Armenian ARMSCII Armenian
Î-519-20.03.2020-äÆ-011/2³Ùµ©

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü
úðºÜøÀ

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü øðº²Î²Ü úðºÜê¶ðøàôØ Èð²òàôØ Î²î²ðºÈàô زêÆÜ

Հոդված 1© Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18¬ի քրեական օրենսգիրքը ¥այսուհետ՝ Օրենսգիրք¤ լրացնել հետևյալ բովանդակությամբ 124©1¬ին հոդվածով©

«Հոդված 124©1© Նոր կորոնավիրուսային վարակով ¥2019n¬CoV¤ վարակելը

1© Անձին նոր կորոնավիրուսային վարակով ¥2019n¬CoV¤ վարակելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով« կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով« կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2© Նույն արարքը« որը կատարվել է՝

1¤ երկու կամ ավելի անձանց նկատմամբ«

2¤ անչափահասի նկատմամբ«

3¤ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով« կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով« կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3© Նույն արարքը« որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։»։

 Հոդված 2© Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 277©1¬ին հոդվածով©

«Հոդված 277©1© Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը 

1© Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը« որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով« կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։

2© Նույն արարքը« որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով« կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով« կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

3© Նույն արարքը« որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4© Սույն հոդվածի իմաստով մեկուսացում է համարվում անձանց« այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց ¥կոնտակտավորների¤ առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

5© Սույն հոդվածի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց« այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց ¥կոնտակտավորների¤ առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:»։ 

Հոդված 3© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես: