Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-79713 -04.12.2020-ԳԿ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն
օրենքի 9-րդ հոդվածի՝
1. վերնագրում «առկա ուսուցման ձեւով» բառերից հետո լրացնել «իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերը,
2. 1-ին մասում «առկա ուսուցման ձեւով» բառերից հետո լրացնել «իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: