Տպել
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513 331




Քաղվածք թիվ 23 նիստի արձանագրությունից
13.01.2023
Ժամը 11:00
414 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքների նախագծերիի վերաբերյալ.
1) «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին
(երկրորդ ընթերցում)
Կ-371-13.09.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
2) «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-383-04.10.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
3) «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-391-04.10.2022,02.12.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` Լիլիթ Ստեփանյան, Հերիքնազ Տիգրանյան, Սիսակ Գաբրիելյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյան
2.
Հանձնաժողովը որոշեց.
դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ օրենքների նախագծերին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքների նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի հունվարի 16-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) ա) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-422-04.11.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-4221-04.11.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյան
2) «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-446-29.11.2022-ԳԿ-011/0
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
Հիմնական զեկուցող`Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյան
3) «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-475-19.12.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
3.
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-381-30.09.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան, Նարեկ Բաբայան, Հակոբ Ասլանյան
Հիմնական զեկուցող` Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյան
ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
2) «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-392-07.10.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
Հիմնական զեկուցող` Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյան
ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
4.
Հետևյալ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը հեղինակը Ազգային ժողովին կներկայացնի սահմանված կարգով.
1) «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-446-29.11.2022-ԳԿ-011/0
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
Հիմնական զեկուցող`Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՍիսակ Գաբրիելյան