ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Տավուշ
Մարզ` Տավուշ, | Ընտրատարածք`
Սիփան Արտակի Փաշինյան
Ծնվել է 1991թ. ապրիլի 28-ին Իջեւանում:
2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներկայում սովորում է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: 2011-2013թթ. եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական, 2013-2014թթ.՝ «Մեր տպարան» ՍՊԸ տպագրիչ, 2014-2015թթ.՝ նույն ՍՊԸ նյութատեխնիկական ապահովող, 2015-2018թթ.՝ նույն ՍՊԸ փոխտնօրեն: 2018թ. հունիս-դեկտեմբեր՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության վարչության խորհրդական: 2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.): Ամուսնացած է: |