Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ մասով.
«9. Փրկարար ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողները պարտավոր են տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 1-րդ մասում՝ «Ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:» նախադասությունից առաջ
1. Լրացնել նոր՝ «ժե» կետ.
«ժե) օրենսդրությամբ սահմանված դեպքերում բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելու դեպքում:»:
2. լրացնել նոր՝ «ժզ» կետ.
«ժզ) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելու դեպքում:»:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը ՀՀ Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: