատահարի կամ միջադեպի վայրում աշխատանքի պայմանների ապահովման ուղղությամբ:

2. ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են ավիացիոն պատահարը կամմիջադեպը հետաքննող հանձնաժողովի եւ ավիացիոն պատահարը կամ միջադեպը հետաքննելու համար ներգրավված մասնագետների համար աշխատանքի բոլոր պայմանները` ավիացիոն պատահարի կամ միջադեպի վայրում, այդ թվում` համապատասխան արտահագուստով, կոշիկներով, անհատական պաշտպանության միջոցներով, փոխադրական եւ կապի միջոցներով, անհրաժեշտ հանդերձանքով, նյութերով, բնակատեղով եւ սննդով:

3. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի վայրում, ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության նպատակով իրականացվող աշխատանքները հավասարեցվում են արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքներին:

Հոդված 103. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության աշխատանքների ֆինանասավորումը

1. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության հետ կապված հանձնաժողովի աշխատանքների ապահովման ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ բյուջեից, իսկ քաղաքացիական օդանավի հետ կապված ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության վրա, բացի այդ, օրենքով սահմանված կարգով, քաղաքացիական ավիացիայի ձեռնարկությունների կենտրոնացված միջոցների հաշվին, հետագայում, ի հաշիվ մեղավոր անձանց այդ միջոցների փոխհատուցմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ավիացիոն պատահարի կամ միջադեպի հետաքննության հետ կապված աշխատանքների ֆինանսավորման կարգը սահմանվում է ֆինանսների բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից :

ԳԼՈՒԽ 14

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Հոդված 104. Փոխադրողը

Փոխադրող է այն շահագործողը, որն ունի արտոնագիր օդային փոխադրումներիպայմանագրերի հիման վրա ուղեւորների, ուղեբեռների, բեռների, փոստի օդային փոխադրումներ իրականացնելու համար:

Հոդված 105. Օդային փոխադրումները

1. Ներքին օդային փոխադրումը օդային փոխադրում է, որի ժամանակ մեկնման կետը եւ նշանակման կետը, եւ վայրէջքի բոլոր կետերը տեղաբաշխված են ՀՀ տարածքում:

2. Միջազգային օդային փոխադրումը օդային փոխադրում է, որի դեպքում մեկնման կետը եւ ժամանման կետը տեղաբաշխված են`

ա) համապատասխանաբար երկու երկրների տարածքում,

բ) մեկ պետության տարածքում, եթե մյուս պետության տարածքում նախատեսված է վայրէջքի կետ (կետեր):

Հոդված 106. Օդային փոխադրումների կանոնների կատարումը

1. Օդային փոխադրումների իրականացման ժամանակ փոխադրողները պարտավոր են պահպանել ուղեւորների, ուղեբեռի, բեռների օդային փոխադրումների ընդհանուր կանոնները եւ ավիացիոն կանոններով սահմանված ուղեւորների, բեռնառաքողների, բեռը ստացողների սպասարկաման պահանջները, որոնք գործում են ՀՀ – ում:

2. Փոխադրողներն իրավունքունեն սահմանելու օդային փախադրումների իրենց կանոնները: Այդ կանոնները չեն կարող հակասել օդային փոխադրումների ընդհանուր կանոններին եւ նվազեցնել ուղեւորների, բեռնառաքողների, բեռի, ստացողների սպասարկման մակարդակը:

3. Փոստի օդային փոխադրման կանոննները պետք է համաձայնեցվեն փոստային կապի բնագավառում պետական լիազոր մարմնի հետ:

Հոդված 107. Ուղեւորների օդային փոխադրման պայմանագիրը, Բեռների օդային փոխադրման պայմանագիրը, Փոստի օդային փոխադրման պայմանագիրը

1. Ուղեւորների օդային փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է օդանավի ուղեւորին փոխադրել նշանակման կետը, նրան տրամադրելով տեղ տոմսում նշված ուղերթն իրականացնող օդանավում, իսկ ուղեւորի կողմից բեռի օդային փոխադրման դեպքում այդ բեռը հասցնել նշանակման կետ եւ հանձնել ողեւորին կամ նրա կողմից այդ բեռը ստանալու համար լիազորված անձին: Ուղեւորի եւ բեռի տեղափոխման ժամկետը որոշվում է փոխադրողի կողմից սահմանված օդային փոխադրումների կանոններով: Օդանավի ուղեւորը պարտավորվում է վճարել օդային փոխադրումը, իսկ նրա մոտ փոխադրողի կողմից անվճար բեռի փոխադրմանսահմանված չափաքանակից ավելի բեռի առկայության դեպքում` նաեւ այդ բեռի փոխադրումը:

2. Բեռի կամ փոստի օդային փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է բեռնառաքողի կողմից նրան վստահված բեռը կամ փոստը հասցնել նշանակման կետ եւ հանձնել բեռը կամ փոստը ստանալու համար լիազորված անձին (բեռը ստացողին), իսկ բեռնառաքողը պարտավորվում է վճարել բեռի կամ փոստի օդային փոխադրման համար:

Հոդված 108. Օդանավի վարձման (օդային չարտեր) պայմանագիրը

Օդանավի վարձման (օդային չարտերի) պայմանագրով կողմերից մեկը` օդանավի վարձատուն, պարտավորվում է մյուս կողմին` օդանվի վարձակալին, վարձավճարի դիմաց մեկ կամ մի քանի չվերթերի իրականացման համար տալ մեկ կամ մի քանի օդանավ, կամ օդանավի մի մասը ուղեւորների, ուղեբեռների, բեռների, փոստի օդային փոխադրման համար: Չարտերային օդային փոխադրումների իրականացումը կարգավորվում է սույն օրենսգրքով:

Հոդված 109. Փոխադրման փաստաթղթերը

1. Ուղեւորի օդային փոխադրման պայմանագիրը, բեռի օդային փոխադրման պայմանագիրը կամ փոստի օդային փոխադրման պայմանագիրը հավաստվում են համապատասխանաբար տոմսով, ուղեբեռի կտրոնով, բեռի կամ փոստի ապրանքագրով:

2. Տոմսի, ուղեբեռի կտրոնի եւ բեռնագրի ձեւերը սահմանվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից:

3. Փոստային ապրանքագրի ձեւը սահմանվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից եւ համատեղ լիազորված փոստային մարմնի հետ:

Հոդված 110. Օդանավի ուղեւորներին տրամադրվող արտոնությունները եւ ծառայությունները

1. Փոխադրողը պարտավոր է կազմակերպել օդանավի ուղեւորների սպասարկումը, ապահովել նրանց ճիշտեւ ժամանակին տեղեկատվությամբ` օդանավի շարժման եւ մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

2. Օդանավի ուղեւորն իրավունք ունի.

ա) արտոնյալ պայմաններով ուղեւորության` ՀՀ օրենսդրությամբ եւ փոխադրողի օդային փոխադրումների կանոններով սահմանված կարգով,

բ) սահմանված չափաքանակի շրջանակներում իր ուղեբեռի անվճար փոխադրման: Ուղեբեռի անվճար փոխադրման չափաքանակները, այդ թվում ուղեւորի մոտ գտնվող իրերի, սահմանվում են փոխադրողի կողմից, ելնելով օդանավի տեսակից եւ չեն կարող լինել 10 կիլոգրամից պակաս մեկ ուղեւորի հաշվով,

գ) միջազգային օդային փոխադրումների ժամանակ անվճար, իր հետ մինչեւ երկու տարեկան մեկ երեխայի տեղափոխում, առանց առանձին տեղի հատկացման: Երկու տարեկանից ոչ մեծ մյուս երեխաները, ինչպես նաեւ երկուսից մինչեւ 12 տարեկան երեխաները փոխադրվում են արտոնյալ սակագների համաձայն` նրանց առանձին տեղի հատկացումով,

դ) անվճար օգտվելու հանգստի սենյակի, մոր եւ մանկան սենյակի ծառայություններից, ինչպես նաեւ հյուրանոցի համարից` փոխադրողի մեղքով օդային թռիչքի ընդհատման ժամանակ կամ էլ օդանավի մեկնման եւ/կամ թռիչքի ժամանակ օդանավի հարկադրական կանգառների դեպքում:

3. Օդանավի ուղեւորներին արտոնությունների եւ ծառայությունների տրամադրման կարգը սահմանվում է պետական ավիացիոն կանոններով:

Հոդված 111. Ուղեւորի օդային փոխադրման պայմանագրի, բեռի օդային փոխադրման պայմանգրի դադարեցումը փոխադրողի նախաձեռնությամբ

1. Փոխադրողը միակողմանի կարգով, կարող է խզել ուղեւորի օդային փոխադրման պայմանագիրը, բեռի փոխադրման պայմանգիրը հետեւյալ դեպքերում.

ա) ուղեւորի, բեռի տիրոջ, բեռնառաքողի կողմից անձնագրային, մաքսային, առողջապահական եւ ՀՀ օրենսդրությամբ միջազգային օդային փոխադրումների ժամանակ օդային փոխադրմանը վերաբերող կանոնների, ինչպես նաեւ թռիչքի, նպատակակետի եւ տարանցիկ երկրների համապատասխան մարմինների կողմից սահմանված կանոնների խախտման,

բ) ուղեւորի, բեռի տիրոջ, բեռնառաքողի կողմից ավիացիոն կանոններով նրանց ներկայացվող պահանջների կատարումից հրաժարման,

գ) եթե օդանավի ուղեւորի առողջական վիճակը պահանջում է օդային փոխադրման հատուկ պայմաններ կամ էլ վտանգ է ներկայացնում հենց ուղեւորի կամ մյուս անձանց համար, որը հաստատված է բժշկական փաստաթղթերով, ինչպես նաեւ ստեղծում է անկարգություններ, կամ էլ չվերացվող անհարմարություններ մյուս անձանց համար,

դ) անվճար փոխադրման չափաքանակներով նախատեսված բեռից ավելի փոխադրվող բեռի համար ուղեւորի կողմից համապատասխան վճարումից հրաժարվելու,

ե) ուղեւորի հրաժարումը իր հետ մեկնող երեխայի համար վճարելուց, բացառությամբ սույն օրենսգրքի 99 հոդվածի 2-րդ կետի գ ենթակետով նախատեսված դեպքերի,

զ) օդանավի ուղեւորի կողմից օդանավում կարգ ու կանոնի խախտման, որը վտանգ է ներկայացնում օդանավի թռիչքի անվտանգությանը կամ էլ մյուս անձանց առողջությանը եւ կյանքին, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օդանավի հրամանատարի կարգադրությունների կատարումից ուղեւորի հրաժարման,

է) ուղեւորի իրերին, ուղեբեռի կամ բեռի մեջ օդային փոխադրման համար արգելված իրերի կամ նյութերի առկայության:

2. Փոխադրողի նախաձեռնությամբ ուղեւորի օդային փոխադրման պայմանագրի, բեռի օդային փոխադրման պայմանագրի դադարեցման դեպքում ուղեւորին, բեռնառաքողին, բեռը ստացողին վերադարձվում է օդային փոխադրման համար վճարված գումարները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի զ ենթակետով նախատեսված դեպքերի: Սույն հոդվածի 1-ին կետի զենթակետով նախատեսված դեպքում օդային փոխադրման համար վճարված գումարը օդանավի ուղեւորին չի վերադարձվում:

Հոդված 112. Օդանավի ուղեւորի նախաձեռնությամբ ուղեւորի օդային փոխադրման պայմանագրի դադարեցումը

1. Օդանավի ուղեւորն իրավունք ունի հրաժարվելու թռիչքից, այդ մասին ոչ ուշ քան 24 ժամ առաջ տեղեկացնելով փոխադրողին, եթե փոխադրողի կողմից օդային փոխադրումների համար սահմանված կանոններով չի որոշված արտոնյալ ժամկետ եւ հետ ստանալ օդային փոխադրման համար վճարված գումարը` հանած գանձման գումարը, որը չի կարող գերազանցել օդային փոխադրման համար վճարված գումարի 25 %-ը:

2. Օդանավի ուղեւորն իրավունք ունի հրաժարվելու թռիչքից եւ հետ ստանալ ուղեվարձը ամբողջությամբ հետեւյալ պայմաններում.

ա) ուղեւորի հիվանդության կամ էլ իր հետ թռիչքին մասնակցող ընտանիքի որեւէ անդամի հիվանդության պատճառով (համապատասխան բժկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում):

բ) թռիչքի հետաձգման պատճառով կամ էլօդանավը փոխարինելով մեկ այլ տեսակի օդանավով մեկնող օդանավակայանից:

գ) օդանավի վերադարձի` մեկնող օդանավակայան, չկատարված չվերթի դեպքում:

դ) երբ չվերթը ընդհատվել է ստիպված վայրէջքի պատճառով, կամ չի կատարվել ուղեւորի թռիչքը միջանկյալ օդանավակայանից երաշխավորված ժամկետում եւ նույնպես ուղեւորի կամ իր հետ թռիչքին մասնակցող ընտանիքի անդամի հիվանդության պատճառով (համապատասխան բժշկական եզրակացության հիման վրա):

Հոդված11 3 . Բեռի տեղ հասցնելու ժամկետը

Փոխադրողը պարտավոր է օդային փոխադրման համար ընդունված բեռը հասցնել նշանակաման կետ սահմանաված ժամկետում: Բեռի տեղ հասցնելու ժամկետը սահմանվում է պետական ավիացիոն կանոններով կամ փոխադրողի կողմից հաստատված օդային փոխադրումների կանոններով:

Հոդված 114. Բեռի օդային փոխադրման պայմանագրի փոփոխումը

1. Բեռնառաքողը ՀՀ կանոններով կամ էլ փոխադրողի կողմից հաստատված օդային փոխադրումների կանոններով սահմանված կարգով, իրավունք ունի ետ ստանալու օդային փոխադրման համար հանձնված բեռը մինչեւ դրա առաքումը, մինչեւ բեռը ստացողի կողմից բեռը ստանալը փոփոխություններ կատարել բեռնագրում, տնօրինել բեռը՝ բեռը ստացողի կողմից այն չընդունելու, կամ էլ բեռը՝ այն ստացողին հանձնելու անհնարինության դեպքում:

2. Բեռի օդային փոխադրման պայմանագրով սահմանված օդային փոխադրման պայմանների փոփոխության դեպքում փոխադրողը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել բեռնառաքողին եւ հարցնել նրանց կարգադրությունը այդ բեռի վերաբերյալ:

Հոդված 115. Նշանակման կետում բեռի ստացումը

1. Փոխադրողը պարտավոր է բեռը ստացողին տեղյակ պահել բեռի ժամանման մասին, ավիացիոն կանոններով կամ փոխադրողի կողմից օդային փոխադրումների համար հաստատված կանոններով սահմանված ժամկետներում, եթե բեռիօդային փոխադրման պայմանագրով այլ բան չի նախատեսված:

2. Բեռը ստացողը պարտավոր է ստանալ եւ դուրս բերել բեռը: Բեռը ստացողը իրավունք ունի հրաժարվել ստանալու վնասվածկամ փչացած բեռը, եթե հաստատվի, որ բեռը փոփոխվել է այնքան, որ թույլ չի տալիս բեռը օգտագործել լրիվ եւ/կամ մասնակի ՝ համապատասխան նրա սկզբնական նշանակության:

Հոդված 116. Բեռի չստանալը

1. Եթե բեռը ստացողը չի պահանջել բեռը պետական ավիացիոն կանոններով կամ փոխադրողի կողմից օդային փոխադրումների համար հաստատված կանոններով սահմանված, կամ էլ բեռի օդային փոխադրման պայմանագրով սահմանված ժամկետում, կամ էլ հրաժարվել է դրա ստացումից, փոխադրողը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել բեռնառաքողին եւ իր պահպանմանը ընդունել այն՝ ի շահ բեռնառաքողի եւ նրա վտանգի:

2. Պետական ավիացիոն կանոններով, փոխադրողի կողմից օդային փոխադրումների համար սահմանված կանոններով կամ էլօդային փոխադրման պայմանագրով սահմանված ժամկետում չստացված բեռը համարվում է չպահանջված եւ իրացվում է պետական ավիացիոն կանոններով սահմանված կարգով:

3. Մաքսային հսկողության ենթակա բեռի պահպանումը եւ տնօրինումն իրականացվում է ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 117. Վտանգավոր բեռների օդային փոխադրումը

Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թունավոր, հեշտ բոցավառվող, ճառագայթող եւ այլ վտանգավոր իրերի , նյութերի փոխադրումն իրականացվում է համաձայնՀՀ օրենսդրության, ավիացիոն կանոնների եւ ՀՀ միջազգային պայմանագրերի :

ԳԼՈՒԽ 15

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հոդված118. Ավիացիոն աշխատանքներ

1. Ավիացիոն աշխատանքները գյուղատնտեսությունում, շինարարությունում, շրջակա միջավայրի պահպանության համար, բժշկական օգնություն ցուցաբերելու եւ այլ նպատակներով օդանավերի թռիչքների օգտագործմամբ աշխատանքներ են:

2. Ավիացիոն աշխատանքների կատարման ընդհանուր կանոնները եւ որոշակի տեսակների ավիացիոն աշխատանքների կատարման կանոնները սահմանվում են պետական ավիացիոն կանոններով:

3. ՀՀ օրենսդրական եւ գործադիր իշխանության մարմիններն իրավունք ունեն սահմանել ավիացիոն աշխատանքների պայմաններ եւ դրանց իրականացման սահմանափակումներ, կապված համապատասխան տարածքի բնապահպանական առանձնահատկությունների կամ այդ տարածքում մարդկանց եւ փոխադրամիջոցների գտնվելու հատուկ կարգավիճակի հետ: Նշված պայմանագրերի համաձայնեցումը դրվում է ավիացիոն աշխատանքների պատվիրատուի վրա:

Հոդված 119. Ավիացիոն աշխատանքների կատարման պայմանագիրը

1. Ըստ ավիացիոն աշխատանքների իրականացման պայմանագրի`կապալառուն(շահագործողը) պարտավորվում է պատվիրատուի համար կատարել ավիացիոն աշխատանքներ այն կարգով եւ ժամկետներում, որոնք նախատեսված են պայմանագրով: Պատվիրատուն պարտավորվում է տրամադրել պայմանագրով նախատեսված ավիացիոն աշխատանքների ծավալները սահմանված ժամկետներում եւ վճարել ավիացիոն աշխատանքների դիմաց:

2. Ավիացիոն աշխատանքների կատարման պայմանագրով պետք է նախատեսվեն նաեւ.

ա) օդանավակայանների, վայրէջքի հրապարակների եւ դրանց սարքավորումների օգտագործմանեւ շահագործման համար պիտանիվիճակում պահպանելու կարգը,

բ) օդանավերի անձնակազմի անդամների համար բնակարանակենցաղային եւ հանգստի անհրաժեշտպայամանների ստեղծումը,

գ) ավիացիոն աշխատանքների կատարման սակագները սահմանվում են պայմանգրի հիման վրա:

ԳԼՈՒԽ 16

ՓՈԽԱԴՐՈՂԻ, ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻԵՎ ԲԵՌՆԱՌԱՔՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 120. Պատասխանատվության ընդհանուր սկզբունքները

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում օդանավի ուղեւորի եւ բեռնատիրոջ առջեւ ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ ուղեւորի օդային փոխադրման պայմանագրով, բեռի օդային փոխադրման պայմանագրով, փոստի օդային փոխադրման պայմանագրով սահմանված կարգով:

2. Շահագործողը պարտավոր է փոխհատուցել օդանավի շահագործման ժամանակ հասցված վնասը, եթե չապացուցի, որ այդ վնասը առաջացել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի մեղքով:

3. Փոխադրողը, ուղեւորը, բեռնառաքողը եւ բեռը ստացողը ՀՀ օրենսդրությամբ սահմնված կարգով պատասխանատվություն են կրում մաքսային, տարադրամային, առողջապահական, կարանտինային եւ այլ կանոնների խախտումների համար:

Հոդված 121. Փոխադրողի պատասխանատվությունը օդանավի ուղեւորի կյանքի կամ առողջությանը վնաս հասցնելու համար

1. Օդանավի ուղեւորի կյանքին կամ առողջությանը օդային փոխադրման ժամանակ հասցված վնասի համար փոխադրողը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով կամ ուղեւորի օդային փոխադրման պայմանգրով չի նախատեսված փոխադրողի առավել բարձր պատասխանատվություն:

2. Սույն հոդվածի նպատակներով, ուղեւորի օդային փոխադրումն իր մեջ ներառում է այն ժամանակահատվածը, որն ընկած է ուղեւորի նախաթռիչքային զննումն անցկացնելու պահի եւ ուղեւորի, փոխադրողի լիազորված անձանց ուղեկցությամբ աերոդրոմից հեռանալու միջեւ:

Հոդված 122. Ուղեբեռի, բեռի ,ինչպես նաեւ ուղեւորի մոտ գտնվող իրերի թերհանձման, կորստյան, վնասման (փչացման) համար փոխադրողի պատասխանատվությունը

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղեբեռի կամ բեռի կորստյան, թերհանձման, վնասման (փչացման) համար, դրանք օդային փոխադրման համար ընդունելուց մինչեւ ստացողին այն հանձնելը կամ, համաձայն գործող կարգի, այն այլ քաղաքացու կամ իրավաբանական անձի հանձնելը, եթե չապացուցի, որ իր կողմից ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները վնասի կանխարգելման համար, կամ էլ, այդպիսի միջոցների կիռառումը հնարավոր չէր, կամ էլ տեղի է ունեցել ոչ օդային փոխադրման ժամանակ:

2. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղեբեռի կամ բեռի կորստի, թերհանձման կամ վնասի (փչացման) համար, եթե չապացուցի, որ դրանք փոխադրողի կատարած գործողության (անգործության) արդյունք չեն հանդիսացել կամ էլ տեղի են ունեցել ոչ օդային փոխադրման ժամանակ:

3. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում ուղեւորի` օդանավ բերված ձեռնածանրոցի համար, եթե չապացուցի, որ կորուստը, պակասը, կամ վնասվածքը տեղի է ունեցել հանգամանքներում, որոնք կախված չեն եղել փոխադրողի գործունեության (անգործության) հետ, կամ էլ վերջինս անկարող է եղել կանխել այն:

Հոդված 123. Ուղեբեռի, բեռի, ինչպես նաեւ ուղեւորի մոտ գտնվող իրերի կորստի, թերհանձնման, վնասման (փչացման) համար փոխադրողի պատասխանատվության չափը

1. Ուղեբեռի, բեռիկորստի, թերհանձնման, վնասման (փչացման) համար`փոխադրողը պատասխանատվություն է կրում հետեւյալ չափերով.

ա) հայտարարված արժեքով օդային փոխադրման ընդունված ուղաբեռի, բեռի կորստի, թերհանձման կամ վնասման (փչացման) համար` հայտարարված արժեքի չափով: Հայտարարված արժեքով ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման համար բեռնառաքողից կամ բեռի ստացողից գանձվում է լրացուցիչ վճար, որի չափը սահմանվում է ուղեբեռի օդային փոխադրման պայմանագրով,

բ) առանց արժեքի հայտարարման օդային փոխադրման ընդունված ուղեբեռի, բեռիկորստի, թերհանձնման կամ վնասման (փչացման) համար` դրանց արժեքի չափով, բայց ոչ ավել քան 20 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով` ուղեբեռի կամ բեռի մեկ կիլոգրամի համար,

գ) ուղեւորի մոտ գտնվող իրերի կորստի, թերհանձնման կամ վնասման (փչացման) համար փոխադրողի հնարավոր պատասխանատվության չափը սահմանվում է օդային փոխադրման պայմանագրով, եթե օդային փոխադրման պայմանագիրը ենթադրում է նմանօրինակ պատասխանատվություն:

2. Ուղեբեռի, բեռի արժեքը որոշվում է ելնելով վաճառողի կամ էլ պայմանագրում նշված գնից, իսկ դրանց բացակայության դեպքում` ելնելով նմանատեսակ ապրանքի գնից, որը գոյություն ունի այն վայրում, որում բեռը ենթակա էր հանձնման, այդ պահանջի կամավոր բավարարման օրը կամ էլ դատական որոշման կայացման օրը, եթե պահանջը կամավոր չի բավարարվել:

3. Օդային փոխադրումների ժամանակ ուղեբեռի, բեռի կորստի, թերհանձնման, վնասման (փչացման) համար փոխադրողը պատասխանատվություն է կրում համաձայն ՀՀ ավիացիոն գործող չափորոշիչ փաստաթղթերի:

Հոդված 124. Փոխադրողի պատասխանատվությունը ուղեւորի, ուղեբեռի կամ բեռի փոխադրման ժամկետների խախտման համար

Նշանակման կետ ուղեւորի, ուղեբեռի կամ բեռի փոխադրման ժամկետների խախտման համար փոխադրողը վճարում է տուգանք ուղեւորի (ուղեբեռի) կամ բեռի օդային փոխադրման պայմանագրով նախատեսված փոխադրման արժեքի 0.5%-ի չափով յուրաքանչյուր ժամ ուշացման համար, բայց ոչ ավել քան փոխադրման արժեքի 25%-ը, եթե չապացուցի, որ ուշացումը արդյունք է անհաղթահարելի ուժի հետեւանքով օդանավի ուղեւորների կյանքին կամ առողջությանը վտանգող, օդանավի անսարքությունների վերացման կամ էլ փոխադրողից չկախված այլ հանգամանքների:

Հոդված 125. Բեռնառաքողի պատասխանատվությունը

Փոխադրողի կամ այլ անձի կողմից, որի առջեւ փոխադրողը կրում է պատասխանատվություն, պատճառած վնասի համար բեռնառաքողը կրում է պատասխանատվություն, եթե պատճառած վնասը բեռնառաքողի կողմից ներկայացրած տվյալների անճշտության կամ թերության արդյունք է:

Հոդված 126. Փոխադրողի պատասխանատվությունը փոստի կորստի, վնասման(փչացման) կամ ուշացման համար

Փոխադրողը նյութական պատասխանատվություն է կրում փոստային կապի կազմակերպույթունների առաջ փոխադրողի մեղքով փոստի կորստի, վնասման (փչացման) կամ ուշացման համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 127. Փոխադրողի պատասխանատվության շրջանակների ընդլայնումը

Փոխադրողն իրավունք ունի ուղեւորի (ուղեբեռի) կամ բեռի օդային փոխադրման պայմանագրում նախատեսելիր պատասխանատվության շրջանակների ընդլայնումը` համեմատած այն շրջանակների հետ, որոնք սահմնանվում են սույն օրենսգրքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով:

Հոդված 128. Ուղեւորի օդային փոխադրման պայմանագրի, բեռի օդային փոխադրման պայմանգրի կամ փոստի օդային փոխադրման պայմանագրի խախտման դեպքում պահանջների ներկայացման կարգը

1. Ուղեւորի, բեռնառաքողի կամ բեռը ստացողի պահանջով, կամ դրանցից մեկի կողմից փոխադրման փաստաթղթերի ներկայացման դեպքում, փոխադրողը պարտավոր է կազմել առեւտրային արձանագրություն:

2. Առեւտրային արձանագրությունով հավաստվում են այն հանգամանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ փոխադրման փաստաթղթերի ներկայացման դեպքում փոխադրողի, ուղեւորի, բեռնառաքողի կամ բեռը ստացողի պատասխանատվության համար:

3. Առեւտրային արձանագրությունը կազմվում է ուղեբեռի կամ բեռի տրման ժամանակ` հավաստելու հետեւյալ հանգամանքները.

ա) բեռի փաստացի անվանացանկի, նրա քաշի կամ միավոր քանակների անհամապատասխանությունը բեռնափոխադրման փաստաթղթերում նշված տվյալներին,

բ) բեռի վնասումը (փչացումը),

գ) ուղեբեռի թերհանձնումը կամ վնասումը (փչացումը),

դ) առանց փոխադրման փաստաթղթերի ուղեբեռի կամ բեռի, կամ էլ առանց փոխադրման փաստաթղթերի ուղեբեռի կամ բեռի հայտնաբերումը:

4. Փոստի վերաբերյալ նշված հանգամանքների հավաստման համար փոխադրողը եւ փոստային կապի կազմակերպությունը կազմում ենառեւտրային արձանագրություն:

5. Բեռի օդային փոխադրման պայմանագրի, փոստի օդային փոխադրման պայմանգրի խախտման դեպքում մինչեւ փոխադրողին հայցի ներկայացումը նրան ներկայացվում է պահանջագիր:

6. Ուղեւորի օդային փոխադրման պայմանագրի, բեռի օդային փոխադրման պայմանագրի, փոստի օդային փոխադրման պայմանագրի խախտման դեպքում ներկայացվում է դիմում կամ պահանջագիր մեկնման կետի, կամ ստացման կետի օդանավակայանում` հայտարարողի հայեցողությամբ:

7. Առեւտրային արձանագրության բացակայությունը չի զրկում ուղեւորին, բեռնառաքողին կամ բեռը ստացողին բողոքի կամ հայցի ներկայացման իրավունքից:

Հոդված 129. Ուղեւորի օդային փոխադրման պայմանագրի, բեռի օդային փոխադրման պայմանագրի կամ փոստի օդային փոխադրման պայմանագրի խախտման պարագայում պահանջների ներկայացման իրավունք ունեցող անձինք

1. Ուղեւորի օդային փոխադրման պայմանագրի խախտման դեպքում փոխադրողին դիմում-հայտարարության ներկայացնելու իրավունք ունեն.

ա) ուղեբեռի կորստի, թերհանձնման վնասման (փչացման), ինչպես նաեւ դրա փոխադրաման ուշացման պարագայում` ուղեւորը կամ նրա կողմից լիազորված անձը, ուղեբեռի ապրանքագրի կամ առեւտրային արձանագրության ներկայացման դեպքում,

բ) փոխադրողի նախաձեռնությամբ ուղեւորի օդային փոխադրամն պայմանագրի դադարեցման պարագայում` ուղեւորը:

2. Փոխադրողին պահանջագրի եւ հայտի ներկայացման իրավունք ունեն.

ա)բեռի կորստի պարագայում` բեռը ստացողը, բեռնառաքողին փոխադրողի կողմից տրված բեռը տեղ հասցնելու (չհասցնելու) մասին նշանակման կետի օդանավակայանի նշումով բեռի ապրանքագրի ներկայացման դեպքում, իսկ այդպիսի ապրանքների ներկայացման անհնարինության դեպքում` բեռի արժեքի վճարման փաստաթղթի եւ բեռի տեղ հասցնելու (չհասցնելու) մասին նշանակման օդանավակայանի նշումով` բեռն առաքելու մասին փոխադրողի տեղեկանքի ներկայացման դեպքում,

բ) բեռի թերհանձման կամ վնասման (փչացման) պարագայում` բեռը ստացողը, բեռնագրի կամ առեւտրային արձանագրության ներկայացման դեպքում,

գ) բեռի փոխադրումը ուշացնելու պարագայում` բեռի ստացողը, բեռնագրի ներկայացման դեպքում,

դ) փոստի կորստի, թերհանձնման, վնասման (փչացման), ինչպես նաեւ դրա փոխադրման ուշացման պարագայում` նշանակման կետի փոստային կապի կազմակերպությունը,

ե) ապահովագրողը փոխադրման համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաեւ պայմանագրի կնքումը հավաստող եւ ապահովագրական փոխանցումը վճարելու մասին փաստաթղթերի ներկայացման դեպքում:

Հոդված 130. Ներքին օդային փոխադրումների ժամանակ փոխադրողի բողոքարկման ներկայացման ժամկետը

1. Ներքին օդային փոխադրումների ժամանակ փոխադրողին բողոքարկում կարելի է ներկայացնել վեց ամսվա ընթացքում: Նշված ժամկետը հաշվարկվում է հեթեւյալ կերպ.

ա) բեռի կամ փոստիթերհանձնման, վնասման (փչացման) պարագայում վնասի փոխհատուցման վերաբերյալ` բեռը հանձնելուհաջորդ օրվանից սկսած, իսկ փոստի վերաբերյալ` ռեւտրային արձանագրությունը կազմելու օրվանից սկսած,

բ) բեռի կորստի վնասի փոխհատուցման վերաբերյալ` փոխադրման ժամկետը լրանալուց 10 օր անց,

գ) փոստի կորստի վնասի փոխհատուցման վերաբերյալ` փոխադրման ժամկետը լրանալուց հետո,

դ) բոլոր մյուս դեպքերում` վնասի փոխհատուցման վերաբերյալ բողոքը ներկայացնելու համար հիմք հանդիսացող իրադարձության օրվանից սկսած:

2. Փոխադրողն իրավունք ունի նաեւ քննարկել բողոքարկումը նշված ժամկետը լրանալուց հետո, եթե հարգելի համարի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը:

Հոդված131. Միջազգային օդային փոխադրումների ժամանակ փոխադրողին բողոքարկման ներկայացման ժամկետը

1. Միջազգային օդային փոխադրումների ժամանակ ուղեբեռի կամ բեռի վնասման (փչացման) պարագայում, դրա ստացման իրավունք ունեցող անձը, վնասի բացահայտման ժամանակ, պետք է այդ մասին գրավոր տեղյակ պահի փոխադրողին ոչ ուշ քան ուղեբեռը ստանալու օրվանից սկասած 7 օր հետո եւ ոչ ուշ քան բեռը ստանալու օրվանից սկսած տաս օր հետո: Ուղեբեռի կամ բեռի փոխադրման ժամկետների ուշացման դեպքում բողոքարկումը կարող է ներկայացվել ուղեբեռը կամ բեռը ստանալու իրավունք ունեցող անձի տնօրինմանը` ուղեբեռը կամ բեռը ստանալու օրվանից քսանմեկ օրվա ընթացքում: Նշված գրավոր տեղեկացումը հիմք է համնդիսանում առեւտրային արձանագրության կազմման համար:

2. Ուղեբեռի, բեռի կամ փոստի կորստի պարագայում փոխադրողին բողոքարկում կարող է ներկայացվել նշանակման կետի օդանավակայան օդանավի հասնելու օրվանից, այն օրվանից, երբ օդանավը պետք է ժամաներ կամ էլ օդային փոխադրումը դադարեցնելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում:

Հոդված 132. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը

1. Փոխադրողը բողոքարկման ստացման օրվանից երեսուն օրվա ընթացքում պետք է քննարկիեւ գրավոր ձեւով բեռնառաքողին կամ բեռը ստացողին տեղյակ պահի բողոքարկման բավարարման կամ մերժման մասին:

2. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում էբեռնառաքողի կամ բեռը ստացողի կողմից բողոքարկման մերժման կամ մասնակի բավարարման մասին պատասխանը ստանալու հաջորդ օրվանից սկսած, իսկ այդպիսի պատասխան չստանալու դեպքում փոխադրողի կողմից բողոքարկումը ստանալու օրվանից սկսած 45 օր հետո, եթե բեռի օդային փոխադրման պայմանագրով կամ փոստի օդային փոխադրման պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Հոդված 133. Օդանավերի ընդհարման ժամանակ պատճառված վնասի համար պատասխանատվությունը

1. Օդանավերի ընդհարման ժամանակ, ինչպես նաեւ թեկուզ առանց ընդհարման օդանավի կողմից մեկ այլ օդանավի վնասվածքներ հասցնելու ժամանակ օդանավերի սեփականատերերի գույքային պատասխանատվությունը որոշվում է հետեւյալ կերպ.

ա) տերերից մեկին մյուսի մեղքով հասցված վնասը փոխհատուցվում էմեղավորի կողմից,

բ) երկու (մի քանի) սեփականատերերի մեղավորության ժամանակ, վնասի փոխհատուցման չափը որոշվում էյուրաքանչյուրի մեղավորության աստիճանին համամասնական: Մեղավորության աստիճանի սահմանման անհնարինության ժամանակ սեփականատերերի միջեւ պատասխանատվությունը բաշխվում է հավասարաչափ:

2. Վնասի պատճառման մեջօդանավերի տերերի մեղավորության բացակայության ժամանակ, նրանցից ոչ մեկը մյուսից վնասի փոխհատուցում պահանջելու իրավունք չունի:

3. Օդանավերի ընդհարման մեջ մասնակից օդանավերի սեփականատերերից ոչ մեկը մեղավոր չի ենթադրվում, եթե սահմնաված կարգով այլ բան չի ապացուցված:

4. Օդանավի ուղեւորի կյանքին կամ առողջությանը հասցված վնասի, ինչպես նաեւ օդանավում եղած երրորդ անձին պատկանող գույքին հասցված վնասի համար գույքային պատասխանատվությունը կրում օդանավի սեփականատերը, համաձայն սույն օրենսգրքի, ընդ որում, նա հակադարձ պահանջի իրավունք ունի մեղավորի նկատմամբ, համաձայն սույն հոդվածի 1 կետի:

Հոդված134. Օդային փոխադրման ժամանակ պատճառված վնասի համար պատասխանատվության չափը

1. Օդային փոխադրման ժամանակ օդանավի ուղեւորի կյանքին կամ առողջությանը, կամ էլ գույքին պատճառած վնասի համար օդանավի սեփականատերը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չափով, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

2. Օդային փոխադրման ժամանակ երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը, կամ էլ գույքին պատճառած վնասի համար օդանավի սեփականատերը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չափով, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

Հոդված135. Երրորդ անձանց հանդեպ օդանավի սեփականատիրոջ պատասխանատվության պարտադիր ապահովագրումը

1. Օդանավի շահագործման ժամանկ երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը, կամ էլ գույքին պատճառած վնասի համար երրորդ անձանց հանդեպ օդանավի սեփականատիրոջ պատասխանատվության ապահովագրումը պարտադիր է :

2. ՀՀ օդային տարածքում թռիչքների եւ ավիացիոն աշխատանքների իրականացման ժամանակ ապահովագրական գումարի նվազագույն չափը սահմանվում է օդանավի առավելագույն թռիչքային քաշի մեկ կիլոգրամի հաշվով 20 ԱՄՆ դոլար (կամ համարժեք դրամ):

3. Միջազգային թռիչքների իրականացման ժամանակ եւ օտարերկրյա պետության օդային տարածքում ավիացիոն աշխատանքների կատարման ժամանակ, ապահովագրական գումարի նվազագույն չափը սահմանվում է օտարերկրյա պետության օրենսդրության համապատասխան:

Հոդված 136. Օդանավի անձնակազմի անդամների կյանքի եւ առողջության պարտադիր ապահովագրումը

1. Օդանավի անձնակազմի անդամների կյանքի եւ առողջության պարտադիր ապահովագրումը, նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պարտադիր է:

2. Օդանավի անձնակազմի յուրաքանչյուր անդամի հաշվով ապահովագրական գումարը սահմանվում է 100.000 ԱՄՆ դոլարից(կամ համարժեք դրամից) ոչ պակաս:

Հոդված137. Ուղեւորի հանդեպ փոխադրողի պատասխանատվության պարտադիր ապահովագրումը

1. Փոխադրողը պարտավոր է ապահովագրել ուղեւորի կյանքին կամ առողջությանը հասցված վնասի, ինչպես նաեւ, ուղեւորի մոտ եղած ուղեբեռին հասցված վնասի պատասխանատվությունը:

2. Ուղեւորի կյանքի եւ առողջության ապահովագրման պայմանագրով նախատեսված օդանավի յուրաքանչյուր ուղեւորի հաշվով ապահովագրական գումարը սահմանվում է 10.000 ԱՄՆ դոլարից (կամ համարժեք դրամից) ոչ պակաս:

3. Ուղեբեռի ապահովագրման պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը սահմանվում է 20 ԱՄՆ դոլարի (կամ համարժեք դրամի) չափով ուղեբեռի յուրաքանչյուր կիլոգրամի համար:

4. Օդանավի միջազգային թռիչքների իրականացման ժամանակ օդանավի ուղեւորների հանդեպ, այդ թվում ուղեբեռի, ինչպես նաեւ ուղեւորի մոտ եղած իրերի կորստի, թերհանձման, վնասման (փչացման) համար փոխադրողի պատասխանատվության ապահովագրումը պարտադիր է : Ապահովագրական գումարի չափը չի կարող քիչ լինել ՀՀ միջազգային պայմանգրերով սահմանված չափից:

Հոդված138. Բեռի տիրոջ կամ բեռնառաքողի համդեպ փոխադրողի պատասխանատվության պարտադիր ապահովագրումը

Փոխադրողը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվությունը բեռի տիրոջ կամ բեռնառաքողի հանդեպ բեռի կորստի, թերհանձման կամ վնասման (փչացման) համար: Ապահովագրական գումարի չափը չի կարող պակաս լինել 20 ԱՄՆ դոլարից (կամ համարժեք դրամից) բեռի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով:

Հոդված139. Ավիացիոն աշխատանքների ժամանակ շահագործողի պատասխանատվության պարտադիր ապահովագրումը

Շահագործողը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվությունը վնասի համար, որը կարող է հասցվել նրա կողմից ավիացիոն աշխատանքների կատարման ընթացքում:

ԳԼՈՒԽ 17

ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հոդված 140. Տուգանային միջոցառումներ

Իր վարչական լիազորություններին համապատասխան, ՔԱ լիազոր մարմինը կարող է տուգանք դնել ֆիզիկական անձի վրա ոչ ավել, քան 25000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ բաժնետիրական կազմակերպության վրա ոչ ավել, քան 500000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, եթե նա խախտում է սույն օրենսգրքի դրույթները, օրինակ` իրականացնում է իր գործունեությունը առանց անհրաժեշտ վկայագրի, թույլտվության կամ վկայականի: ՔԱ լիազոր մարմինը նաեւ կարող է ժամանակավորապես դադարեցնել կամ չեղյալ համարել նման խախտում կատարած ցանկացած իրավաբանական անձի ցանկացած վկայագրի, թույլտվության կամ վկայականի գործողությունը: ՔԱ լիազոր մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատարանում, բայց բողոքարկման ներկայացումը չի դադարեցնում թռիչքների կամ օդագնացային անվտանգությանը վերաբերվող ցանկացած որոշման գործողությունը:

ԳԼՈՒԽ18

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 141. Ազդեցությունը այլ օրենքների վրա

Սույն օրենսգիրքը գործողության մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության օրենքը ավիացիայի մասին:

Հոդված142. Սույն օրենսգրքի գործունեության մեջ դնելը

Սույն օրենսգիրքը գործողության մեջ է մտնում........................

Հոդված143. Սույն օրենսգրքի դրույթների կիրառման կարգը

1. Սույն օրենսգրքի դրույթները կիրառվում են այն քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենսգրքի գործողության մեջ դնելուց հետո:

2. Մինչեւ սույն օրենսգրքի գործողության մեջ դնելը, ծագած քաղաքական իրավահարաբերությունների նկատմամբ սույն օրենսգրքի դրույթները կիրառվում են այն իրավունքների եւ պարտականությունների նկատմամբ, որոնք կծագեն նրա գործողության մեջ դնելուց հետո:

3. Սույն օրենսգրքի 120, 121,122 հոդվածներով սահմանված բողոքարկումների ներկայացման ժամկետները կիրառվում են այն բողոքարկումների նկատմամբ, որոնց ներկայացման նախկինում գործող օրենսդրությամբ նախատեսված ժամկետները չեն լրացել սույն օրենսդրության գործողության մեջ դնելու պահից:

***

11.4. Վկայագրերի բացակայության պարագայում, սույն օրենսգրքի 8-րդ հոդվածում նշված իրավաբանական անձանց արգելվում է համապատասխան արտոնագրերի տրամադրումը քաղաքացիներին: