ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Կոտայք
Մարզ` Կոտայք, | Ընտրատարածք`
Էդուարդ Վլադիմիրի Բաբայան
Ծնվել է 1972թ. օգոստոսի 9-ին Վրացական ԽՍՀ-ում:
1992-1993թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 1996-1997թթ.՝ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1990թ. ավարտել է Երեւանի մեքենաշինական տեխնիկումը: 2006թ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության եւ կառավարման ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն): 1998-2004թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում: 2004-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնում: 2017 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականն է (հասարակական հիմունքներով): 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի երեք զավակ: |