Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Կ-2912 -23.09.2019-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 25-րդ կետից հանել «ինչպես նաեւ դատարանում» բառերը:

2) լրացնել 25.1 կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«25.1. օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր.»:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել 5.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Համայնքի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում` որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: