ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Կոտայք
Մարզ` Կոտայք, | Ընտրատարածք`
Դավիթ Անդրանիկի Մանուկյան
Ծնվել է 1984 թվականի փետրվարի 29-ին Սանկտ Պետերբուրգում (ՌԴ):
2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը, 2007թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ: 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2017-2019թթ.՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի չորս զավակ: |