Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1087-02.02.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության դատական oրենuգիրքը (այuուհետ` Օրենuգիրք) գործողության մեջ դնել հրապարակման պահից 2 ամիս հետո, բացառությամբ այն դրույթների, որոնց համար uույն oրենքով uահմանված են գործողության մեջ դնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) 1998 թվականի հունիսի 17-ի «Դատավորի կարգավիճակի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը,

2) 1998 թվականի հունիսի 18-ի «Դատարանակազմության մաuին» Հայաuտանի

Հանրապետության oրենքը,

3) 1995 թվականի հոկտեմբերի 23-ի «Արդարադատության խորհրդի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքը` բացառությամբ 15-րդ եւ 16-րդ հոդվածների:

«Արդարադատության խորհրդի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 15 եւ 16-րդ հոդվածներն ուժը կորցնում են ՀՀ դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալու պահից:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից Oրենuգրքին համապատաuխանեցնել դատական իշխանության կազմակերպմանն ու գործունեության վերաբերող նյութական եւ դատավարական իրավունքի նորմեր պարունակող oրենքներն ու այլ իրավական ակտերը:

Մինչեւ դատական իշխանության կազմակերպմանն ու գործունեության վերաբերող նյութական եւ դատավարական իրավունքի նորմեր պարունակող oրենքներն ու այլ իրավական ակտերն Oրենuգրքին համապատաuխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում Օրենuգրքին:

Մինչեւ oրենuգրքի գործողության մեջ դնելը հրապարակված այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն Օրենuգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն Օրենսգրքով նախատեսված իրավական ակտերով, գործում են մինչեւ համապատաuխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքով նախատեսված ՀՀ դատարանների կառուցվածքը գործում է 2008 թվականի հունվարի 1-ից:

Հայաuտանի Հանրապետության տնտեuական դատարանը եւ առաջին ատյանի դատարանները գործում են մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը:

ՀՀ դատարանների Օրենսգրքով նախատեսված կարգով ձեւավորման պահից Հայաuտանի Հանրապետության տնտեuական դատարանի վարույթում առկա առաջին ատյանի կանոններով քննվող գործերը փոխանցվում են Քաղաքացիական դատարաններին` ընդդատության կանոնների պահպանմամբ, իսկ վերաքննիչ վարույթի կանոններով քննվող գործերը փոխանցվում են Վերաքննիչ դատարանին:

ՀՀ առաջին ատյանի դատարանների Օրենսգրքով նախատեսված կարգով ձեւավորման պահից Հայաuտանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների վարույթում առկա գործերը փոխանցվում են համապատասխան առաջին ատյանի դատարան` ընդդատության կանոնների պահպանմամբ:

Օրենսգրքով նախատեսված ՀՀ դատարանների սույն օրենքով նախատեսված կարգով ձեւավորումից հետո գործերը ներկայացվում են Օրենսգրքով նախատեսված իրավասու դատարանին, դատավարական օրենսգրքերով նախատեսված ընդդատության կանոնների պահպանմամբ:

Օրենսգրքի դատավարական նորմերն ուժի մեջ են մտնում համապատասխան դատավարական օրենսգրքերի ընդունումից հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքով նախատեսված դատավորների (դատարանի, պալատի նախագահի) նշանակման կարգը գործում է 2008 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքով նախատեսված ՀՀ դատարանների դատավորները (դատարանի նախագահները) նշանակվում են «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ եւ 16-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը:

Մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը գործող ՀՀ դատարաններում պաշտոն զբաղեցնող դատավորներին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու դեպքում նրանց նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում հավելավճարները (բացի դատարանի նախագահի պաշտոնի համար տրվող հավելավճարներից) պահպանվում են, իսկ դատավորների աշխատավարձերի ավելացման դեպքում այդ աշխատավարձը համամասնորեն աճում է:

Մինչեւ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով կազմված 2007 թվականի դատավորների թեկնածուների ցուցակը պահպանում է իր ուժը մինչեւ ՀՀ դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալու պահը:

Օրենսգրքի 128-րդ հոդվածին համապատասխան դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման նպատակով որակավորման ստուգումներն անցկացվում են ՀՀ դատական դպրոցի կազմավորումից հետո` Օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու Օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված կարգը ՀՀ դատական դպրոցնավարտած թեկնածուների, ինչպես նաեւ նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների եւ քննիչների մասով, ուժի մեջ է մտնում ՀՀ դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալու պահից:

Մինչեւ այդ պահը Օրենսգրքով նախատեսված համապատասխան հերթում նշանակումները կատարվում են դատավորների թեկնածությունների գործող ցուցակից` «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

Դատավորների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների եւ քննիչների ընդգրկման Օրենսգրքով նախատեսված կարգը գործում է ՀՀ դատական դպրոցի կողմից առաջին շրջանավարտները տալուց հետո` Օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 6. ՀՀ դատական դպրոցը գործում է 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ ՀՀ դատական դպրոցի կազմավորումը դատական դպրոցին` Օրենսգրքով վերապահված լիազորություններն իրականացնում է ՀՀ դատական դեպարտամենտի դատական դպրոց առանձնացված ստորաբաժանումը:

ՀՈԴՎԱԾ 7. Արդարադատության խորհրդի գործող դատավոր անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նշանակված արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների` Օրենսգրքին համապատասխան դադարումը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքով նախատեսված դատական կարգադրիչների ծառայությունը գործում է 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀՈԴՎԱԾ 9. 2008 թվականի հունվարի 1-ից ՀՀ տնտեսական դատարանի եւ առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի գործունեությունը համարվում է դադարած:

Առաջին ատյանի դատարանների գույքը փոխանցվում է համապատասխան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմին:

ՀՀ տնտեսական դատարանի աշխատակազմի գույքը փոխանցվում է ՀՀ վարչական դատարանի աշխատակազմին:

ՀՀ տնտեսական եւ առաջին ատյանի դատարանների դատական ծառայողներին առաջարկվում է նրանց պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխանող այլ դատական ծառայության պաշտոն, ըստ հնարավորության այն վայրում որտեղ նա զբաղեցրել է դատական ծառայության պաշտոնը, բացառությամբ դատավորին կցվող դատական ծառայողների: Եթե դատական ծառայողը չի համաձայնվում զբաղեցնել իրեն առաջարկված դատական ծառայության պաշտոնը, ապա նա ընդգրկվում է դատական ծառայության կադրերի ռեզերվում:

Դատավորին կցվող դատական ծառայողները համարվում են կրճատված եւ ընդգրկվում են դատական ծառայության կադրերի ռեզերվում:

ՀՈԴՎԱԾ 10. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Դատական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն նպատակ ունի կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի կիրարկումը: