Տպել
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461




Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից
29.12.2017
Ժամը 11:00
414 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-027-20.06.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան, Մարգարիտ Եսայան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Կարինե Աճեմյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Միհրան Պողոսյան
2) ա) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-192-27.11.2017-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-1921-27.11.2017-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-1922-27.11.2017-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Վարդան Եղիազարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Ալիկ Սարգսյան
2.
Առաջարկել սույն արձանագրության 1-ին կետի 1-ին ենթակետում նշված նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի 2018 թվականի հունվարի 15-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԿորյուն Նահապետյան