ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Արարատ
Մարզ` Արարատ, | Ընտրատարածք`
Ալիկ Սարգսի Սարգսյան
Ծնվել է 1957թ. հունիսի 1-ին Արարատի մարզի Կանաչուտ գյուղում:
1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը՝ կուլտ-լուս աշխատողի որակավորմամբ: 1995թ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան: Իրավաբան: Ոստիկանության գեներալ-լեյտենանտ: 1979թ. աշխատել է Աբովյանի քաղխորհրդի կուլտուրայի բաժնի տեսուչ: 1980-1982թթ.՝ Արտաշատի մշակույթի տան մեթոդիստ: 1982-2000թթ.ՆԳ համակարգում եղել է ԱՉ տեսուչ, օպերլիազոր, քրեական հետախուզության բաժնի պետ, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ՆԳ բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչության պետի 1-ին տեղակալ (օպերատիվ գծով), Արարատի մարզային վարչության պետ: 2000-2008թթ.՝ Արարատի մարզպետ: 2008-2011թթ.՝ ՀՀ ոստիկանապետ: 2011-2017թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական: 2017թ.ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի երկու զավակ: |