Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախատեսում է, հունիսի 28-ին ժամը 12:00-ին Դիլիջանի քաղաքապետարանի սրահում կազմակերպել արտագնա այց:
Արտագնա նիստին կմասնակցեն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորները և աշխատակիցները : Այցին կհրավիրվեն նաև ներկայացուցիչներ տեղական կազմակերպություններից, համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ:
Հավելյալ տեղեկության համար կարող եք զանգահարել Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով 011 513 656 կամ ուղարկել հաղորդագրություն tkgb@parliament.am