Հոդված 1© «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7¬ի ՀՕ¬337 օրենքի 30¬րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ©
«Հոդված 30© Համայնքի ղեկավարի տեղակալը
1© Համայնքի ղեկավարն ունի տեղակալ ¥տեղակալներ¤:
2© Քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն ¥հրամանատարն¤ է« իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի ¥բնակավայրի¤ աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը ¥հրամանատարը¤: Սույն մասում նախատեսված պաշտոնատար անձանց կողմից համապատասխան համայնքի ¥բնակավայրի¤ աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
3© Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում է բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի տեղակալի և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
4© Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները:
5© Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը ¥տեղակալներից մեկը¤ փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:»:
Հոդված 2© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: