Տպել
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461




Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից
01.12.2017
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-001-20.05.2017,15.11.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Կարինե Աճեմյան, Վահե Էնֆիաջյան, Աղվան Վարդանյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Կարինե Աճեմյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Ռոմիկ Մանուկյան
2) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-165-24.10.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Արտակ Զաքարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սասուն Միքայելյան
3) ա) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-169-27.10.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-1691-27.10.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-1692-27.10.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Արտակ Զաքարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Ֆելիքս Ցոլակյան
4) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-185-16.11.2017-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Արտակ Զաքարյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան
2.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-168-27.10.2017-ՊԱ-011/0
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Միհրան Պողոսյան
3.
Առաջարկել հետևյալ նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի 2017 թվականի դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգ.
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Պ-027-20.06.2017-ՊԱ-011/2ամբ.
Հեղինակ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Գրիգորյան, Կարինե Աճեմյան, Մարգարիտ Եսայան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Կարինե Աճեմյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Միհրան Պողոսյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԿորյուն Նահապետյան