Հոդված 1© § Առևտրի և ծառայությունների մասին¦ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24¬ի ՀՕ¬134¬Ն օրենքի ¥այսուհետ՝ Օրենք¤ 2¬րդ հոդվածում ավելացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝
§Կշռափաթեթավորում՝ ապրանքատեսակի գնման/վաճառքի« սանիտարահիգիենիկ նորմերի« որակական հատկությունների« ամբողջականության ապահովման« ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ օգտագործելու նպատակով իրականացվող փաթեթավորում:¦:
Հոդված 2© Օրենքի 9¬րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2©1¬րդ մասով՝
§2©1© Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մանրածախ առևտուր իրականացնող վաճառողի կողմից Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 3923 ապրանքային դիրքում գտնվող ¥բացառությամբ՝ 3923 29 900 0 ծածկագրին դասվող¤` թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների ¥բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների¤ վաճառքը ¥իրացնելը¤ արգելվում է:¦:
Հոդված 3© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1¬ից: