ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Շիրակ
Մարզ` Շիրակ, | Ընտրատարածք`
Արման Սոսի Սահակյան
Ծնվել է 1978թ. մարտի 5-ին Երեւանում:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ-պատմաբան: 2001-2012թթ. եղել է «Սովռանո»ՍՊԸ հիմնադիր նախագահ, 2006-2012թթ.՝ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ հիմնադիր նախագահ: 2008-2012թթ. եղել է «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ նախագահ: 2009թ. հիմնել է «Իդեա Լաբ» ՍՊԸ-ն: 2010 թվականից Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահն է: 02.12.2012-18.05.2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ճանաչվել է «Գյումրու տարվա մարդ» (2010թ.): Հեղինակ է «Գյումրու վերելքի ուղին. զարգացման ծրագիր» ձեռնարկի: Ամուսնացած է, ունի երկու զավակ: |