ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Արարատ
Մարզ` Արարատ, | Ընտրատարածք`
Տիգրան Վաչիկի Ստեփանյան
Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 1-ին Արարատի մարզի (նախկինում՝ Մասիսի շրջան) Ազատաշեն գյուղում:
2011թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոնոմիայի ֆակուլտետը: Ագրոնոմ: 1989-1993թթ. աշխատել է Մասիսի նավթի բազայի ավագ օպերատոր: 1993-1997թթ. ղեկավարել է «Մասիս նավթամթերք» ընկերությունը: 2000-2007թթ. եղել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն: 2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ: 2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի չորս զավակ: |