Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-10) 513349




Քաղվածք թիվ 18 նիստի արձանագրությունից
16.03.2012
Ժամը 12:00
314 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2012 թվականի մարտի 19- 22-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1345-24.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան
2) ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1348-24.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-13481-24.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-13482-24.02.2012-ՊԻ-010/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Հ.Թովմասյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ 2012 թվականի մարտի 19- 22-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-1329-01.02.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան
Հիմնական զեկուցող`Դ.Հարությունյան
Հարակից զեկուցող(ներ)`Հ.Սահակյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.

1) «Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-1269-07.11.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան
Հիմնական զեկուցող`Լ.Ալավերդյան
Հարակից զեկուցող(ներ)`Ա.Շահբազյան
4.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծերի 2012 թվականի մարտի 19- 22-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 30 օրով.

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-722-28.09.2009-ՊԻ-010/0
Հեղինակ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Հրայր Կարապետյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան
Հիմնական զեկուցող`Վ.Հովհաննեսյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան
2) Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին
Պ-879-23.04.2010-ՊԻ-010/0
Հեղինակ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան
Հիմնական զեկուցող`Վ.Հովհաննեսյան
Հարակից զեկուցող(ներ)`Դ.Հարությունյան
5.
Առաջարկել հետաձգել հետեւյալ նախագծի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչեւ 90 օրով.

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-1318-27.12.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ա.Թամազյան
Հարակից զեկուցող(ներ)`Կ.Նահապետյան
6.
Դրական եզրակացություն չներկայացնել չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ.

1) ա) Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին
Պ-1327-26.01.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Րաֆֆի Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան
բ) «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-13271-26.01.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` Րաֆֆի Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան
Հիմնական զեկուցող`Ր.Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Ա.Շահբազյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԴ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19.03.2012
Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից

27.02.2012
Քաղվածք թիվ 17 նիստի արձանագրությունից

24.02.2012
Քաղվածք թիվ 16 նիստի արձանագրությունից

01.02.2012
Քաղվածք թիվ 15 նիստի արձանագրությունից