Armenian ARMSCII Armenian
ܲʲ¶ÆÌ
Î-354-16.10.2008-¶Î-010/0

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü
úðºÜøÀ

§Ðºèàôêî²îºêàôÂÚ²Ü ºì 貸ÆàÚÆ Ø²êÆܦ вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü úðºÜøàôØ öàöàÊàôÂÚàôÜܺð βî²ðºÈàô زêÆÜ

Հոդված 1© Հեռուստատեսության և ռադիոյի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 28¬րդ հոդվածի 7¬րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 2© Օրենքի 59¬րդ հոդվածի վերջին մասի երկրորդ նախադասության "հեռուստաընկերությունների" բառը փոխարինել "հեռուստառադիոընկերությունների" բառով:

Օրենքի 59¬րդ հոդվածի վերջին մասի երկրորդ նախադասության "հեռուստաընկերությունների" բառը փոխարինել "հեռուստառադիոընկերությունների" բառով:

Հոդված 3© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ¬ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

"Հեռւստատեսության եւ ռադիոյի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքի ընդունման

Ի կատարումն ՀՀ Սահմանադրության 27¬րդ հոդվածի պահանջների և Եվրոպայի խորհրդի "Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիայի" գծով փորձագիտական կոմիտեի առաջարկի« ինչպես նաև օրենքի տեքստում առկա տեխնիկական վրիպումը վերացնելու նպատակով« մշակվել է "Հեռուստատեսության և ռադիոյի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը:

1© Իրավական ակտի անհրաժեշտությունը

"Հեռուստատեսության և ռադիոյի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով: Անհրաժեշտ է հանել տվյալ օրենքի 28¬րդ հոդվածի 7¬րդ մասի երկրորդ նախադասությունը« որով վկայակոչված դրույթը« ըստ էության« սահմանափակում է ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման հնարավորությունը` սահմանելով հեռուստատեսության համար շաբաթական մինչև մեկ ժամ« իսկ ռադիոյի դեպքում` օրական մինչև մեկ ժամ սահմանագիծ: Նման սահմանափակումը« ըստ էության« արդարացված չէ և հարուցել է նաև միջազգային որոշ կառույցների մտահոգությունը: Մասնավորապես` Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիայի գծով փորձագիտական կոմիտեն Հայաստանի վերաբերյալ իր կարծիքում առաջարկում է "իշխանություններին մշակել նախագծեր« որոնք կհեշտացնեն ասորերեն« եզդիերեն« հունարեն և քրդերեն հեռուստածրագրերի հեռարձակումը"« իսկ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի փորձագիտական կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2¬րդ կարծիքում մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել վերոնշյալ դրույթի` սահմանափակող բնույթ ունենալու վրա: Հիշյալ դրույթն ուժը կորցրած ճանաչելն առավել համահունչ կդարձնի ՀՀ օրենսդրությունը "Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին" շրջանակային կոնվենցիայով ամրագրված նորմերին: Բացի դա« "Հեռուստատեսության և ռադիոյի մասին" ՀՀ օրենքում նշված փոփոխությունը բխում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավական սկզբունքների ապահովումից« մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 27¬րդ հոդվածի պահանջներից« համաձայն որի` "Յուրաքանչյուր ոք ունի խոuքի ազատության իրավունք« ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու« uտանալու« տարածելու ազատությունը« տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական uահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական« կրթական« մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուuտա տեuության առկայությունը և գործունեությունը":

Նույն օրենքի 59¬րդ հոդվածի վերջին մասի երկրորդ նախադասության "հեռուստաընկերությունների" բառն անհրաժեշտ է փոխարինել "հեռուստառադիոընկերությունների" բառով« քանի որ տեքստում խոսք է գնում ոչ թե հեռուստաընկերությունների« այլ հեռուստառադիոընկերությունների մասին:

2© Կարգավորման առարկան

Նշված օրենքի ընդունումով կկարգավորվեն ազգային փոքրամասնությունների իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու և հաղորդելու իրավունքի իրականացման և օրենքում ճշգրտում կատարելու հետ կապված խնդիրները:

3© Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նշված օրենքի ընդունումով կընդլայնվեն ազգային փոքրամասնությունների հեռուստառադիոեթերով իրենց տեղեկատվություն հաղորդելու և ստանալու իրավունքի շրջանակները և ճշգրտում կմտցվի օրենքում: