Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-759-10.11.2009-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

1998-2009 ԹԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼՆ) ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ԱՆՑԿԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ, ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՇԱՀՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՇԱՀՈՒՅԹՆԵՐԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ (ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ), ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ (ԲՆԱԿՎԱԾ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԸ, ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱԽՇՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն Ազգային Ժողովը որոշում է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)  1998-2009թթ. Հայաստանի Հանրապետությունում  (բացառությամբ աղետի գոտու)  իրականցված շինարարական աշխատանքների  (բնակարանաշինություն, կրթական,  առողջապահական եւ մշակույթային օբյեկտների շինարարություն, ճանապարաշինություն  եւ այլն) համար ներդրված ֆինանսական եւ այլ միջոցների  օգտագործումը, կատարված աշխատանքները, անցկացված շինարարական մրցույթները, քաղաքներում իրացման գոտիների տարածքներում  գերակա հանրային շահով  պայմանավորված իրականացված  շինարարական ծրագրերից շահույթների ստացման եւ այդ շահույթներից պետության նկատմամբ ծագած պարտավորությունների կատարումը (պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցները), նախկինում իրացման գոտիներում հաշվառված (բնակված) քաղաքացիների փոխհատուցման  տրամադրման վիճակը, բնակարաների բախշման գործընթացը ուսումնասիրելու եւ Ազգային Ժողովին եզրակացություն  (տեղեկանք) ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները.

- Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)  1998-2009թթ. Հայաստանի Հանրապետությունում  (բացառությամբ աղետի գոտու)  իրականցված շինարարական աշխատանքների  (բնակարանաշինություն, կրթական,  առողջապահական եւ մշակույթային օբյեկտների շինարարություն, ճանապարաշինություն  եւ այլն) համար ներդրված ֆինանսական եւ այլ միջոցների օգտագործման, կատարված աշխատանքների, անցկացված շինարարական մրցույթների, քաղաքներում իրացման գոտիների տարածքներում  գերկա հանրային շահով  պայմանավորված իրականացված  շինարարական ծրագրերից շահույթների ստացման եւ այդ շահույթներից պետության նկատմամբ ծագած պարտավորությունների կատարման (պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների), նախկինում իրացման գոտիներում հաշվառված (բնակված) քաղաքացիների փոխհատուցման  տրամադրման վիճակի, բնակարաների բախշման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունը,

- իր գործունեության արդյունքում համապատասխան քաղաքական, օրենսդրական եւ այլ բնույթի առաջարկություններ ներկայացնելը:

3. Հանձնաժողովը իր առջեւ դրված խնդիրները իրականացնելիս իրավունք ունի`

- կատարել ուսումնասիրություններ` այդ թվում պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ միասին` այդ ուսումնասիրությունների վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ,

- հարցումներով դիմել  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում իրավապահ մարմիններին, որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում  պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ,

- հանձնաժողովի որոշմամբ հրավիրել  պաշտոնատար անձանց` նրանցից ստանալ պարզաբանումներ հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ,

- իր աշխատանքներում ներգրավել համապատասխան  մասնագետների եւ փորձագետների, այդ թվում եւ միջազգային,

- համագործակցել վերահսկիչ պալատի հետ:

4. Հանձնաժողովը ստեղծել հետեւյալ կազմով` երեքական պատգամավոր Ազգային ժողովի  «Ժառանգություն» եւ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններից, երկուական` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» խմբակցություններից եւ մեկ` խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից:

Ձեւավորվելուց հետո, եռօրյա ժամկետում հանձնաժողովը խորհրդակցական ձայնի  իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում  այն արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնց ցանկը որոշում է հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի  մեկական ներկայացուցիչ:

5. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են  համապատասխան խմբակցության  ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար խմբակցության կազմում չընդգրկված  պատագամավորների թեկնածուներին  ԱԺ նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել շատ թվով ձայներ:

7. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:

8. ԱԺ աշխատակազմը, Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների  համար սահմանված կարգով, ապահովում է հանձնաժողովի գործունեության համար  օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

9. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին  մինչեւ  2010 թ. մայիսի 1-ը  զեկուցում է ԱԺ նիստերում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ  առարկություններ ունեցող  անդամները (այդ թվում եւ խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին: Հատուկ կարծիք ներկայացրած  անձիք կարող են մինչեւ տաս րոպե տեւողությամբ  ելույթ ունենալ  ԱԺ նիստում: Մինչեւ սույն որոշմամբ սահմանված հանձնաժողովի  զեկույցի ժամկետի ավարտը հանձնաժողովը իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում  կարող է հանդես գալ հաղորդումներով:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Որոշման նախագծի ընդունումը  պայմանավորված է 1998-2009թթ. Հայաստանի Հանրապետությունում իրականացված շինարարական աշխատանքների արդյունավետությունն ուսումնասիրելու անհրաժեշտությամբ: