16.10.2017 |
Ս/թ հոկտեմբերի 18-ին ժամը 11:00-ին Շիրակի մարզպետարանի սրահում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համատեղ կանցկացնեն աշխատանքային քննարկում՝ սպանդանոցային ցանցի ստեղծման և <<Սպանդանոցային կարողությունների զարգաման ծրագրի>> վերաբերյալ: Արտագնա այցին կմասնակցեն Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորները և աշխատակիցները, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը և ոլորտային պատասխանատուները, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը, <<Տնտեսական հետազոտությունների և զարգացման>> ՀԿ-ն, ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակիցները, ներկայումս սպանդանոցներ կառուցող տնտեսվարողները, գործող սպանդանոցների սեփականատերերը և հետաքրքրված այլ անձիք: Հավելյալ տեղեկության համար կարող եք զանգահարել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով 011 513 656 կամ ուղարկել հաղորդագրություն tkgb@parliament.am էլ. հասցեին:
|
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին
02.11.2017
Տեղեկանք 2017 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին
20.10.2017
Շիրակի մարզ արտագնա այցի ամփոփում
12.10.2017
Աշխատանքային քննարկում
23.06.2017
ԱՐՏԱԳՆԱ ԱՅՑ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔ