Armenian    
Փարիզ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի Կ-16-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 30.01.2023թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի հունվարի 20-ի «Փարիզ գործուղելու մասին» Կ-16-Ա կարգադրության 1-ին կետի «հունվարի 28-ից փետրվարի 4-ը»  բառերը փոխարինել «հունվարի 28-ից փետրվարի 2-ը» բառերով, «Աշխեն Հայրապետյանին» բառերից հետո հանել «(հունվարի 28-ից փետրվարի 2-ը)» բառերը եւ «Հեղինե Խաչիկյանին» բառերից հետո լրացնել «(հունվարի 28-ից փետրվարի 4-ը)» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

30.01.2023
Կ-25-Ա